Աներազանք

Մեր հիմար հանդիպումներն միշտ նույնն են, ժամանակն ու տարածությունը չեն փոխում դրանք: Երբ տեսա քեզ, արտասվեցի, դու երևի չհասկացար, թե ինչու: Ձեռքս տարա այնտեղ, որտեղ ժամանակին սերս էր, իսկ այսօր` դատարկություն: Հիշեցի, ներսս ցավեց, կորուստս, որ ամեն գիշեր մղձավանջների տեսքով այցելում է աներազանք անքնությունս, սեղմեց անսեր ու դատարկ օրգանիզմս, և արտասվեցի: Հնարավոր չէ ատել մեկին, ում հետ ամեն ինչ կիսել ես ու… Մահացել: Բայց հնարավոր չէ նաև վերադարձնել այն, ինչ մահվան գնով գնաց… Չէ որ ամեն անգամ քեզ տեսնելիս ես նրան եմ հիշելու, նրա բացական եմ անիծելու ու քեզ եմ մեղադրելու իմ պարգևի մահվան մեջ: Կյանքը մի մեծ աղբակույտ է, իսկ մենք հիմար ու ստախոս դերասաններ: Ես իմ կորուստն եմ անիծում, իսկ քեզ… Չգիտեմ էլ…

Tags:

Share:

0 մեկնաբանություն