Իմ ու քո պայքարում չեղան հաղթողներ ու պարտվողներ, մեր սերը մահացավ ոչ-ոքի: Հիմարություն է այս ամենը, հասկանու՞մ ես, քանի որ դու միևնույն է, չես հասկանալու, թե որքան ես սպանել ինձ: Ճիշտ է` ես ինքս եմ թույլ տվել, որ քո հանցագործ մատներով դիպչես ինձ, քո թունավոր համբույրներով խաբես, քո փշոտ ձեռքերով կոտրես ինձ, սակայն, միևնույն է, մի՞թե այդքան դաժան ես իրականում, որ հենց ինձ ընտրեցիր: Ինչու՞ հենց ես: Ինչու՞ հենց ես պիտի այսպես մոլորվեի, մահանայի այսքան երիտասարդ: Մեր սերը մահացավ ոչ-ոքի, որովհետև ես չեմ էլ խաղացել, իսկ դու եղել ես թե խաղացող, թե դատավոր: Ես նվիրվել եմ անմնացորդ, իսկ դու սիրտս ես գլորել, ինքդ գոլ խփել, ինքդ հրճվել, ես էլ գլուխս կախ ընդունել եմ ամեն ինչ… Դու չես հասկանա, թե որքան է սիրտս ցավում, դու երբեք չես զգացել այն ճնշումը, որից շունչս կտրվում է, խենթանում եմ, սակայն ստիպված եմ լռել, որովհետև ցույց եմ տալիս, թե ուժեղ եմ: Եվ ամենացավալին գիտե՞ս որն է… Որ գիտեմ, որ գրածս ոչ մի բառ չես հասկանա: Դու միշտ ես խաղում, փորձում ես ինչ-որ բաներ ապացուցել, մինչդեռ ես այնքան դժբախտ եմ: Դժբախտ եմ, որովհետև քո կողքին ավելի դժբախտ եմ: Ես քեզ չեմ մեղադրում, ոչ էլ ինձ եմ կեղեքում. սրտին չես թելադրի, պարզապես սիրտս է սխալվել, նա միշտ է սխալվում: Ես աշխարհի չափ միայնակ եմ, մոլորված, չեմ հասկանում, թե ուր եմ գնում, ինչ եմ զգում, ինչու եմ զգում. ես ոչինչ չգիտեմ… Ես ոչ ոքի չեմ կարոտում, ոչ ոքի մասին չեմ մտածում, իսկ հիշողություններս զայրույթ են առաջացնում: Ես քեզ այնքան էի վստահում, իսկ դու մինչև այսօր շարունակում ես տանջել ինձ, դու ծաղրում ես ինձ, ամեն ինչ անում, որպեսզի քեզ չկարողանամ մոռանալ, մինչդեռ ես ցանկանում եմ ազատվել «դու» կոչվող դերանունից, որ տրորեց իմ «ես»-ը: Մեր սերը մահացավ ոչ-ոքի, որովհետև ես ու դու «մենք» չէինք…
Շրջվեցի ու տեսա, որ ոչ ոք չկա… Անցյալում միշտ մեկը կար, ում մասին կհիշեի ու կզգայի, որ կարևոր չէ, թե ուր է նա և ինչ է անում. նա կա: Իսկ հիմա՞... Իսկ ես հիմա ի՞նչ անեմ...
Ես կնայեմ թախիծ խոսող աչքերիս, ձեռքս կտանեմ սառն արտացոլանքիս ու կմաքրեմ ապակու արցունքները... Սեփական այտերիս դիպչելու համարձակություն չունեմ: Այնքան երկար ժամանակ դրանց չեն դիպչել, չեն համբուրել այնպես, ինչպես սիրող մարդն է համբուրում: Համբույրների առատությունից հոգնած` ես համբույր եմ փնտրում, սերերի մեջ փնտրում եմ իմը, սակայն շրջվում եմ ու տեսնում, որ ոչ ոք չկա: Մի կտոր հորինվածք, մի քիչ հույս, մի բուռ երազանք ու մի քանի տոննա հիասթափություն: Երկիրը պետք է որ ցած ընկներ իմ հիասթափության ահռելի կշռից:
Ես կժպտամ` ցավացող շրթունքներս մի կերպ ձգելով, կսաստեմ սրտիս կսկիծն ու առաջ կգնամ: Սեփական երջանկությանս ես դեռ չեմ հանդիպել:
Ես կգնամ իմ երազանքը փնտրելու, ես կհասնեմ նրան ու գրկելով...
-Սիրում եմ քեզ…
-Ձայնդ կտրի՛ր, լալկվիր…
-Սիրում եմ, հասկացի՛ր…
-Ձաաաաա՜յնդ… Ատում եմ, զզվում, նողկում…
-Մենք դեռ կարող ենք երջանիկ լինել:
-Ես երջանիկ եմ, որովհետև հեռացել եմ քեզնից:
-Փոքրիկ ես, հիմար ես:
-Ձայնդ կտրի՛ր… Ես երջանիկ եմ, ես երջանիկ եմ, ես երջանիկ եմ, ես երջանիկ եմ, ես երջանիկ եմ, ես երջանիկ եմ…
-Երջանիկ…
-Ես երջանիկ եմ, երջանիկ եմ, երջանիկ…
-Ներիր…
-Ձյուն, երկինք, ծառեր, քամի, գոլորշի, սառույց, լռություն, լույսեր, երեկո, ձյուն…
-Ներիր…
-Ես երջանիկ չեմ, երջանիկ չեմ, չեմ…
-Երջանիկ…
- Մի բան ասա… Ես երջանիկ չեմ, ես երջանիկ չեմ, ես երջանիկ չեմ, ես երջանիկ չեմ, ես երջանիկ չեմ, ես երջանիկ չեմ…
-Խելացի ես:
-Ես երջանիկ չեմ, որովհետև հեռացել եմ քեզնից:
-Մենք դեռ կարող ենք երջանիկ լինել:
-Ձա՜յնդ…
-Սիրում եմ, հասկացիր…
-…իսկ ես էլ չեմ սիրում…
Աստուած արդար և յիրաւի,
Եւ ողորմած
յամենայնի.
Հանդէս
ունիմ
բան
մի
վիճի,
Թէ դու լսես քո ծառայի:
* * *
Միլիոնավոր խնդրանքների կողքին իմ խնդրանքը քեզ չի հասնի: Եվ ի՞նչ իրավունք ունեմ ես քեզ իմ չնչին, փոքրիկ, փոքրիիիիկ խնդրանքով դիմել, երբ մարդիկ երջանիկ չեն: Դու դեռ այնքան գործ ունես, դու շատ ես թերացել վերջերս, չե՞ս տեսնում, որ մարդիկ երջանիկ չեն, ի՞նչ ես անում, երբ անգամ ես` չնչին, փոքրիկ, փոքրիիիիկ մարդուկս գիտակցում եմ, որ ուրիշների խնդրանքներն իմ խնդրանքից կարևոր են: Բա՛ց աչքերդ, տե՛ս, թե ինչ է կատարվում: Մարդիկ մոլագար են դարձել, չե՞ս տեսնում: Ինչու՞ չես կատարում նրանց խնդրանքները, ինչու՞ ես ականջներդ փակել ու խուլ ու համր ձևանում: Ես քեզ չեմ հասկանում... Մարդիկ խելագարվում են, ելք չեն գտնում, մինչդեռ անարժաններն են երջանիկ: Դու կասես, թե ես չեմ որոշում արժանն ու անարժանը: Հենց ե՛ս եմ որոշում, որովհետև ես խլացրել եմ իմ խնդրանքը ուրիշների խնդրանքներին ճանապարհ տալու
համար,
որ
գալիս
բախվում
են
քարե
քեզ
ու
փշրվում,
կոտրվում,
մեռնում:
Աշխարհը
կործանվում
է...
Գուցե
նրանից
է,
որ
ինձ
պես
շատերն
են
անտեսում
իրենց
խնդրանքները,
և
միայն
անարժաններն
են,
որ
խնդրում
են,
պահանջում,
իսկ
դու
չես
հասկանում,
որ
մենք
պարզապես
ճանապարհ
ենք
տալիս
մյուսներին,
մենք
շշնջում
ենք`
վախենալով
շեղել
քեզ
անարժաններին
օգնելու
գործից...
Բացի՛ր
ականջներդ,
աչքերդ,
տե՛ս,
թե
որքան
ես
թերացել:
Օր
օրի
ես
թերանում,
հասկանու՞մ
ես:
Ես
տեսնում
եմ
մարդկանց,
որ
անմարդանում
են,
կորցնում
իրենք
իրենց,
որովհետև
քեզ
են
կորցրել,
դու
ես
մոլորվել,
դու
չես
հասկանում,
թե
ինչ
ես
անում...
Թերացել
ես...
Գիտեմ, որ գոյություն ունես: Գուցե գիտեմ քեզ, գուցե երբևէ չեմ տեսել, գուցե փողոցում մեր հայացքները հանդիպել են, գուցե տարիներ շարունակ քեզ ճանաչում եմ: Գիտեմ, որ մի օր կհասկանանք շատ կարևոր մի բան: Ես սպասում եմ այդ օրվան: Կգա այն օրը, երբ բոլոր սխալ ընտրություններս կմաքրվեն, կվերանան հիշողությունից, ու միայն դու կմնաս: Ես հավատում եմ ու աչքերս երկնքին հառելով աղոթում եմ, որ այդ օրը շուտ գա: Այլևս հոգնել եմ սպասելուց ու սխալվելուց, զուր հուսալուց ու արդարացնելուց: Ես սպասում եմ քեզ: Եվ ցանկանում եմ, որ մեր առաջին հանդիպումը իմ մտքերի պես գեղեցիկ լինի: Դու կլինես լավագույնն իմ կյանքում, և ես այլևս չեմ վախենա: Դու կլինես նուրբ, իսկ ես քեզ ինձ կնվիրեմ: Դու կլինես ուժեղ, իսկ ես քո կողքին ինձ ապահով կզգամ: Դու կլինես բարի, իսկ ես քեզ կվստահեմ ամենանվիրական երազանքներս: Դու կլինես խելացի, իսկ ես քեզ հարցեր կտամ: Դու կլինես երջանիկ, իսկ ես կփորձեմ… Դու կգաս, իսկ ես քեզ կընդունեմ: Դու գուցե ամենագեղեցիկը չլինես, բայց ես էլ ամենագեղեցիկը չեմ: Դու գուցե ամենա-ամենան չլինես, բայց ես կտեսնեմ քո մեջ բոլոր ամենաներն ու կսիրեմ քեզ առանց գերադրականների: Ինձ բավարար կլինի քո` «կողքին» կապը, «սիրում եմ» բայը, «միշտ» պարագան ու «իմ» դերանունը: Ես մակդիրներով չեմ զարդարի մեր սերը: Մեր սիրո քերականությունը ուղղագրություն չի ճանաչի: Մեր սերը բացականչականաշատ կլինի, մեր սերը լի կլինի ածականներով, սակայն երբեք չի տողադարձվի. այն մի բարդ ստորադասականի պես կձգվի ու կձգվի: Մեր սերը իմ բառերի պես անսպառ կլինի, իմ սերն իմ երազանքների պես երկնային կլինի: Ես սպասում եմ քեզ… Գուցե գիտեմ քեզ, գուցե երբևէ չեմ տեսել…
Երբ կողքիդ
չկա
ոչ
ոք,
ստիպված
ես
ինքդ
քեզ
գրկել:
Անհեթեթություն
է,
սակայն
ինձ
միայն
ես
եմ
սիրում:
Անհեթեթություն
չէ,
որովհետև
հենց
այդպես
էլ
լինում
է:
Նրանք,
ովքեր
շատ
են
երազում,
վերջում
ավելի
ուժգնորեն
են
ցած
նետվում,
ավելի
մեծ
ցավ
են
ապրում,
քան
նրանք,
ովքեր
խելամիտ
են:
Ես
հոգնել
եմ
գրելուց,
թե
որքան
եմ
հիասթափված,
բայց
ախր
բացի
այդ
զգացումից
ուրիշ
ոչինչ
չեմ
զգում:
Դատարկություն
եմ
զգում`
սառը,
կտրող,
ցավեցնող:
Դատարկության
փշերը
պատել
են
թռչել
ձգտող
մարմինս,
և
բավական
է
մի
թեթև
շարժում,
և
փշերը
մխրճվում
են
խոցված
մարմնիս
մեջ:
Ես
վախենում
եմ
շարժվել,
որովհետև
ամեն
նոր
շարժում
ինձ
ավելի
է
մոտեցնում
մահվան:
Ուզում
եմ
վերցնել
և
ինչ-որ կարևոր
բան
փոխել,
ինչ-որ մեծ բան անել ինքս ինձ համար:
Գուցե
եթե
զգուշավոր
շարժումների
փոխարեն
մի
մեծ
քայլ
անեմ,
ազատվե՞մ
այս
փշերից:
Ցավում
է…
Շատ
է
ցավում:
Իմ
ամեն
ինչում
այնքան
շատ
ողբերգություն
կա,
որ
անգամ
ժպիտս
է
ողբերգական:
Դատարկ
է…
Շատ
է
դատարկ:
Ցավալի
է,
երբ
ապրում
ես
և
ամեն
րոպե
հասկանում,
որ
այն
չես
անում,
ինչ
պետք
է:
Այնտեղ
չես,
որտեղ
քո
իսկական
առաքելությունն
է
քեզ
սպասում:
Այն
չես
ասում,
այն
չես
քայլում,
այն
չես
զգում:
Անգամ
սիրտս
է
ծանրացել
բոլոր
այս
«այն
չէ»-ներից:
Երբ չգիտես, թե ինչ ես փնտրում, սակայն փնտրում ես անընդհատ, ամեն վայրկյան: Եվ երբ թվում է, թե վերջապես գտար, հասկանում ես, որ կրկին մոլորվեցիր, որ գտնելու փոխարեն կորցրեցիր:
Երբ չգիտես, թե ուր ես գնում, սակայն գնում ես անընդհատ, ամեն վայրկյան: Եվ երբ թվում է, թե վերջապես հասար, հասկանում ես, որ ոչ մի տեղ էլ չես գնացել, այլ նույն տեղում ես դոփել:
Երբ չգիտես, թե ինչ ես զգում, սակայն խաբում ես անընդհատ, ամեն վայրկյան: Եվ երբ թվում է, թե վերջապես կարիք չկա խաբելու, հասկանում ես, որ ողջ ժամանակ քեզ են խաբել:
Երբ հասկանում ես, որ խելագարվում ես քո սեփական մտքերից…
Ես ելք եմ որոնում այս մոլագար վիճակից, սակայն ավելի եմ մոլորվում: Ես հոգնել եմ ձևացնել, թե ամեն ինչ լավ է: Ոչինչ էլ լավ չէ: Ինձ կոտրել են, ավելի ճիշտ` ես խնդրել եմ, որպեսզի ինձ կոտրեն: Անհեթեթություն է… Ամեն օր ես հիշում եմ անցյալս և խենթանում ավելի ու ավելի, որովհետև այնքան միամիտ եմ եղել, հիմար, շատ հիմար: Ուզում եմ հեռանալ այս ամենից, ջնջել մի քանի հազար ժամ ուղեղիցս, սրտիցս, թղթերիցս… Ուզում եմ գնալ ծովի մոտ, պատմել նրան իմ դժբախտության մասին, նայել ճայերին, մատներով շոյել դեպի ավազ եկող ծովի ալիքները, ուզում եմ գեղեցիկ միայնակ լինել: Ուզում եմ առանց զգացմունքներս զսպելու արտասվել, բացականչել այնտեղ, որտեղ ինձ ոչ ոք չի լսի: Ուզում եմ մաքրվել այս ամենից, կորել, անհետանալ բոլորի մտքերից ու հիշողություններից: Ուզում եմ երբևէ գոյություն ունեցած չլինել…
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
