Կիսագարուն
Սխալվել ենք` ընտրելով, թե ում հետ արթնանալ: Մի մեծ ու ծանր սխալ ենք գործել` մտածելով, թե հերիք է միայնակ արթնանալ: Քեզ ծովեր եմ նվիրել ու ցամքած լճակ դարձել, քեզ արևներ եմ ուղարկել ու անարև երկինք լուսնել, քեզ սիրտս եմ տվել ու անհոգի ոճրագործ ծնվել: Սիրտս հետ պահանջելով հեռացա` հետս տանելով լուսավոր առավոտներս ու երազածանր գիշերներս: Ատելով քեզ ատեցի ինձ: Դատարկվեցի, բայց երկինք չդարձա: Երազներս թաղեցի արևազուրկ երկինքներում, անձրև տեղացի
ցավերիս
վրա,
ու
գարուն
ծլեց
աճյունոտ
հողից:
Օրերս
լուսացան,
հոգիս
թեթևացավ,
հոգսերս
մահացան,
իսկ
անմարմին
առավոտներս
սիրելի
դարձան.
ինքնուրույն
եմ
դարձել:
Լավ
է
միայնակ
արթնանալ,
քան
արթնանալ
ու
մահանալ
ցանկանալ:
Երևի
դա
է
դասը
կյանքի.
պետք
է
զգալ,
որ
հասկանալ:
Կիսամարդ,
կիսերկինք,
կիսարև
ու
կիսագարուն:
Երազներս
կիսվեցին`
լավ
ու
ավելի
լավ,
հույսերս
կիսվեցին`
կլինի
ու
չի
լինի,
սերերս
կիսվեցին`
եղան-անցան
ու
կլինեն:
Դեմքս
դեռ
զարդարվում
է
ժպիտով,
լուսավոր
մարդիկ
եմ
գտնում,
ում
սիրում
եմ,
ում
տեսնելիս
ժպտում
եմ,
օրս
մի
բանով
լցնում
եմ,
իսկ
երեկոյան
գալիս
եմ
տուն
ու
փլվում
սևերես
տանջանքներիս
ճանկոտ
լաբիրինթում`
ոչ
առաջ,
ոչ
ետ,
բայց
տեղում
մնալն
էլ
ցավում
է,
շատ
է
ցավում:
Հիշողություններիս
սուր
մագիլները
մխրճվում
են
սառած
ժպիտներիս
մեջ,
և
մահանում
են
ժպիտներս,
ծիծաղներս,
ժպտուն
հայացքներս,
ժպտալի
սպասումներս:
Ու
թե
ճչամ,
թե
շշնջամ,
մեկ
է`
լսող
չի
լինի,
ընդունող
չի
լինի.
կեղծ
ուսերից
հոգնել
եմ:
Իսկ
առավոտյան
միայնակ
արթնանալիս
էլ
չեմ
տխրում:
Tags:
Է
1 մեկնաբանություն
տեսեք ինչ սիրուն բանաստեղծությունա ստացվում էս նյութից
ReplyDeleteՍխալվել ենք`
ընտրելով, թե ում հետ արթնանալ:
Մի մեծ ու ծանր սխալ ենք գործել`
մտածելով, թե հերիք է միայնակ արթնանալ:
Քեզ ծովեր եմ նվիրել
ու ցամքած լճակ դարձել,
քեզ արևներ եմ ուղարկել
ու անարև երկինք լուսնել,
քեզ սիրտս եմ տվել
ու անհոգի ոճրագործ ծնվել:
Սիրտս հետ պահանջելով հեռացա`
հետս տանելով լուսավոր առավոտներս ու երազածանր գիշերներս:
Ատելով քեզ ատեցի ինձ:
Դատարկվեցի, բայց երկինք չդարձա:
Երազներս թաղեցի արևազուրկ երկինքներում,
անձրև տեղացի ցավերիս վրա,
ու գարուն ծլեց աճյունոտ հողից:
Օրերս լուսացան,
հոգիս թեթևացավ,
հոգսերս մահացան,
իսկ անմարմին առավոտներս սիրելի դարձան.
ինքնուրույն եմ դարձել:
Լավ է միայնակ արթնանալ,
քան արթնանալ ու մահանալ ցանկանալ:
Երևի դա է դասը կյանքի.
պետք է զգալ, որ հասկանալ:
Կիսամարդ,
կիսերկինք,
կիսարև
ու կիսագարուն:
Երազներս կիսվեցին`
լավ ու ավելի լավ,
հույսերս կիսվեցին`
կլինի ու չի լինի,
սերերս կիսվեցին`
եղան-անցան ու կլինեն:
Դեմքս դեռ զարդարվում է ժպիտով,
լուսավոր մարդիկ եմ գտնում,
ում սիրում եմ,
ում տեսնելիս ժպտում եմ,
օրս մի բանով լցնում եմ,
իսկ երեկոյան գալիս եմ տուն
ու փլվում սևերես տանջանքներիս ճանկոտ լաբիրինթում`
ոչ առաջ,
ոչ ետ,
բայց տեղում մնալն էլ ցավում է,
շատ է ցավում:
Հիշողություններիս սուր մագիլները
մխրճվում են սառած ժպիտներիս մեջ,
և մահանում են ժպիտներս,
ծիծաղներս,
ժպտուն հայացքներս,
ժպտալի սպասումներս:
Ու թե ճչամ,
թե շշնջամ,
մեկ է` լսող չի լինի,
ընդունող չի լինի.
կեղծ ուսերից հոգնել եմ:
Իսկ առավոտյան միայնակ արթնանալիս
էլ չեմ տխրում: