Ձոն մենության
Հազար սուտ ու փուչ երդումներ, գեղեցիկ բառեր, ծաղիկների պես գեղեցիկ` երբ սեփականացնում ես, թոշնում
են
շուտ:
Ես
էլ
մի
ծաղիկ`
վայրի՜,
տխու՜ր:
Ի
վերջո
բոլորս
էլ
միայնակ
ենք,
ամբողջովին,
մինչև
վերջին
շունչը
միայնակ:
Երկրորդ
կեսեր,
առաջին
կեսեր.
մենք
ամբողջական
ենք:
Եվ
այն,
ինչ
փնտրում
ենք,
ոչ
թե
կեսեր
են,
այլ
հինգ
մատներ,
որ
ամուր
կսեղմեն
ափերը
մեր
և
ուժ
կտան:
Ոչ
թե
կեսեր,
այլ
լռությունը
լսող
ու
հասկացող
զույգ
ականջներ:
Ոչ
թե
կեսեր,
այլ
ժպիտ
պարգևող
զույգ
աչքեր:
Ու
շրթունքներ.
սեր
պատմող
շրթունքներ:
Մեզ
կեսեր
չեն
պետք.
մեզ
տաք
մարմիններ
են
պետք,
ուժ
տվող
խոսքեր
են
պետք,
առավոտյան
արթնացնող
ու
գիշերները
«բարի
գիշեր»
մաղթողներ
են
պետք,
«ես
կողքիդ
եմ»
ասողներ
են
պետք:
Իսկ
առաջին
կամ
երկրորդ
կեսերը…
Դրանք
ինձ,
ներեցեք,
պետք
չեն:
Մեզ
մեր
կողքին
պայքարողներ
են
պետք,
մեզ
մեր
խենթությունները
հասկացող
ու
ընդունողներ
են
պետք.
մենք
ամբողջական
ենք
մեր
թերարժեքությամբ:
Մեզ
մեր
սխալները
ներողներ
են
պետք,
մեր
այտերը
համբուրողներ
են
պետք,
մեզ
թրջված
կամ
հարբած
էլ
սիրողներ
են
պետք:
Իսկ
երկրորդ
կեսեր,
ներեցեք,
ինձ
պետք
չեն…
Tags:
Է
8 մեկնաբանություն
դու ունեիր այդպիսի մարդիկ, կամ գուցե և պարզապես մարդ, երեխա, ինչպես դու էիր ասում!!! իսկ հիմա նրանք պարզապես հիշում են մի փուլ, որտեղ անկեղծություն կաՐ..!! իսկ հիմա նրանք այն նույն հիմար երեխաները չեն!!! ;)
ReplyDeleteА слабо անունով ներկայանալ...
ReplyDeleteԳիտես, որ չէ!!!
ReplyDeleteՈւրեմն անիմաստ մեկնաբանություններ, կխնդրեմ, որ չթողնեք իմ կայքում: Շնորհակալություն
ReplyDeleteԽնդրեմ-խնդրեմ!! Մնացածը հուսով եմ կջնջեք!! ;)
ReplyDeleteՈչ մի դեպքում ;-)
ReplyDeleteՀարգելի հեղինակ, պլանկադ բավականին բարձր է, այդքան բան ուզել տղամարդուց... իսկ փորձիր տալու մասին գրել` ինչ կցանկանա տղամարդը ստանալ կնոջից: ի դեպ, բավականին լավ ես գրում, դուր եկավ քո ոճը, բայց պահանջներդ մի տեսակ շատ էին, կարող է այդքան բան քո սիրած տղամարդը չտալ, սակայն դու խենթանաս նրա համար: Գիտես, շատ հաճախ քո պատկերացրած տղամարդկանցից կանայք հոգնում են, ձանձրանում: Մարդու մոտ կին թե տղամարդ այդ ռուսերեն ասած` իզըւմինկան պիտի լինի, այսինքն` չամիչը. տղամարդուն պետք է ընդունել այնպիսին , ինչպիսին նա կա և ոչինչ էլ չպահանջել, իսկ համատեղ կյանքը յուրաքանչյուրին էլ հենց ինքն է փոխում: Համամիտ չես?
ReplyDeleteՊետք է շատ բան պահանջել, որ գոնե կեսի կեսը ստանալ))))
Delete