Մի փոքրիկ արկած
Պատուհանից այն կողմ լիալուսինն է: Թվում է` մեկնեցիր ձեռքդ ու կհասնես: Ես այն քաղաքներում չեմ, որտեղ այն ավելի մոտ է թվում: Ապրում եմ իմ փոքրիկ քաղաքում` իմ հոգսերով ու իմ ուրախություններով: Ձեզ թվում
է`
հոգսաշատ
մարդիկ
ուրախություններ
չե՞ն
ունենում:
Սխալվում
եք.
ունենում
են,
այն
էլ
ինչպիսի:
Ավելին`
մեր
ուրախությունները
մեզ
ավելի
մեծ
երջանկություն
են
պարգևում,
քան
նրանց,
ովքեր
անհոգ
են:
Եթե
ինձ
հնարավորություն
տրվեր
ազատվել
հոգսերիցս
ու
մտքերիցս,
հիմա
արդեն
ես
վստահաբար
կընտրեի
անհոգ
կյանք:
Այո,
երբեմն
ամենից
անհոգ
մարդիկ
են
հետո
դառնում
ամենահոգսաշատը:
Արկածներ
են
փնտրում,
թարմ
զգացողություններ
և
voila` բարի
գալուստ
նոր
կյանք:
Սա
իմ
նոր
կյանքն
է`
իմ
ընտրածը,
ավելի
շուտ`
իմ
հասածը:
Ոչ,
չեմ
բողոքում,
դեռևս
փորձում
եմ
հարմարվել,
հատկապես,
որ
երկար
ճանապարհ
ունեմ,
որից
շեղվել
արդեն
չեմ
կարող:
Ես
մի
փոքրիկ
արկած
ունեմ,
որի
մասին
դեռ
չեք
կարող
իմանալ.
գաղտնիք
է:
Փոքրիկ,
բայց
այնքան
լավ
գաղտնիք:
Իսկ
մինչ
այդ
ես
նայում
եմ
պատուհանից
դուրս,
որտեղ
լիալուսինն
է
ինձ
նայում:
Չեմ
հասկանում
նրա
հայացքը.
նախկինում
հանդիպում
էինք
միայն
երազանքներս
պատմելու
համար,
իսկ
հիմա
հասկացել
եմ`
լավ
կլինի,
որ
առժամանակ
դադարեմ
երազանքներ
ունենալուց.
դրանք
սովորություն
ունեն
իրականանալու:
Իսկ
դա
ինձ
երբեք
էլ
օգուտ
չի
բերել:
Ես
Մարին
եմ,
և
ես
ունեմ
մի
փոքրիկ
արկած:
Tags:
Է
0 մեկնաբանություն