Ինձ ասում
են`
կյանքս
հունի
մեջ
է
ընկել,
ամեն
ինչ
այնպես
է,
ինչպես
պետք
է
լիներ,
ես
ստացա
այն,
ինչին
ձգտում
էի,
ինչին
արժանի
էի:
Եվ
դա
իսկապես
այդպես
է:
Այժմ
ես
գրեթե
երջանիկ
մարդ
եմ`
առավոտյան
արթնանում
եմ
և
հաճույքով
անջատում
զարթուցիչի
ձայնը:
Գրկում
եմ
բարձս,
ապա
շրջվում,
սկզբից
բացում
մի
աչքս,
ապա`
մյուսը,
ձեռքերով
փակում դեմքս ու ծածկվում վերմակով: Սակայն հետո հիշում եմ, որ պետք է պատրաստվեմ. աշխատանքի եմ: Բոբիկ գնում եմ խոհանոց, նայում պատուհանից, ապա մրսած վերադառնում անկողին: Կրկին ծածկվում եմ, ընտելանում անկողնուս ջերմությանը, գրկում սառած
ուսերս
ու
ժպտում:
Ես
պիտի
շտապեմ,
որովհետև
երկար
եմ
պատրաստվում:
Բացում
եմ
զգեստապահարանս
ու
մի
քանի
րոպե
անշարժ
կանգնում
հագուստներիս
առջև,
նայում
եմ,
նայում,
որոշում,
մտափոխվում,
հագնվում-հանում-հագնվում,
նյարդայնանում,
պտտվում
հայելու
առջև,
հարցնում
մայրիկիս
խորհուրդն
ու
անում
հակառակը:
Իսկ
հետո
սկսում
եմ
դիմահարդարվել:
Շատ
եմ
սիրում
ամենօրյա
արարողակարգը,
դրանից
մեծ
հաճույք
եմ
զգում.
երբեք
տհաճությամբ
չեմ
հարդարվել:
Եթե
այդպես
է
եղել,
ապա
ընդհանրապես
չեմ
դիմահարդարվել:
Բարձրակրունկ
կոշիկներս
ինձ
վստահություն
են
հաղորդում.
ես
արդեն
մեծ
եմ,
ես
աշխատանքի
եմ
գնում:
Երբ
բակ
եմ
դուրս
գալիս
և
բարևում
հարևան
տատիկներին
ու
պապիկներին`
հպարտ
եմ,
որովհետև
նրանք
գիտեն`
Մարին
աշխատանքի
է
գնում:
Երթուղայինում
նույնպես
հպարտ
եմ,
մի-փոքր լուրջ…
շատ
լուրջ…
Կանգառում
տղամարդիկ
հետաքրքրված
հայացքներ
են
նետում,
իսկ
ոմանք
էլ
հաճոյախոսություն
են
անում`
ես
ավելի
եմ
հպարտանում:
Ու
հանկարծ
հիշում
եմ
տաքուկ
անկողինս,
կարոտում
եմ…
Երթուղայինի
վարորդներն
արդեն
ճանաչում
են
ինձ`
դրանից
ես
նույնպես
հպարտ
եմ:
Վերջապես
հասնում
եմ
աշխատավայր,
բարևում
պահակներին,
որոնք
նույնպես
ինձ
արդեն
ճանաչում
են,
բարձրանում
եմ
սենյակս,
միացնում
համակարգիչն
ու
հայտարարում
աշխատանքային
օրն
սկսված…
Ես
սիրում
եմ
աշխատանքս,
այժմ
ես
գրեթե
երջանիկ
մարդ
եմ…
Ներիր,
Մարի,
ծուլությանս
համար:
Ներիր,
որ
հիասթափեցնում
եմ
քեզ,
հաճախ
այնպես
չեմ
վարվում,
ինչպես
ցանկանում
ես:
Ներիր,
Մարի,
որ
քեզ
չեմ
երջանկացնում:
Սակայն
մի՞թե
չեմ
փոխհատուցում
ամենադժվար
պահերին
կողքիդ
լինելով:
Մի՞թե
գիշերները
չեմ
գրկում
քեզ
ու
շոյելով
արցունքոտ
այտերդ
շշնջում.
‹‹Պետք
է
ուժեղ
լինեմ,
ինձնից
բացի
ոչ
ոք
չունեմ...››:
Ինքնագգվանք,
ինքնահույս,
ինքնահավատ,
ինքնասեր...
Ինչի՞ս
է
պետք
ֆիզիկական
ներկայությունները,
երբ
հոգեպես
գարշելիորեն
միայնակ
եմ,
միշտ
էլ
միայնակ
եմ
եղել,
ում
հետ
էլ
եղել
եմ,
ինչ
էլ
արել
եմ,
ուր
էլ
գնացել
եմ:
Ես
սիրում
եմ
մարդկանց,
սակայն
նրանք
ինձ
չեն
տեսնում,
նրանք
չեն
գալիս
ու
ինձ
տաք
թեյ
չեն
տալիս,
երբ
մրսում
եմ:
Ստիպված
ինքս
եմ
վեր
կենում,
միացնում
թեյնիկն
ու
սպասում
արթնացող
գոլորշուն:
Կամաց-կամաց
խառնում
եմ
շաքարը
թեյի
հետ
ու
մատներով
ամուր
բռնում
բաժակը:
Բաժակը
գոնե
տաքացնում
է
մատներս...
Ներիր, Մարի, որ քեզ միայնության եմ դատապարտել: Ես գիտեմ, որ դու խենթանում ես սառը մենակությունից, սակայն հասկացիր, խնդրում եմ. երբ դու միայնակ չես, խենթանում եմ ես: Ես չեմ հանդուրժում ոչ մեկի քո կողքին, որովհետև, հասկացիր, Մարի, նրանք քեզ պարզապես օգտագործում են, նրանք չեն ցանկանում ինձ ճանաչել, Մարի, խնդրում եմ, ես պետք է ուժեղ լինեմ, ինձ հանգիստ թող, մոռացիր իմ մասին, երբ պետք լինի` ես կդիմեմ քեզ, կասեմ, թե ինչ անես, որպեսզի ես հանգստանամ: Ներիր, Մարի, որ ստիպում եմ տառապես, սխալներ գործես. առանց իմ սխալների դու գոյություն չես ունենա: Կամ էլ երջանիկ կլինես, ով գիտե... Մարի, ես չեմ հանդուրժի քո երջանկությունը: Ներիր, Մարի,
որ
այդպես
էլ
երջանիկ
չես
լինի`
ուր
էլ
փախչես,
ինչ
էլ
անես:
Մարի,
միամիտ,
հիմար
Մարի...
Լսիր ինձ, Մարի...
Ես
մի
պլան
ունեմ,
որ
թե
իմ,
թե
քո
սրտով
է:
Շուտով
կպատմեմ
քեզ
դրա
մասին,
դու
ամեն
ինչ,
գրեթե
ամեն
ինչ
կիմանաս:
Մենք
միասին
կիրագործենք
այն,
միայն
թե
պետք
է
ուժեղ
լինես,
ես
միայնակ
գլուխ
չեմ
հանի:
Մարի,
խոստացիր
ինձ,
որ
հետ
չես
կանգնի
մեր
պլանից.
սա
քո
փրկության
միակ
ելքն
է,
լսում
ե՞ս...
Դու
երջանիկ
կլինես,
հավատա
ինձ,
հավատա
ինքդ
քեզ...
Մարի,
միամիտ,
հիմար
Մարի...
Բոլորի
մեջ
ես
միայնակ
եմ,
ընդհանուրի
հետ`
աննկարագրելիորեն
առանձին,
անջատ:
Այնքան
մտքեր
ունեմ,
որոնք
լսող
են
աղերսում,
այնքան
ջերմություն
ունեմ,
որ
ընդունող
են
կանչում,
այնքան
համբույրներ
ունեմ,
որ
այտեր
են
որոնում:
Ես
այնքան
սեր
ունեմ,
որ
չգիտեմ,
թե
ինչ
անեմ
այդքանը:
Խեղդվում
եմ
չմարմնացած
սիրո
մեջ
և
փնտրում
եմ,
փնտրում,
կրկին
փնտրում
այն
մեկին,
ում
կկարողանամ
նվիրել
սիրուս
գոնե
մի
փոքրիկ,
մի
աննշան
մասը:
Ես
այնքան
եմ
ցանկանում
բողոքել
ինչ-որ մեկի չափից
դուրս
շատ
ներկայությունից:
Ես
էլ
չեմ
ուզում
հորինել
կամ
թե
հորինելուց
ճիշտ
հորինել
եմ
ուզում,
այլ
ոչ
այլանդակել
զգացմունքներս
ու
ներկայացնել
որպես
սիրելի
ներկա:
Հիվանդ
ներկան
այնքան
արագ
եմ
անցյալ
դարձնում:
Աստված
իմ,
ինձ
ուժ
տուր
ճիշտ
ներկա
հորինել,
ինձ
խելք
տուր,
հոգուս
հանգստություն
տուր,
մտքիս`
խաղաղություն,
աչքերիս
ճիշտ
լույս
տուր,
այլ
մի
լուսավորիր
աչքերս
կեղծ,
հիվանդ,
հաշմանդամ
լույսանմաններով:
Ես
պարզապես
սեր
եմ
ուզում,
ես
սիրում
եմ`
չգիտեմ
էլ
ում…
Իսկ
գիտե՞ս
ինչ…
Աստված
իմ,
ինձ
ոչինչ
հարկավոր
չէ:
Ես
ուղղակի
կմնամ
այնտեղ,
որտեղ
այժմ
եմ,
Աստված
իմ,
շատ
եմ
խնդրում`
օգնիր
այն
միակին,
ով
իմ
սիրո
կարիքն
ունի,
ինձ
շուտ
գտնել.
ուղղորդիր
նրան
դեպի
ինձ,
խոստանում
եմ
մոռանալ
հիմար
փորձություններիս
մասին,
խոստանում
եմ
այս
անգամ
օգնել
այն
միակին
ինձ
ճիշտ
սիրել,
թեև
եթե
նա
այն
միակն
է,
ուրեմն
նա
կիմանա
ինձ
սիրելու
բանաձևը,
օրենքները…
Սիրո
մեջ
մի՞թե
օրենքներ
կան:
Չգիտեմ…
Տեսնես` ի՞նչ է նա հիմա անում, գուցե քնա՞ծ է, գուցե դեռ նո՞ր է արթնանում: Ա՜խ, այնքան կուզեի, որ մեր ժամային գոտիները համընկեին… Դա կնշանակեր, որ նա մոտ է… Տեսնես` ի՞նչ երաժշտություն է լսում, տեսնես` սիրու՞մ է կաթով սուրճ, տեսնես` արթնանալիս ինչի՞ մասին է մտածում, տեսնես` երբևէ գողություն արե՞լ է… Տեսնես կտեսնե՞մ նրան երբևէ… Տեսնես` դուստրս նրան հայրիկ կկանչի՞… Տեսնես նա իմ մահը կտեսնի՞… Աստված իմ, խնդրում եմ` նրան ինձ մոտ բեր, ուր էլ նա լինի… Գուցե ես նրան ամեն օր տեսնու՞մ եմ, կամ էլ երազներում եմ տեսել, իսկ նա ինձ տեսե՞լ է, իսկ երազու՞մ… Ես հավատում եմ, որ ամեն մեկն այստեղ իր երկրորդ կեսն ունի, մեկը շուտ է գտնում, մյուսն ընտրում է ուրիշին ու ջարդում ճիշտը, իսկ մյուսներն էլ սպասում են, սպասում ու երբեմն այդպես էլ չեն գտնում… Աստված իմ, ինչու՞ եմ միշտ արտասվում, երբ գրում եմ, Աստված իմ, ինչու՞ արցունքներս մաքրող ու այտերս համբուրող մեկը չկա…
.jpg)
.jpg)
.jpg)
