Ես մի փոքրիկ աղվեսիկ եմ
Ես
մի փոքրիկ աղվեսիկ եմ: Կյանքը մի հիմար խաղ է, ոմանց համար մի մեծ արկած, ոմանց համար
երկար մի տանջանք, ոմանց համար էլ… Երբ երկար ճանապարհ ես անցնում, մեքենան վայր ու
վեր է գնում, մեկ սաղարթախիտ արահետներ ես անցնում, մեկ էլ ամայի անապատներ, մի տեղ
կյանքն է եռում, իսկ ուրիշ տեղ անմարդ տներում աղվեսներ են վազվզում: Ու ճանապարհի
ողջ գեղեցկությունը հասկանալու համար պետք է հանդիպես մողեսներին ու աղվեսներին, շնչես
ծառերի մաքրությունը, հիանաս եռուն կյանքով ու տխրես անմարդ տներից: Սա իմ կյանքն է,
և պարտադիր չէ, որ ինձ հասկանան, սիրեն, ընդունեն: Ես անցնում եմ իմ երկար ճանապարհը`
մեկ վայր ընկնելով, մեկ էլ վեր սավառնելով: Մեկ կոտրվում եմ անպտուղ շիվի պես, մեկ
էլ պտղաբեր ծառի պես պարզվում արևին: Մեկ անօգնական աղվեսի պես քչփորում եմ ուրիշների
անմարդ տներում, մեկ էլ խորամանկ մողեսի պես սողոսկում մյուսների ճանապարհներ ու թափանցիկանում:
Արևը ջերմացնում է ինձ, մեկ էլ երես թեքում ու քամի տեղում հույսաշատ մտքերիս վրա,
մեկ էլ կրկին դուրս գալիս ամպերի հաստ շերտի տակից ու պաղ տաքացնում: Մեկ անձրև է մաղում
գլխիս, մեկ էլ վաղորդյան շողերի երամ հրավիրում սենյակ: Ես մի փոքրիկ աղվեսիկ եմ: Ունեմ
փափլիկ պոչիկ ու սուր ճանկեր, վազող աչքեր ու անմեղ մտքեր: Եվ ուզածս մի փոքրիկ բուն
է` անտառի միջին, սարերի հովին, առվակների լեզվին, արևի գրկում: Ես մի փոքրիկ աղվեսիկ
եմ…
Tags:
Է
0 մեկնաբանություն