Իմ նրբության
Իմ նրբության կատաղության մեջ գալարվում են հոգիները սիրուս թելերով կախված ու հոգեվարքվող: Պտտվում են, խճճվում,
հառաչ
հանում
ու
ճանկ
ցույց
տալիս:
Իմ
նրբության
ճանկաթել
պտույտներում
ժամսլաքի
ուղղություններն
են
ճկվել
ու
հակառակվել
օրենքներին
կատաղության
սիրո
իմ
քնքշատենչ
ոռնոցներին:
Խեղվում
են,
խեղդվում,
շունչ
կուլ
տալիս
ու
թույն
դուրս
հանում
սիրաթոք
իմ
վառված
ամրոցներից
ծխախոտե:
Իմ
նրբության
մենության
հառաչամոլ
պատերին
ճանկռտվում
են
անեծքներ,
շունչ,
հոգոց,
ա՜խ…
Իմ
նրբության
քամիների
անապատում
տեղ
չունի
կատաղության
հոգեկանչ
մռնչոցը,
շունչ
առ
շունչ,
ա՜խ…
Սրտադադար,
հոգեվարքային
թույլ
շնչոց,
մտադադար,
փուչ
անցյալի
կեղտոտ
հաչոց:
Իմ
նրբության
փոշոտ
կրքային
հոգեվարքին
հենված
խեղվում
է,
խեղվում,
ա՜խ…
Նուրբ: Կատաղի: Նուրբ: Խելագար: Ցավոտ: Նուրբ: Լռություն: Նուրբ...
Tags:
Է
0 մեկնաբանություն