In N1
Ինչու՞ ինձ մենակ թողեցիր
By >Mari Love
Thursday, November 13, 2014 Դու խոստացել էիր, որ կողքիս կլինես, ինչ էլ պատահի: Դու կողքիս չեղար, անգամ երբ ոչինչ չպատահեց: Իսկ հիմա պատահել է, գրողը տանի, ամեն օր է պատահում, իսկ դու չկաս: Որտե՞ղ ես, ինչու՞ չկաս:
In N?
Ես քեզ սիրելու պատճառներ չունեի
By >Mari Love
Sunday, October 26, 2014 Դու ինձ չէիր սիրում: Եվ ոչ էլ սիրահարված էիր: Դու բառեր չէիր գտնում նկարագրելու, թե ինչ է կատարվում ներսումդ իմ պատճառով: Դու հարցնում էիր, թե ինչ եմ զգում ես: Եվ ես ասում էի,
In Պատմվածքներ
Այնտեղ, որտեղ ճայերն են
By >Mari Love
Sunday, October 26, 2014 Կատրինը ոտքը ոտքին գցած նստած էր սրճարանում: Շոկոլադի տաք բաժակով տաքացնում էր սառած մատները: Հայացքն ուղղված էր հարևան սեղանի շուրջ նստած տղայի ծխախոտի ծխին: Ի՜նչ անհետաքրքիր էր ծխում. անգամ ծուխն էր անհետաքրքիր: Շուտով
In Պատմվածքներ
Մարիա
By >Mari Love
Sunday, October 26, 2014 Մարիայի և իմ սերն ապրեց քսան տարի: Այն, ինչ զգացի առաջին անգամ նրան տեսնելիս, չէր կարելի կոչել սեր առաջին հայացքից: Այդպիսի սեր չի լինում, կարծում եմ: Միայն սիրտդ է կծկվում, և թվում է,
In Պատմվածքներ
ՄիշԷլիս
By >Mari Love
Sunday, October 26, 2014 Անվերջ տանգոներից անգամ պրոֆեսիոնալ պարողներն են հոգնում: Իսկ ես` սիրողական մի խաղացող, հոգնած փուչ պարերից ու անքուն գիշերներից, իրերս հավաքեցի ու չվեցի այնտեղ, որտեղ գեղեցիկն էր արարվում` հույս տածելով, որ այդտեղ գոնե գեղեցիկն
In Պատմվածքներ
Տանգո
By >Mari Love
Sunday, October 26, 2014 «Me amor… Հիշու՞մ ես այն տանգոն, որ պարում էինք: Հիշում ե՞ս, որ ականջիս շշնջացիր, որ գեղեցիկ եմ: Հիշում ե՞ս ինձ: Հիշու՞մ ես, որ բարձրացանք հյուրանոցի համար, որտեղ շարունակում էինք մեր մերկ տանգոն: Հիշում
In Պատմվածքներ
Թռի՛ր, Էրիկ, թռի՛ր
By >Mari Love
Sunday, October 26, 2014 «Վերցնում եմ թափանցիկ գույն ունեցող բաժակն ու բացում ծորակը: Խողովակներից եկող կեղտոտ լուծույթը, եթե չեմ սխալվում` ջուր են ասում, աստիճանաբար մաքրվում է և լցվում թափանցիկ գույն ունեցող բաժակի մեջ: Աջ գրպանից… ձախ գրպանից
In Պատմվածքներ
Պատուհան
By >Mari Love
Sunday, October 26, 2014 Երբ ես ծնվում էի, ոչ ոք ինձ չասաց, թե ով եմ ես: Առաջին բանը, որ տեսա, ինձ գրկած բանվորներն էին, առաջին բանը, որ զգացի` ինչ-որ մութ արկղում թափահարվելը: Հետո տեսա ինչ-որ գեր կին
In Պատմվածքներ
Չորս եղանակ
By >Mari Love
Sunday, October 26, 2014 Երբ ծագում է արևը, գիտես, որ գալու է երեկո, ու նա գնալու է, բայց միևնույն է` փակում ես աչքերդ, զգում նրա ջերմությունը, սկզբից հաճելի, հետո այրող, ժպտում ես, խոսում նրա հետ, հետո աչքերդ
In Պատմվածքներ
Երբ թրջվում ես անձրևի տակ
By >Mari Love
Sunday, October 26, 2014 Երբ թրջվում ես անձրևի տակ, գիտես, որ հիվանդանալու ես, բայց միևնույն է` շարունակում ես խելահեղ պարել ու վայելել ամեն կաթիլը: Այդ ամեն կաթիլը պատճառ է հանդիսանում, որ հետո դողէրոցքով պառկես անկողնում ու երազես
In N?
Տարիքային տարբերության մասին
By >Mari Love
Thursday, October 16, 2014 Նա ինձնից մեծ էր: 20 տարով: Մեծ էր: Ինձնից: Կամ էլ ես էի նրանից 20 տարով փոքր: Տարբերություն կար: Եվ ոչ միայն տարիքային: Ես հայր չունեի: Եվ նա կատարյալ հայր էր ինձ համար:
In N?
Դու մերկացնում ես մաշկս
By >Mari Love
Sunday, October 12, 2014 Մաշկը մերկանալ գիտի ճիշտ հպումներից: Թվում է, թե մերկ մաշկից ավել էլ ի՞նչ մերկություն: Դու մերկացնում ես մաշկս, երբ մատներիդ ծայրով դիպչում ես այստեղ, մի-փոքր ներքև, այո, հասար… Խորտակվում եմ աչքերիդ կանաչում: Խենթանում
In N?
Ցտեսություն, սե՜ր
By >Mari Love
Monday, October 06, 2014 Երբևէ զգացե՞լ եք տղամարդու հոտը: Այն միակի հոտը, որը նման չէ ոչ մեկին: Երբ նա տեղաշարժվում է, և նրա հոտի մոլեկուլները ցնցում են օդն ու անցնելով քթիդ միջով հասնում ուղեղիդ ու ազդում թունդ
In N?
Տղամարդու հոտը
By >Mari Love
Wednesday, October 01, 2014 Չկա ավելի գեղեցիկ բան, քան միայնակ տղամարդու բնակարանը: Նախասրահում թափթփված կոշիկներ ու բաճկոններ են, իսկ խոհանոցում անբացատրելի քաոս է. կաթսայի մեջ անհասկանալի ծագման ուտելիք, սեղանին արագ սննդի ռեստորանների բուկլետներ, լոգասենյակում բացառապես տղամարդու խնամքի
In Պատմվածքներ
A: B: SMS
By >Mari Love
Friday, September 12, 2014 A: Երբևէ մտածե՞լ ես, որ մենք տիեզերքի ամենամեծ մասնիկներն ենք, և մնացյալ բոլորը մեզնից այնքան փոքր են, որ մենք նրանց պարզապես չենք նկատում: B: Իսկ մոլորակնե՞րը: Դրանք մեծ են: A: Այդ մասին չեմ մտածել:
In Է
Պարզապես նմանը նմանին միշտ չի գտնում
By >Mari Love
Thursday, August 28, 2014 Փնտրում եմ: Չեմ գտնում: Չեմ գտել: Կգտնե՞մ: Չէ: Պարզապես լինում են մարդիկ, ովքեր միշտ այնպիսի զգացողությամբ են ապրում, որ կյանքն իրենց կողքով անցնում է: Այլ փողոցներում, քաղաքներում, մոլորակներում է կյանքը, իսկ այստեղ ժամանակը
In N?
Կարոտել եմ: Ահավոր եմ:
By >Mari Love
Wednesday, August 27, 2014 Հարցն այն չէ, որ միայնության մեջ սովորում ես ատել ինքդ քեզ: Այն չէ անգամ, որ միայնությունն այնքան է ձուլվում մաշկիդ, որ օտար դիպումներից այրվում ու ցավում է: Այն չէ նաև, որ ժամանակի հետ
In Պատմվածքներ
Կողպեք
By >Mari Love
Thursday, August 07, 2014 Ես այրվում էի տենդի մեջ, բայց շարունակում էի հատակին նստած շոյել մեր մազոտ շանը: Նա գլուխը դրել էր ոսկրոտ ծնկներիս, ժամանակ առ ժամանակ գլխի դիրքը փոխելով, ասես ուզում էր քիչ թե շատ հարմար
In
Արատավոր սովորությունների մասին
By >Mari Love
Thursday, July 03, 2014 Ես մի արատավոր սովորություն ունեի. հույսս երբեք չէի կորցնում: Դա իմ մեծագույն և կարծես անուղղելի սովորությունն էր: Կենցաղային մակարդակով տհաճ ձևի չէի կորցնում հույսս, որ մի օր հանդիպելու եմ այն միակին, ով ընդունելու
In N?
Այսօր երազ տեսա
By >Mari Love
Monday, June 09, 2014 Այսօր երազ տեսա: Տեսա, թե ինչպես էի եկել քեզ մոտ: Քնած էիր: Կարծես երազ էիր տեսնում: Կարծես ինձ: Ամեն շնչելիս կուրծքդ բարձրանում ու իջնում էր: Մի ձեռքդ դրել էիր կրծքիդ, իսկ մյուսով բարձն
In N?
Սիրում եմ քեզ
By >Mari Love
Thursday, June 05, 2014 Կյանքում սիրում են մի քանի անգամ, բայց մի անգամ է լինում, երբ հասկանում ես՝ նա է: Ես գտել եմ քեզ, պատահաբար, միլիարդների մեջ գտել եմ քեզ, և սիրտս, թվում է, թե կպայթի այդչափ
In N?
Երբ դու ինձ լքեցիր
By >Mari Love
Wednesday, June 04, 2014 Երբ դու ինձ լքեցիր, քեզ աստվածացնող իմ մի կեսը քեզ հետ տարար: Երբ դու ինձ լքեցիր, ես կիսվեցի, փոքրացա, անապատացա ու ծարավեցի քո բացակայությունից: Երբ դու ինձ լքեցիր, գիշերն ու ցերեկը մեկ եղան,
In N?
Թմրամոլանում եմ քո պատճառով, թմրանյութացնում եմ քեզ
By >Mari Love
Monday, June 02, 2014 Mon ami, դու հիասքանչ ես: Անկրկնելի գեղեցիկ ու տաք: Դու հիասքանչ ես: Եվ քո կողքին ես հիասքանչ եմ: Ես սավառնում եմ ամենագեղեցիկ աչքերիդ անսահմանությունում, ես կորցնում եմ ինձ քո տաք գրկում, ես հալչում
In Փոքրիկ սերեր
Դու ամուսնացած էիր
By >Mari Love
Friday, May 30, 2014 Դու ամուսնացած էիր: Եվ դա իմ կյանքի ամենամեծ ողբերգությունն էր: Դու գրողի տարած ամուսնացած տղամարդ էիր: Գրողը տանի, դու իսկապես ամուսնացած էիր: Եվ ես սիրում էի քեզ: Դու ասես հրուշակեղենի խանութի լավագույն թխվածքը
In Փոքրիկ սերեր
Կարկանդակներ ու երջանկություն
By >Mari Love
Thursday, May 22, 2014 Ասում են՝ երջանկությունը գրեթե անհասանելի բան է: Այդ դեպքում մենք ի՞նչ ունեինք, եթե ոչ երջանկություն: Մենք միմյանց ունեինք, և դա մեզ բավարար էր: Երևի մոռացել ես, թե ինչպես էի առավոտյան արթնանալիս մոտենում տաք
In Փոքրիկ սերեր
Նարինջներ և բանաստեղծություններ
By >Mari Love
Thursday, May 08, 2014 Երբ մենք փողոցով քայլում էինք, մարդիկ ապշահար մեզ էին նայում: Նրանք չէին նկատում ոչ իմ երջանիկ ժպիտը, ոչ քո հպարտ հայացքը. նրանք աչքերը չորս էին անում ու նայում էին մեզ: Ես սիրում էի
In N?
Քո անտանելի գեղեցիկ ձայնը
By >Mari Love
Monday, May 05, 2014 Դու աստվածային ձայնով ու հրեշտակային արտաքինով մի բուռ անծանոթություն ես, որ ժամ առ ժամ պատվում է կարոտով ու անհասկանալի ժպիտներով: Դու աշխարհի ամենագեղեցիկ ձայնով մի լույս հույս ես, որին չեմ ճանաչում, բայց վստահորեն
In Փոքրիկ սերեր
Առաջին ձյան հեքիաթը
By >Mari Love
Sunday, March 30, 2014 Մարդիկ հազարավոր պատմություններ են գրել առաջին սիրո մասին, որոնք, մյուս մարդկանց կարծիքով, հեքիաթներ են: Մենք էլ էինք այդպես կարծում, մինչև չհանդիպեցինք միմյանց: Գուցե մենք էլ լավ հեքիաթասացներ էինք, գուցե` անչափ միայնակ ու մենակ:
In Է
Մենության մաթեմատիկա
By >Mari Love
Saturday, March 29, 2014 Քեզ ինչպե՞ս բացատրեմ իմ մենության կշիռը, թե պիտի ականջներդ փակես ու փախչես հեռու: Դու անհաղորդ իմ աղաղակող լռությանը` քոնն ես պնդում ու զայրանում, որ չեմ հասկանում: Մեղավոր չեմ, որ մեղքերիս կշիռը հավասար է
In Է
Անմարմին, անհայացք, անշոյանք
By >Mari Love
Sunday, March 23, 2014 Հուսահատություններիս բաժակն այնքան է լցվել, որ խեղդվում եմ արդեն: Ես խմում եմ, խմում, անվերջ խմում, հարբում, ցած ընկնում, սկսում սողալ ու արմունկներս արյուն արած պառկում սպասումների խաչմերուկներում, որտեղ հույսերս փոշի են կապել ու
In N2
Այդպես ճի՞շտ է
By >Mari Love
Monday, February 17, 2014 Դու խոստացար, որ մինչև մահը չբաժանի մեզ, կլինես կողքիս, բայց մահացար մեզնից էլ շուտ, այդպես արդա՞ր է: Դու խոստացար, որ կմոռանամ ամեն ցավ ու հիվանդ միտք, բայց սիրտս փշրվել է հազար մասի, ու
In N2
Մատներիդ կարոտ եմ կապել
By >Mari Love
Wednesday, February 12, 2014 Թե երբևէ եղունգներդ մխրճել ես ափերիդ մեջ ու ցավդ կուլ տվել, ինձ կհասկանաս: Կհասկանաս, որ ժամանակի հետ դադարում ես սպասել: Ու պայքարել: Կհասկանաս, որ ամեն պայքար չէ, որ արժե ցավերիդ ու հիասթափություններիդ: Ես
In N2
Քեզնից տարիներով հեռու
By >Mari Love
Saturday, February 08, 2014 Եվս մեկ ձմեռ ճանապարհում ենք իրարից հեռու, բայց միմյանց կողքին: Միմյանց այնքան մոտ, որ հեռավորությունից սիրտս կտոր-կտոր է լինում: Այսպես չպետք է լիներ, բայց եղավ: Ես դադարել եմ հավատալ ճակատագրին, որովհետև իմ սեփական
In Փոքրիկ սերեր
Փողկապներ և կարմիր վարդեր
By >Mari Love
Monday, February 03, 2014 Այսօր մեր ամուսնության օրն է: Անցել է 14 տարի: Մենք երիտասարդ ու միամիտ, լի հույսերով ու համոզմունքով, որ աշխարհը մեր ոտքերի տակ է, իսկ մենք` թագավոր: Մեր համատեղ կյանքի ամեն տարին կաթիլ առ
In Է
Ես ընտանիք եմ ուզում
By >Mari Love
Tuesday, January 28, 2014 Ես ընտանիք եմ ուզում: Ինչպես բոլոր նորմալ մարդիկ: Ուզում եմ երջանիկ լինել կողքիդ, քեզ համար նախաճաշ ու ընթրիք պատրաստել, քեզ աշխատանքի ճանապարհել ու քո հագուստն արդուկել: Այո, ես այրվել եմ: Դու նույնպես: Բայց