Զարմանում եմ, թե ինչքան բան չգիտեմ:
Վախենում եմ, թե ինչքան բան պիտի իմանամ և չգիտեմ: Չգիտեմ, թե ինչպես են փողոցային լույսերը դիմանում անձրևին: Չգիտեմ, թե մայթի մի փոքրիկ խանութ ինչպես է դիմակայում կողքի սուպերմարկետի հետ մրցակցությանը: Չգիտեմ, թե արդյոք մարդիկ տխրում են ամայի շենքերից: Կամ թե արդյոք նրանք էլ են սրտնեղում մետրոյի գնացքների անցած գորշ ճանապարհից: Չգիտեմ, թե ինչպես են կառուցվում քաղաքները, չէ՞ որ նախկինում ոչ փողոց է եղել, ոչ էլ շենք. հարթ կանաչություն: Չգիտեմ, թե ինչպես ստացան վարդագույնը: Չգիտեմ, թե ինչպես են մարդիկ թռչում: Չգիտեմ, թե ինչպես է ստեղծվում երաժշտությունը: Չգիտեմ, թե ով է որոշում երջանկության սանդղակը: Չգիտեմ, թե արդյոք երջանկությունը անվերջ ծիծաղե՞լն է, թե երբեմն նաև արտասվելը: Չգիտեմ մարդուն: Չգիտեմ անգամ ինքս ինձ: Այնքան բան չգիտեմ, որ սարսափում եմ: Սարսափում եմ, որովհետև մի բան գիտեմ միայն. այդպես էլ շատ հարցերի պատասխան չեմ գտնելու:
Մթության
մեջ
սիրտս
լուռ
աշխատում
է:
Մթության
մեջ
է
սիրտս
լռում:
Երբ
պառկում
եմ
սառը
անկողնում,
ծածկվում
վերմակով,
մինչև
վերջ
ծածկվում,
փակվում,
կողպում
անկողնուս
դուռը,
գրկում
եմ
բարձս,
շնչում
նրա
մեջ,
բացում
եմ
աչքերս,
ոչինչ
չեմ
տեսնում:
Փակում
եմ
աչքերս:
Մի
քանի
րոպե
այսպես
պառկում
եմ,
և
երբ
մարմինս
հանդարտվում
է,
սիրտս
դադարում
է
ուժեղ
հարվածել:
Մարմինս
հարմարվում
է
լուռ
մթությանը:
Վերմակով
փակված
տարածության
մեջ
օդը
դադարում
է
հերիքել:
Եթե
նա
կողքիս
լիներ,
ուղիղ
կես
ժամանակով
շուտ
օդի
կարիք
կլիներ:
Զգում
եմ,
որ
անիմաստ
մտքեր
են
գալիս,
այնպես
եմ
ցանկանում
լռեցնել
նրանց,
բայց
նրանք
անողոքաբար
հարվածում
են
ուղեղիս,
որ
քուն
է
պահանջում:
Եթե
նա
կողքիս
լիներ,
վերմակի
տակ
թաքնվելու
կարիք
չէր
լինի.
պարզապես
գլուխս
կդնեի
կրծքին,
ու
մեր
սրտերը
կգրկեին
իրար:
Անելանիությունը
սպանում
է
ինձ,
այն
ինձ
իսկապես
սպանում
է:
Արդեն մի քանի ամիս է` վախենում եմ քնել: Ատում եմ գիշերը: Գիշերն է, որ զգում եմ, թե որքան միայնակ եմ: Օրվա ընթացքում կողքիս են բազմապիսի մարդիկ, նրանք շարժվում են, խոսում են, ժպտում են, ծիծաղում են, զայրանում են, արտասվում են: Ես էլ: Ես էլ եմ նրանց նման: Բայց գիշերն է, որ ամեն օր հուշում է, որ ամբողջ էությամբ միայնակ եմ: Չգիտեմ, գուցե մյուսներն էլ են այդպես: Ինձ պես մյուսները: Այնքան շատ են միայնակ մարդիկ: Միայնակ մարդկանց բոլորի աչքերը նույն բանն են բացականչում. «Ես միայնակ եմ»: Ոմանց աչքերը, ինչպես օրինակ իմը, դա շշնջում են, որովհետև հոգնել են գոռալուց: Երբեք չեմ սիրել «գոռալ» բառը: Բառը չսիրելու աստիճան չեմ սիրում նաև բարձր ձայնը: Մարդիկ չեն հասկանում, որ ցածր ձայնը բարձրից բարձր է: Միայնակ բարձրությունը: Կամ էլ բարձր
միայնությունը:
Ես
իջել
եմ
մենության
բարձրությունից
և
բարձրաձայն
շշնջացել
եմ,
որ
միայնակ
եմ:
Նա
ինձ
լսել
է:
Նա
էլ
է
միայնակ:
Բայց
նա
կողքիս
չէ:
Ամեն
գիշեր
նրա
բացակայությունը
սառեցնում
է
առանց
այդ
էլ
սառը
անկողինս,
ամեն
գիշեր
նրա`
կողքիս
չլինելը
ստիպում
է
ատել
մութ
լռությունը:
Կամ
էլ
լուռ
մթությունը:
Անելանելիության
զգացումը
ստիպում
է
ուժասպառ
լինել.
միշտ
չես
ճչա:
Սենյակում
ոչ
մի
կենդանի
շունչ
չկա
սրտիցս
բացի:
Ականջներիս
մեջ
խշշոց
է:
Արդեն
վստահ
չեմ,
որ
սենյակում
լռություն
է:
Գուցե
ես
չեմ
պարզապես
լսում:
Գոնե
թկթկացող
ժամացույց
լիներ,
ինչպես
ֆիլմերում,
որ
հուշեր
լռության
մասին:
Կրկին
փորձում
եմ
քնել:
Քնում
եմ,
իհարկե,
բայց
դատարկության
և
այդ
դատարկությունը
լցնելու
անհույս
զգացումով:
Եվ այսպես արդեն մի քանի ամիս: Օրվա ընթացքում ապրում եմ ինչպես բոլոր սովորական մարդիկ: Երեկոյան արդեն վախենում եմ: Զգում եմ, որ ստիպված եմ լինելու նորից մրսել և զգալ նրա կարիքը:
Գիտեմ, որ չեմ հասկացվում: Գիտեմ, որ բոլորի համար հորինված կերպարից այն կողմ այդ բոլորից և ոչ մեկը չի ցանկանում բացահայտել իրական ինձ: Բոլորին ձեռք է տալիս այն կերպարը, որ իմն է: Բոլորը համակերպվել են, ընդունել, շատերն էլ չընդունել: Բայց ոչ ոք չի ցանկացել, իրոք չի ցանկացել ճանաչել ԻՆՁ: Եվ ոչ իմ հորինածը, թեկուզ և հաջող հորինածը:
…այդպես էլ ապրելու է Մարին, հորինված ու չբացահայտված, փնտրած և չգտած…
Ների՛ր
ինձ…
Ես
դավաճանել
եմ
քեզ:
Գիտեմ,
որ
կներես,
որովհետև
ողջ
անծայրածիր
տիեզերքում
իր
ուժով,
գեղեցկությամբ
չկա
քեզ
հավասարը…
Իսկ
ես`միամիտս,
կարծում
էի,
թե
դու
միշտ
ինձ
հետ
կլինես,
որովհետև
արժանի
եմ
քեզ:
Ների՛ր,
որ
արժանի
չեմ:
Հիշում եմ, որ ամեն առավոտ արթնանում էի քո մասին մտածելով: Շուտ դասի էի շտապում, որովհետև մեքենայից տեսնում էի քեզ և միասին դասի էինք գնում: Ուղեկցում էիր ինձ մինչև համալսարանի շենք, իսկ այնտեղ էլ ամեն վայրկյան զգում էի քեզ, քո շունչը: Զգում էի, որ կողքիս ես, և միշտ ժպտում էի:
Տարվա յուրաքանչյուր եղանակին դու տարբեր էիր լինում: Բայց միշտ սիրելի ու սպասված ես եղել ինձ համար: Գիշերները հազիվ էի քնում. րոպեներն էի հաշվում, թե երբ է առավոտը գալու, որ քնաթաթախ վեր կենամ անկողնուց, ոտաբոբիկ, ծածկոցով փաթաթված գամ քեզ մոտ: Սառած ոտքերիս տակ ճռճռում էր հատակը, իսկ ես գալիս էի ողջունելու քեզ: Եվ ոտքերս էլ չէին սառչում:
Ների՛ր ինձ… Մի նշան արա՛, որ հասկանամ, որ ներել ես: Քանի-քանիսին ես ներել: Իսկ հենց հերթը հասավ ինձ, լռում ես: Հասկանում եմ, որ այդ քանի-քանիսին քեզ այդքան մոտ չես թողել, որքան ինձ: Ինձ ներում չկա՞…
Առանց քեզ ես կիսատ եմ, ոչ ամբողջական, առանց քեզ ես կեղծ եմ ժպտում և անկեղծ տխրում: Ասում են` աչքերումս չկա վաղեմի փայլն ու անմեղությունը: Ես միայն կեղծորեն ժպտում եմ: Նախկինում աչքերս քեզ էին տեսնում և հիացած մենախոսում էին քեզ հետ: Նախկինում իմ աչքերից շլացումից ծնված արցունքներ էին միայն հոսում, իսկ այժմ աչքերս այնքան սառն են, որ սառցե արցունքներ են հոսում միայն: Դու գիտես, թե ինչու են աչքերս մրսում: Դավաճանել եմ ես քեզ… Եվ եթե անգամ ծնկաչոք ուղի բռնեմ դեպի քեզ, երբեք չեմ հասնի: Տիեզերքը գիտի միայն, թե քանի կյանք հետո կհասնեմ քեզ: Գիտնականներն ասում են` երբեք էլ չեմ հասնի: Իսկ ես սիրում եմ քեզ այնքան, այնքան եմ սիրում քեզ, այնքան ուժգին, այնքան քնքուշ: Գիտեմ, որ մեր սերը հնարավոր բան չէ, բայց երկրային ոչ մի արարած չի սիրել և չի սիրի երկրային մեկ այլ արարածի այնպես, ինչպես ես եմ սիրում երկնային քո էությունը:
Տիեզերքը գիտի միայն, թե որքան եմ զգում քո կարիքն այժմ: Գիտեմ, որ առաջվանը էլ երբեք չենք լինի, բայց գոնե փորձենք սառույցների միջից գտնել ջերմության այն վերջին փշրանքները և մանկական խաղի նման հավաքենք այն: Դու չե՞ս կարող: Սառույցը վախենու՞մ է քեզնից: Հոգ չէ. ես կանեմ ամենը: Միայն խոսք տուր, որ գոնե կհուշես, թե ինչպես հավաքեմ ջերմության ամեն փոքրագույն մասնիկը: Դողացող մատներով կգտնեմ ամեն փշուրը, կհավաքեմ ամենը, միայն թե դու եղի՛ր կողքիս:
Ների՛ր, խնդրում եմ, ների՛ր… Ա˜խ, եթե միայն կարողանայի գրկել քեզ: Զգալ քո ջերմությունը: Մոլորակին կյանք տվող ջերմությունիցդ ընդամենը մի չնչին շողիկ է ինձ պետք: Բայց պետք է, որ իմը լինի շողիկն այդ: Որ ասեմ, որ դու ես նվիրել: Իսկ դու ինձ չես ներում:
-Ես ներել եմ քեզ, հիմարի՛կ… Ես միշտ եմ քեզ ներում: Քո մոլորակը թիկունք է դարձրել ինձնից: Մյուսներն էլ իմ կարիքն ունեն:
-Ոչ այնպես,
ինչպես
ես:
-Գիտեմ… Դու ունես մի փոքրիկ գաղտնիք, որ քեզ կյանք է տալիս:
-Ես պաշտում եմ նրան:
-Այնպես, ինչպես ի՞նձ:
-Այնպես,
ինչպես
քեզ:
-Ուրեմն ժպտա, փոքրիկս… Ժպտա, որովհետև քանի-քանիսն են փնտրում իրենց գաղտնիքը: Իսկ դու գտել ես: Ես կգամ, և կտեսնեմ, թե ինչպես ես երջանկանում և երջանկացնում: Եվ այդժամ իմ ջերմությունն արդեն պետք չի լինի քեզ: Իմ փոքրի՛կ…
-Իմ արև…