Ինձ «փոքրիկ» կկոչես, իսկ ես փոքրիկ կլինեմ
Ու՞մ հետ ես խոսում,
երբ
աշխարհն
աղմկում
է:
Ո՞վ
է
գրկում
սառած
մարմինդ,
երբ
սիրտդ
կրակվում
է:
Ես
մի
անհամբերություն
դարձած
փնտրում
եմ
քեզ
հազարավոր
սառած
հայացքների
մեջ,
վստահ,
որ
կճեղքես
մահացած
ամբոխները,
կգաս
ու
կգրկես
ինձ
ու
էլ
երբեք
բաց
չես
թողնի:
Կպաշտպանես
ինձ,
ինձ
«փոքրիկ»
կկոչես,
իսկ
ես
փոքրիկ
կլինեմ:
Ես
չեմ
պատկերացնի,
թե
ինչպես
էի
ապրում
առանց
քեզ,
իսկ
դու
կստիպես
հավատալ,
որ
թե
աշխարհն
էլ
փուլ
գա,
դու
կլինես
կողքիս,
և
ես
փոքրիկ
կլինեմ:
Քո
ուժեղ
ձեռքերը
կգրկեն
ինձ
գիշեր-ցերեկ,
իսկ
ես
կսիրեմ
քո
առնական
տղամարդկությունը:
Քո
ձայնից
սիրտս
կզարկի
մոլագարի
պես,
քեզ
տեսնելիս
աչքերս
կլցվեն,
իսկ
դու
կլինես
կողքիս
և
ինձ
ոչ
մի
տեղ
բաց
չես
թողնի.
ես
ինքս
ոչ
մի
տեղ
չեմ
էլ
ուզի
գնալ:
Քո
կողքին…
Դա
կլինի
ամենաերանելի
վայրը:
Եվ
աշխարհի
մեծությունն
այլևս
նշանակություն
չի
ունենա:
Ես
չեմ
ուզի
փախչել,
որովհետև
դու,
դու
պարզապես
իմ
կողքին
կլինես:
Ես
կերազեմ
հոգ
տանել
քո
մասին,
դու
կընդունես
ինձ
ու
սխալներս,
և
ես
կլինեմ
ամենամեծ
սխալդ
ու
ամենագեղեցիկ
երազդ:
Կարդուկեմ
հագուստդ,
իսկ
առավոտյան
վերնաշապիկդ
կմոտեցնեմ
քթիս
ու
կառնեմ
բույրդ
ու
կարբեմ:
Կխելագարվեմ
քեզ
համար,
և
այդպես
ճիշտ
կլինի:
Դու
կոգեշնչվես
ինձնից,
ու
ցույց
կտաս,
որ
ես
բնավ
էլ
վատը
չեմ.
քո
կողքին
ես
ամենալավը
կլինեմ,
որովհետև
պաշտպանվելու
կարիք
չեմ
ունենա:
Երեկոյան
մենք
գիրք
կընթերցենք
կամ
հին
ֆիլմեր
կնայենք,
առավոտյան
միասին
նախաճաշ
կպատրաստենք
կամ
կխելագարվենք
թարմ
անկողիններում,
իսկ
հանգստյան
օրերին
կգողանաս
ինձ,
ու
կփախչենք
քաղաքից
դուրս:
Ես
կլինեմ
քո
փոքրիկը,
հետո
մեզ
կմիանա
մեր
փոքրիկը,
և
դու
կհպարտանաս
քո
երկու
փոքրիկներով:
Դու
կլինես
լավագույն
հայրը,
իսկ
ես
կերջանկանամ
քո
տիեզերքն
իմ
մեջ
կրելուց:
Դու
կլինես,
չէ՞:
Չէ՞
որ
ես
այդքան
էլ
շատ
բան
չեմ
ուզում…
Tags:
N?
2 մեկնաբանություն
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDeleteshaaat sirun er u nurb )))
ReplyDelete