Գիտեմ, որ գոյություն ունես: Գուցե գիտեմ քեզ, գուցե երբևէ չեմ տեսել, գուցե փողոցում մեր հայացքները հանդիպել են, գուցե տարիներ շարունակ քեզ ճանաչում եմ: Գիտեմ, որ մի օր կհասկանանք շատ կարևոր մի բան: Ես սպասում եմ այդ օրվան: Կգա այն օրը, երբ բոլոր սխալ ընտրություններս կմաքրվեն, կվերանան հիշողությունից, ու միայն դու կմնաս: Ես հավատում եմ ու աչքերս երկնքին հառելով աղոթում եմ, որ այդ օրը շուտ գա: Այլևս հոգնել եմ սպասելուց ու սխալվելուց, զուր հուսալուց ու արդարացնելուց: Ես սպասում եմ քեզ: Եվ ցանկանում եմ, որ մեր առաջին հանդիպումը իմ մտքերի պես գեղեցիկ լինի: Դու կլինես լավագույնն իմ կյանքում, և ես այլևս չեմ վախենա: Դու կլինես նուրբ, իսկ ես քեզ ինձ կնվիրեմ: Դու կլինես ուժեղ, իսկ ես քո կողքին ինձ ապահով կզգամ: Դու կլինես բարի, իսկ ես քեզ կվստահեմ ամենանվիրական երազանքներս: Դու կլինես խելացի, իսկ ես քեզ հարցեր կտամ: Դու կլինես երջանիկ, իսկ ես կփորձեմ… Դու կգաս, իսկ ես քեզ կընդունեմ: Դու գուցե ամենագեղեցիկը չլինես, բայց ես էլ ամենագեղեցիկը չեմ: Դու գուցե ամենա-ամենան չլինես, բայց ես կտեսնեմ քո մեջ բոլոր ամենաներն ու կսիրեմ քեզ առանց գերադրականների: Ինձ բավարար կլինի քո` «կողքին» կապը, «սիրում եմ» բայը, «միշտ» պարագան ու «իմ» դերանունը: Ես մակդիրներով չեմ զարդարի մեր սերը: Մեր սիրո քերականությունը ուղղագրություն չի ճանաչի: Մեր սերը բացականչականաշատ կլինի, մեր սերը լի կլինի ածականներով, սակայն երբեք չի տողադարձվի. այն մի բարդ ստորադասականի պես կձգվի ու կձգվի: Մեր սերը իմ բառերի պես անսպառ կլինի, իմ սերն իմ երազանքների պես երկնային կլինի: Ես սպասում եմ քեզ… Գուցե գիտեմ քեզ, գուցե երբևէ չեմ տեսել…
Երբ կողքիդ
չկա
ոչ
ոք,
ստիպված
ես
ինքդ
քեզ
գրկել:
Անհեթեթություն
է,
սակայն
ինձ
միայն
ես
եմ
սիրում:
Անհեթեթություն
չէ,
որովհետև
հենց
այդպես
էլ
լինում
է:
Նրանք,
ովքեր
շատ
են
երազում,
վերջում
ավելի
ուժգնորեն
են
ցած
նետվում,
ավելի
մեծ
ցավ
են
ապրում,
քան
նրանք,
ովքեր
խելամիտ
են:
Ես
հոգնել
եմ
գրելուց,
թե
որքան
եմ
հիասթափված,
բայց
ախր
բացի
այդ
զգացումից
ուրիշ
ոչինչ
չեմ
զգում:
Դատարկություն
եմ
զգում`
սառը,
կտրող,
ցավեցնող:
Դատարկության
փշերը
պատել
են
թռչել
ձգտող
մարմինս,
և
բավական
է
մի
թեթև
շարժում,
և
փշերը
մխրճվում
են
խոցված
մարմնիս
մեջ:
Ես
վախենում
եմ
շարժվել,
որովհետև
ամեն
նոր
շարժում
ինձ
ավելի
է
մոտեցնում
մահվան:
Ուզում
եմ
վերցնել
և
ինչ-որ կարևոր
բան
փոխել,
ինչ-որ մեծ բան անել ինքս ինձ համար:
Գուցե
եթե
զգուշավոր
շարժումների
փոխարեն
մի
մեծ
քայլ
անեմ,
ազատվե՞մ
այս
փշերից:
Ցավում
է…
Շատ
է
ցավում:
Իմ
ամեն
ինչում
այնքան
շատ
ողբերգություն
կա,
որ
անգամ
ժպիտս
է
ողբերգական:
Դատարկ
է…
Շատ
է
դատարկ:
Ցավալի
է,
երբ
ապրում
ես
և
ամեն
րոպե
հասկանում,
որ
այն
չես
անում,
ինչ
պետք
է:
Այնտեղ
չես,
որտեղ
քո
իսկական
առաքելությունն
է
քեզ
սպասում:
Այն
չես
ասում,
այն
չես
քայլում,
այն
չես
զգում:
Անգամ
սիրտս
է
ծանրացել
բոլոր
այս
«այն
չէ»-ներից:
Երբ չգիտես, թե ինչ ես փնտրում, սակայն փնտրում ես անընդհատ, ամեն վայրկյան: Եվ երբ թվում է, թե վերջապես գտար, հասկանում ես, որ կրկին մոլորվեցիր, որ գտնելու փոխարեն կորցրեցիր:
Երբ չգիտես, թե ուր ես գնում, սակայն գնում ես անընդհատ, ամեն վայրկյան: Եվ երբ թվում է, թե վերջապես հասար, հասկանում ես, որ ոչ մի տեղ էլ չես գնացել, այլ նույն տեղում ես դոփել:
Երբ չգիտես, թե ինչ ես զգում, սակայն խաբում ես անընդհատ, ամեն վայրկյան: Եվ երբ թվում է, թե վերջապես կարիք չկա խաբելու, հասկանում ես, որ ողջ ժամանակ քեզ են խաբել:
Երբ հասկանում ես, որ խելագարվում ես քո սեփական մտքերից…
Ես ելք եմ որոնում այս մոլագար վիճակից, սակայն ավելի եմ մոլորվում: Ես հոգնել եմ ձևացնել, թե ամեն ինչ լավ է: Ոչինչ էլ լավ չէ: Ինձ կոտրել են, ավելի ճիշտ` ես խնդրել եմ, որպեսզի ինձ կոտրեն: Անհեթեթություն է… Ամեն օր ես հիշում եմ անցյալս և խենթանում ավելի ու ավելի, որովհետև այնքան միամիտ եմ եղել, հիմար, շատ հիմար: Ուզում եմ հեռանալ այս ամենից, ջնջել մի քանի հազար ժամ ուղեղիցս, սրտիցս, թղթերիցս… Ուզում եմ գնալ ծովի մոտ, պատմել նրան իմ դժբախտության մասին, նայել ճայերին, մատներով շոյել դեպի ավազ եկող ծովի ալիքները, ուզում եմ գեղեցիկ միայնակ լինել: Ուզում եմ առանց զգացմունքներս զսպելու արտասվել, բացականչել այնտեղ, որտեղ ինձ ոչ ոք չի լսի: Ուզում եմ մաքրվել այս ամենից, կորել, անհետանալ բոլորի մտքերից ու հիշողություններից: Ուզում եմ երբևէ գոյություն ունեցած չլինել…
Ինձ դժվար է խոստովանել, որ կորցրել եմ ինքս ինձ: Կյանքիս ինչ-որ փուլում, ինչ-որ մի տեղ ես կորցրեցի ինքս ինձ, և այժմ ուշ է վերադառնալ ու ինձ հետ բերել: Միայն այնտեղ մնացած ինչ-որ մեկը կարող է բռնել դողացող ձեռքս ու ինքս ինձ հասցնել-միավորել ինքս ինձ հետ:
Ինձ դժվար է խոստովանել, որ երջանիկ չեմ: Ես տեսել եմ երջանկությունս, ես հասկացել
եմ,
որ
այն,
ինչ
զգացել
եմ,
երջանկության
ձգտում
է
միայն,
սակայն
ես
յուրովի
երջանիկ
եմ
եղել`
թեկուզ
ինքս
իմ
անգիտության
մեջ:
Ինձ դժվար է խոստովանել, որ մոլորվել եմ, որ ինչ-որ մի ուժեղ մեկի աջակցության կարիքն ունեմ, ով կգրկի դողացող մարմինս, կսեղմի իր մարմնին, կհամբուրի ճակատս ու կասի, որ ամեն ինչ լավ է, որ չարտասվեմ, որ արտասվելու պատճառ չկա:
Ինձ դժվար է խոստովանել, որ արտասվելու պատճառ կա…
Որքան եմ հոգնել ինձնից: Որքան եմ երբեմն ատում ինքս ինձ: Որքան եմ ուզում երբևէ ճանաչած չլինեի ինքս ինձ:
Ինձ դժվար է խոստովանել, որ զզվել եմ իմ պարզությունից, անհեռատեսությունից, միամտությունից,
իրերն
իրենց
անուններով
կոչելու
վախից:
Ինձ դժվար է խոստովանել, որ խնդիրների հանդիպելիս ամուր փակում եմ ականջներս ու աչքերս, ջայլամանում եմ, հեռանում, կորչում:
Ինձ դժվար է խոստովանել, որ կորչելու տեղ չունեմ…
Որքան եմ ցանկանում գտնել ինքս ինձ: Որքան եմ զգում սիրո, հենց սիրո կարիք: Որքան եմ ցանկանում երջանիկ լինել:
Ինձ դժվար է խոստովանել, որ երջանիկ լինելու պատճառ այդքան էլ չունեմ…
Արևն ինձ սեր տվեց: Արևն ինձ կրկին կյանքի
կոչեց: Ես ժպտում եմ, գրողը տանի,
առավոտյան ես արթնանում եմ ու
ժպտում: Քնելիս ես ժպտում եմ,
անկեղծ, որովհետև կարոտում եմ, շատ եմ կարոտում: Նոյեմբերին արևը շատ է ջերմացնում, անգամ եթե
այն չի երևում. ես զգում եմ նրան, մաշկիս ամեն բջիջով կանչում եմ նրան, իսկ երբ նա
դուրս է գալիս ամպերի ետևից, ես ժպտում եմ` անգամ եթե շուրջս մարդիկ են, ովքեր գուցե
չեն հասկանում ինձ: Նրանք տխուր են: Որովհետև չեն կարոտում: Իսկ ես ապրում եմ այնպես անկեղծ, որովհետև մահացել
էի: Ես սիրում եմ այն պահը, երբ գալիս եմ քեզ մոտ: Ես սիրում եմ, թե ինչպես է սիրտս
արագ-արագ բաբախում. ես սպասում եմ, ժամերն եմ հաշվում, իսկ երբ շատ եմ մոտ, րոպեներն
եմ հաշվում, ապա նաև քայլերը:
Հաշվարկում եմ, թե քանի քայլից քեզ կմոտենամ: Լուսափորի կարմիր մարդուկը կանաչում է,
վայրկյանները քայլում են, հաջորդում միմյանց, իսկ ես գալիս եմ քեզ մոտ: Քաղաքը լուսավորվում
է գիշերային լույսերով, իսկ ես քայլում եմ դեպի քեզ: Ես սիրում եմ քո ջերմությունը,
որի պակասից էի կարծես մահացել: Ես պարզապես քո քնքշության պակասն էի փնտրում: Ես չգիտեմ,
թե ինչ է սա կոչվում, բայց ես սիրում եմ ժպիտս, երբ կողքիդ եմ, սիրում եմ կարոտս, երբ
անհրաժեշտաբար քեզ հրաժեշտ եմ տալիս, սիրում եմ սպասումս, երբ քո մասին եմ մտածում,
սիրում եմ երազներս, որտեղ այնպես հանկարծակի հայտնվեցիր, ջերմացրիր, ինձ կյանքի կոչեցիր,
հույս նվիրեցիր, ցույց տվեցիր, որ այնտեղ, որ ես էի, այնքանով էր սխալ, որ դու չէիր
այնտեղ: Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո. ես սիրում եմ ներկաս, որովհետև այնտեղ դու ես,
այնտեղ ես եմ, այնտեղ մենք ենք: Ես քեզ քնքշություն, դու ինձ` ուժ: Ես քեզ ջերմություն,
դու ինձ` հավատ: Ներիր, եթե միամիտ եմ, ներիր, եթե հիմարիկ եմ. քեզ հետ ես երջանիկ
եմ: Ես ապրում եմ...