Mari Love
  • Գլխավոր
  • Պատմվածքներ
    • Երբ թրջվում ես անձրևի տակ
    • Չորս եղանակ
    • Մարիա
    • Այնտեղ, որտեղ ճայերն են
    • Տանգո
    • Թռի՛ր, Էրիկ, թռի՛ր
    • ՄիշԷլիս
    • Այն, ինչ պիտի կիսվեր
    • Պատուհան
    • A: B: SMS
    • Կողպեք
    • * * *
    • Մահից կյանքվածը
  • Փոքրիկ սերեր
    • Մի զույգ ձեռնոց
    • Մազերի ու բնավորությունների մասին
    • Հանրակացարաններից մինչև հիվանդանոցներ
    • Վաֆլե տորթ ու տաք շոկոլադ
    • Կատուներն ու հարբեցողները
    • Մուգ վարագույրների հետևում
    • Փողկապներ և կարմիր վարդեր
    • Առաջին ձյան հեքիաթը
    • Նարինջներ և բանաստեղծություններ
    • Կարկանդակներ ու երջանկություն
    • Դու ամուսնացած էիր
    • Տիեզերքներ և փոշու հատիկներ
  • Հետադարձ կապ
Եվ թող գալիք տարին մեզ ամենալավն ու բարին բերի: Եվ ցանկանում եմ հավատալ, որ գալիք տարին ինչ-որ խորհրդավոր ու գեղեցիկ բան կբերի իր հետ: Ասում են` երազանքները նյութականանում են, եթե շատ ես մտածում դրանց մասին: Ես սովորել եմ երազանքներին հավատալ, թող դրանք կոչվեն ցանկություններ: Ես սովորել եմ համընդհանուր շահը վեր դասել իմ շահից, քանի որ չեմ կարող երջանիկ լինել, երբ մարդիկ շուրջս տխուր են: Ամանորին երազանքներ են պահում, ես էլ չեմ ուզում հետ մնալ…
Ցանկանում եմ, որ մարդիկ սկսեն շատ ժպտալ, թեկուզ ժպտալու առիթները քիչ են, իսկ երբեմն բնավ չկան:
Ցանկանում եմ, որ մարդիկ հանդարտվեն, որ բնությանը հանգիստ թողնեն, որ հասկանան, որ իրենք չեն այս մոլորակի տերն ու տիրակալը:
Ցանկանում եմ, որ չարությունը մահանա, շատ դաժան ձևով ոչնչանա: Հավատում եմ, որ մեր փոքրիկ, բայց ուժեղ մոլորակը կուլ տա ողջ չարիքը, որ ապրում է այստեղ:
Ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն պատերազմել ավելորդ տարածքի, բնության բարիքների և այլնի համար:
Ցանկանում եմ, որ մանկատները դատարկվեն, որ ոչ մի ծնողի մտքով անգամ չանցնի, թե իր երեխան կարող է մեծանալ առանց նրա:
Ցանկանում եմ, որ գողություններ, սպանություններ չլինեն: Ցանկանում եմ այլևս չլսել ավտովթարների մասին:
Ցանկանում եմ, որ վերանա բռնությունը, նախանձը, խանդը, խորամանկությունը:
Ցանկանում եմ, որ ամեն կարծրատիպ վերանա, վերանա քաղաքականությունը, վերանան սահմանները, դեսպանատները. աշխարհը դառնա մի մեծ համերաշխ դրախտավայր, որտեղ մարդիկ շնորհակալություն կհայտնեն ապրած ամեն օրվա համար:
Ցանկանում եմ, որ կենդանիներին հանգիստ թողնեն, չորսան, չտանջեն, չծաղրեն:
Ցանկանում եմ այլևս երբեք չտեսնել երեխաների չարացած հայացքներ` պատրաստ ամեն ինչի:
Ցանկանում եմ լավ երգեր գրվեն, լավ ֆիլմեր նկարահանվեն, լավ գրքեր գրվեն:
Ցանկանում եմ, որ մարդիկ սիրեն միմյանց:
Ցանկանում եմ դադարել մտածել ու վախենալ, որ Աստված չզայրանա ու մի նոր ջրհեղեղ չուղարկի, որպեսզի մաքրի իր մոլորակը:
Մարդիկ, դեռ ամեն ինչ չէ, որ կորած է: Քանի դեռ կանք մենք, որ ուզում ենք ինչ-որ բան փոխել, աշխարհը կփրկվի: Ինչու՞ չենք բարի: Ինչու՞ չենք կարող երջանիկ լինել ու բավարարվել այն ամենով, ինչ բնությունն է մեզ շնորհել: Աշխարհն ի սկզբանե մաքուր էր…
Ցանկանում եմ, որ նոր տարին մեզ բարություն ու սեր բերի, ծերերին` հույս, մեծերին` ուժ, երիտասարդներին` նպատակներ, փոքրերին` անհոգություն, կենդանիներին` ազատություն, բնությանը` հանգստություն: Թող մեր սրտերը գտնեն այն, ինչ փնտրում են: Եթե սիրում եք` պայքարեք ձեր սիրո համար, եթե միայնակ եք` մի հուսահատվեք, ձեր ժամանակն էլ կգա, եթե ընտանիք ունեք` հավատարիմ մնացեք ձեր կողակիցներին, եթե հարազատ եք կորցրել` մի վհատվեք, կյանքը շարունակվում է, եթե մայր եք` հանդուրժող եղեք, եթե հայր եք` ջերմություն տվեք ձեր ընտանիքին, եթե սովորում եք` գնահատեք ձեզ տրվող գիտելիքը, եթե սովորեցնում եք` արդար եղեք, եթե ղեկավար եք` մտածեք` արդյո՞ք ձեր աշխատողները երջանիկ են, եթե ենթակա եք` սիրեք ձեր գործը, եթե ստեղծագործում եք` անկեղծ եղեք,  եթե դատում եք` սկսեք ձեզնից, եթե սխալվել եք` ժամանակ ունեք ուղղվելու, եթե դավաճանվել եք` ներեք, բայց մի մոռացեք, եթե դավաճանել եք` ապաշխարեք, եթե ցանկանում եք երջանիկ լինել` եղեք:

Թող շնորհավոր լինի բոլորիս նոր տարին, թող այն պտղաբեր լինի:
Ամբոխը գունավորվեց, տեսա՞ր: Նայի՜ր, տե՜ս… Նկատու՞մ ես… Թե՞ ինձ թվաց, թե՞ ես այնքան ուժեղ կամեցա, որ մի պահ իսկապես տեսա, որ գորշության մեջ ինչ-որ գույն փայլեց, փոքրիկ-փոքրիկ ծնվեց, մարելու աստիճան պսպղաց, ապա մեծացավ, նկատելի դարձավ, ջերմացրեց: Գուցե ոչինչ էլ չկա՞, պարզապես ես անչափ ուժեղ կամեցա… Այդպես հաճախ պատահում է, երբ մի բան շատ ես ուզում, այնքան շատ, որ սկսում ես այն տեսնել, թեև այն իրականում գոյություն չունի, դեռ չկա, գուցե չլինի:
Ասում էի, որ ուզածս քիչ բան է, բայց ժամանակի հետ հասկանում եմ, որ ուզածս գրեթե անհնարին բան է: Բոլորն են ուզում այն, ինչ ես եմ փնտրում, սակայն քչերին է հերթ հասնում: Հերթի ոչ սկիզբն է երևում, ոչ էլ վերջը, պարզապես երբեմն հերթում կանգնածները հոգնում են սպասելիս, բռնում են միմյանց ձեռքն ու լքում անծայր հերթը, որ գուցե գոյություն էլ չունի: Կբռնե՞ս ձեռքս… Եթե չես ցանկանում, ես կհասկանամ, պարզապես մտածեցի, որ գուցե դու էլ ես հոգնել…

Ամեն դեպքում ես փորձում եմ չկորցնել հույսս, որ ինչ-որ մեկը, գուցե հենց դու, կբռնես ձեռքս ու ինձ հեռու կտանես այս հիմար գորշ ամբոխից: Քո ձեռքին մի քանի գույն կա, ներկի՜ր ամբոխը, մի՜ վախեցիր… Ես նրանից մեկն եմ, ներիր…
Newer Posts Older Posts Home

Արխիվ

  • ▼  2020 (8)
    • ▼  July (2)
      • Փոխվել եմ, բայց նույնն եմ մնացել
      • Ես սիրում եմ քեզ, իսկ դու սիրում ես քեզ
    • ►  June (1)
    • ►  April (1)
    • ►  March (4)
  • ►  2018 (1)
    • ►  September (1)
  • ►  2015 (14)
    • ►  December (5)
    • ►  October (4)
    • ►  July (1)
    • ►  March (3)
    • ►  January (1)
  • ►  2014 (36)
    • ►  November (2)
    • ►  October (13)
    • ►  September (1)
    • ►  August (3)
    • ►  July (1)
    • ►  June (4)
    • ►  May (4)
    • ►  March (3)
    • ►  February (4)
    • ►  January (1)
  • ►  2013 (44)
    • ►  December (2)
    • ►  November (3)
    • ►  September (2)
    • ►  July (2)
    • ►  June (4)
    • ►  May (2)
    • ►  April (6)
    • ►  March (8)
    • ►  February (14)
    • ►  January (1)
  • ►  2012 (51)
    • ►  December (6)
    • ►  November (1)
    • ►  October (1)
    • ►  September (2)
    • ►  August (2)
    • ►  July (4)
    • ►  June (5)
    • ►  May (2)
    • ►  April (5)
    • ►  March (8)
    • ►  February (6)
    • ►  January (9)
  • ►  2011 (53)
    • ►  December (7)
    • ►  November (4)
    • ►  October (8)
    • ►  September (7)
    • ►  August (5)
    • ►  July (5)
    • ►  June (6)
    • ►  May (1)
    • ►  April (1)
    • ►  March (3)
    • ►  January (6)
  • ►  2010 (1)
    • ►  November (1)

Bonjour ու բարի գալուստ

Բարի գալուստ իմ հոգու ամենանուրբ աշխարհ… Ես այստեղ բացել եմ իմ սիրտը. խնդրում եմ` զգույշ կլինես:

Բաժիններ

  • N1 40
  • N2 19
  • N3 13
  • N? 42
  • Է 60

Հետևիր ինձ Instagram-ում

Copyright © 2016 Mari Love . Created by OddThemes