Mari Love
  • Գլխավոր
  • Պատմվածքներ
    • Երբ թրջվում ես անձրևի տակ
    • Չորս եղանակ
    • Մարիա
    • Այնտեղ, որտեղ ճայերն են
    • Տանգո
    • Թռի՛ր, Էրիկ, թռի՛ր
    • ՄիշԷլիս
    • Այն, ինչ պիտի կիսվեր
    • Պատուհան
    • A: B: SMS
    • Կողպեք
    • * * *
    • Մահից կյանքվածը
  • Փոքրիկ սերեր
    • Մի զույգ ձեռնոց
    • Մազերի ու բնավորությունների մասին
    • Հանրակացարաններից մինչև հիվանդանոցներ
    • Վաֆլե տորթ ու տաք շոկոլադ
    • Կատուներն ու հարբեցողները
    • Մուգ վարագույրների հետևում
    • Փողկապներ և կարմիր վարդեր
    • Առաջին ձյան հեքիաթը
    • Նարինջներ և բանաստեղծություններ
    • Կարկանդակներ ու երջանկություն
    • Դու ամուսնացած էիր
    • Տիեզերքներ և փոշու հատիկներ
  • Հետադարձ կապ
Կրկին գարուն է, ևս մի ցուրտ ձմեռ ճանապարհեցինք ու այս անգամ այն ավելի արագ անցավ: Շատերս չենք էլ հիշում, թե ինչպես էինք հոգնում ծանր վերարկուներից ու երազում գարնանային թեթև հագուստների մասին: Շատ եմ սիրում գարունը, որովհետև այն միշտ ինչ-որ նոր ու թարմ բան է բերում իր հետ: Անցյալ տարի այս ժամանակ ես դեռ երջանիկ էի: Սիրածս մարդու հետ էի, թեև ամեն օր վիճում էինք, սակայն խենթի պես սիրում էինք իրար ու մեր մանկական վեճերից հետո ավելի ու ավելի էինք կապվում միմյանց: Անցյալ տարի այս ժամանակից մեկ ամիս անց ես ինքնասպանության փորձ էի կատարում: Հիշում եմ` Մոնումենտում էի, նստած նստարանին` արտասվում էի. կյանքումս առաջին անգամ արտասվում էի` առանց ամաչելու: Մարդիկ կողքովս անցնում էին, տղաները մոտենում էին, հարցնում, թե ինչ է եղել: Իսկ ես ասում էի և խնդրում ինձ հանգիստ թողնել: Նրանցից մեկը, ինձնից փոքր մի երիտասարդ, հանգիստ չթողեց և հետ պահեց անիմաստ քայլից, որ պատրաստվում էի անել: Նույն օրն իմ աշխատանքային առաջին օրն էր. աշխատանքի էի ընդունվել անգլիական սրճարանում որպես թարգմանիչ-մատուցողուհի: Բայց երբ հասկացա, որ ուտելիքների անունները թարգմանելն այնքան էլ խոստումնալից չէ, աշխատելուցս երկրորդ շաբաթից դուրս եկա: Հետաքրքիր է, որ եթե ինձ հիմա առաջարկեին նման աշխատանք, կվիրավորվեի, իսկ ընդամենը մի տարի առաջ ես հատուկ համազգեստ էի հագնում և բլոկնոտը ձեռքիս սիրալիր մոտենում անգլիացի ու ամերիկացի հաճախորդներին ու ասում "Hello, what would you like?" Երևի ինքնագնահատականս է բարձրացել, չգիտեմ: Անցյալ տարի այս ժամանակից երկու ամիս հետո մինչև տարվա վերջ ես մշտական դեպրեսսիայի մեջ էի և ապրելու ցանկություն չունեի: Մտածում էի` առանց նրա չեմ կարող ապրել, իմաստ չունի: Այնքան բանի միջով եմ անցել, այնքան անգամ նվաստացել, կոտրվել, ընկել, նորից վեր կացել ու գնացել դեպի իմ երազած երազանքը. սերը... Աստված իմ, չկար այդպիսի օր, որ չարտասվեի: Բայց հետո հանկարծ նույն երջանկությունը կրկին հայտնվեց իմ կյանքում. «Ուրեմն լսիր ինձ. մենք միասին ենք ու թքած, թե հետո ինչ կլինի»: Մի ամիս անց ես իմ ձեռքերով փշրեցի երկար սպասված երջանկությունս, որովհետև հասկացա, որ այն հիվանդ է, որ ոչ այլ ինչ է, քան պայքար... Պայքար վերջինը թողնելու համար... Ու բուժվեցի. գրելով: Անցյալ տարի այս ժամանակ ես և երջանիկ էի, և դժբախտ: Իսկ այս տարի, թեկուզ անցյալ տարին մնում է ինձ հետ, ես սկսում եմ հերթական գարունը մաքրված սրտով, որ թեև սպիոտ է, բայց լավանում է ինքն իրեն: Ինձ բժիշկներ պետք չեն, որովհետև մարդու լավագույն բժիշկն ինքն է: Ես սպասում եմ իմ բաժին երջանկությանը, որին, ինձ թվում է, արժանի եմ: Գուցե ոչ, ամենևին էլ արժանի չեմ, որովհետև երբեմն վատ բաներ եմ անում, բայց ոչ չարությամբ, ոչ դիտավորությամբ, պարզապես իմ սիրտը սպիոտ է, իսկ դա ունենում է իր հետևանքները: Ես սովոր եմ ամեն օր արտասվելուս, որքան շատ եմ փոխվել ես... Սովորել եմ մարդկանց բացասական արձագանքներին, որ ամեն օր ստանում եմ, թեև ամեն անգամ սիրտս ճմլվում է: Բոլորին թվում է, թե ես գռեհիկ եմ, անսիրտ, սանձարձակ, բայց միայն ես գիտեմ, թե որքան անպաշտպան եմ, որքան խոցելի ու միամիտ... Իսկ մարդկանց չարությունը կործանում է ինձ...
Իմ ձեռքերն իմն են: Դրանք ինձ են տրվել հենց այնպես: Դրանցով կարող եմ շոշափել, շոյել, զգալ: Ոտքերս նույնպես իմն են: Դրանք էլ տրվել են քայլելու, վազելու, պարզապես իրենց տակ հողը զգալու համար: Իսկ ականջներս նույնպես հենց այնպես իմն են: Դրանցով էլ լսում եմ ամենատարբեր ձայներ. հաճելի, գեղեցիկ, ժպտացնող: Աչքերս նույնպես տրվել էին տեսնելու համար, սակայն ես չեմ տեսնում: Ես կույր եմ: Ծնվածս օրվանից եմ կույր: Չգիտեմ` ինչն ավելի լավ կլիներ. եթե երբևէ տեսնեի և ապա կուրացած լինեի՞, թե՞ եթե հենց սկզբից էլ կույր լինեի: Կույր: Դա ես եմ: Ծնվածս օրվանից: Կույր:


Դա այն է, երբ աչքերդ բաց, թե փակ, տեսնում ես նույն բանը. մթություն: Դա այն է, երբ լսողությունդ ու հոտառությունդ կրկնակի լարված են աշխատում: Դա այն է, երբ մոտեցող մարդուն ավելի շուտ ես զգում, քան տեսնողները: Կուրություն: Դա այն է, երբ փողոցում միշտ անծանոթ աղմուկ է, իսկ շուրջբոլորդ խղճահարության և անտարբերության հոտից խեղդվում ես: Կուրություն: Դա անիմաստ ակնոցներն են, որոնք ստիպված ես կրել, որովհետև բաց աչքերով կարող ես վախեցնել մյուսներին: Այն մյուսներին, որ խղճում են քեզ, որովհետև իրենց նման չես. դու հաշմանդամ ես: Կուրությունը մի կնիք է, որ, անկախ նրանից, թե ով ես դու, մնալու է քո վրա մինչև կյանքիդ վերջ: Իմ երկրում չկան հաշմանդամների համար նախատեսված հարմարություններ: Միակ օգնականներս ձեռքերս, լսողությունս ու հոտառությունս են, որովհետև այստեղ Եվրոպան ու Ամերիկան չի, որտեղ ընդունված է ուղղորդող շուն պահելը: Աֆրիկայում կույրերը չտեսնող սևամորթներն են: Չնայած չգիտեմ, թե ինչ է սևամորթ կամ սպիտակամորթ լինելը, բայց զգում եմ այդ տարբերությունը: Սպիտակամորթներից սառնության ու մաքրության հոտ է գալիս: Նրանց քիչ եմ զգացել, բայց ամեն անգամ սպիտակամորթի հանդիպելիս մարմնովս դող է անցել: Չգիտեմ, թե որն է պատճառը. երևի թե նրանք ավելի խղճահարությամբ են նայել ինձ:


Կույրերն էլ են տեսնում գույներ: Ամեն գույն իր ջերմությունն ունի: Դեղինը, օրինակ, սառն է, իսկ նարնջագույնից թարմության բույր է փչում: Կանաչը խոնավ է` թարմ սառը խոտի նման, իսկ սպիտակն` անծայրածիր, ինչպես ծովը: Կարմիրը տաքացնում է, ինչպես խարույկը, իսկ սևն ամենահարազատ գույնն է, որովհետև այն միշտ ինձ հետ է: Հագուստի գույնից է կախված տրամադրությունս: Իմ սիրած գույնը կապույտն է, որովհետև այն հանգիստ է, ինչպես այն երաժշտությունը, որ լսում եմ: Լռությունն իմ ամենասիրելի երգն է: Բոլորը չեն կարող այն լսել. լռությունը լսելու համար այնքան լռություն է պետք: Իսկ ծովի լռությունը… Ալիքներն այնքան գեղեցիկ են լռում. նրանք պարելով են լռում, իսկ երբ բախվում են իրար, մեղմ հառաչում են:


Ես չգիտեի, թե ինչ է ծովը, թե ինչ բան է գույնը, չգիտեի շատ ու շատ բաներ: Քույրս է եղել ուսուցիչս: Նա շատ բան սովորեցեց ինձ: Հիշում եմ, երբ միասին գնում էինք ծովի մոտ, նստում տաք ավազին, իսկ նա նկարագրում էր, թե ինչ է անում ծովը: Երբեմն նա ինձ շուկա էր տանում, որտեղ վաճառվում էին ամենատարբեր մրգեր: Եվ քանի որ մայրս այնտեղ էր աշխատում, մեզ բոլորը ճանաչում էին: Հերթով ցույց էր տալիս բոլոր մրգերը, վերցնում էի դրանք, շոշափում, հոտոտում, երբեմն էլ, եթե վաճառողը թույլ էր տալիս, համտեսում էի: Մրգեր շատ եմ սիրում: Դրանք գունավոր են ու թարմ: Եվ համեղ: Սիրում եմ ծառերը: Դրանց տակ ինձ միշտ պաշտպանված եմ զգում: Սիրում եմ նստել ծառի տակ, ձեռքերով հենվել հողին, խաղալ դրա հետ, ձեռքերս մտցնել հողի մեջ և զգալ այնտեղի կյանքը: Որդեր, մրջյուններ, տարբեր միջատներ: Դրանք սկսում են բարձրանալ ձեռքովս, իսկ ես զգում եմ դա: Թեկուզ չեմ տեսնում: Սիրում եմ գետը: Երբեմն մայրս լվացք անելու գնալիս ինձ էլ էր տանում իր հետ գետի մոտ: Գետն այնպես բարձր է աղմկում, այն միշտ շտապում է: Ձեռքս մտցնում եմ գետի մեջ և զգում դրա արագ ընթացքը: Դրա սառը շիթերը հարվածում են ինձ, իսկ ես ծիծաղում եմ, որովհետև հասկանում եմ, որ մեջս կյանք կա, եթե զգում եմ այդ հարվածները: Սիրում եմ պարել, պտտվել ինչ-որ գեղեցիկ երաժշտության տակ: Ես սիրում եմ ինձ շրջապատող ամեն ինչը, քանի որ կարողանում եմ զգալ, շոշափել, պատկերացնել:





Ես ունեմ մի սև մթություն, որ կարող եմ գունավորել այնպես, ինչպես կցանկանամ: Ես ունեմ մի բուռ գույն, մի բուռ բույր ու մի բուռ զգացմունք: Ու թեկուզ կույր եմ, ունեմ մի բուռ աշխարհ, որ միայն ես կարող եմ տեսնել: Իմ աշխարհը բոլորին պարտադրված աշխարհը չէ. այն միայն իմն է և իմ սև մթությանը, որ կարող եմ գունավորել իմ մի բուռ գույնով, մի բուռ բույրով ու մի բուռ զգացմունքով:
Տարիքի հետ հասկանում ես, որ գեղեցիկ չես: Երևի ինձնից շատ ոչ մի մանուկ իր մայրիկին չի հարցրել` մամ ես սիրուն ե՞մ… Իսկ ես միշտ ստանում էի նույն պատասխանը` իհարկե… Հայելին ինչ ոչինչ չէր ասում այնքան ժամանակ, մինչև  ուրիշ աղջիկներին նայելիս սովորեցի համեմատել: Ես հասկացա, որ գեղեցիկ չեմ: Սարսափելի ոչինչ չկա, բայց ուրախանալու առիթ էլ չկա: Ամեն աղջիկ էլ ցանկանում է գեղեցիկ լինել: Բայց բոլորին չի տրվում դա: Ինձ էլ չի տրվել: Ես արդեն համակերպվել եմ և զուր ջանքեր չեմ գործադրում գեղեցիկ երևալու համար, որովհետև գեղեցիկ մարդն ամեն ձևի էլ գեղեցիկ է: Պարզապես դադարել եմ ջանքեր գործադրելուց, պարզապես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Մի օր ժպտում եմ, մի օր տխրում, մի օր չեմ մտածում այն մասին, որ գեղեցիկ չեմ, մի օր էլ մտածում եմ, հատկապես այն ժամանակ, երբ ինձնից հենց գեղեցիկ լինելն է պահանջվում: Ինչ արած, ես գեղեցիկ չեմ և փակ են բոլոր ուղիներն այնտեղ, որտեղ դա են պահանջում: Ես համակերպվել եմ, բայց կոկորդում հարազատ կծիկն է, իսկ մի քիչ ներքև անծանոթ ծանրություն է, որ խանգարում է շնչել: Իսկ այսօր նրա գեղեցկությունը ապշեցրեց ինձ: Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացի, երբ տեսա նրան: Նա հենց այնպիսին էր, ինչպիսին ես էի պատկերացնում տղամարդու գեղեցկությունը նկարագրելիս: Նա կարծես այս աշխարհից չլիներ, նրա հայացքը անցնում էր իմ միջով, իսկ ես ցանկանում էի ստուգել` արդյոք այն իմ նկարագրածներից էր, թե ոչ: Նրան տեսա մոտ տաս րոպե, բայց հետո մի քանի ժամ չէի կարողանում վերադառնալ իրականություն: Նա կոչվող երևույթը պարալիզացրել էր ինձ, սովորական արագ քայլվածքս վերացել էր. քայլում էի շատ դանդաղ: Իսկ նրա գեղեցկությունը մտքիցս դուրս չէր գալիս: Ես նրա պես գեղեցիկ չեմ: Նրա հանդարտությունը, մի-փոքր տարօրինակությունը, որ բազմաթիվ մտքերի տեղիք էր տալիս: Եվ մեկ ու կես վայրկյանանոց հայացքը, որ ուղղվեց ինձ, զինաթափեց ամբողջովին: Ես սիրահարված չեմ, ո՛չ, պարզապես ես տեսա մեկին, ով իմ հերոսներից էր: Ես պատկերացրել եմ նրա գեղեցկությունը, այն գեղեցկությունը, որ ինձ չի տրվել: Փոխարենը հնարավորություն է տրվել գրելու այդ գեղեցկության մասին` ընդամենը որպես վկա, երջանիկ վկա… Նա գեղեցիկ էր…
Newer Posts Older Posts Home

Արխիվ

  • ►  2020 (8)
    • ►  July (2)
    • ►  June (1)
    • ►  April (1)
    • ►  March (4)
  • ►  2018 (1)
    • ►  September (1)
  • ►  2015 (14)
    • ►  December (5)
    • ►  October (4)
    • ►  July (1)
    • ►  March (3)
    • ►  January (1)
  • ►  2014 (36)
    • ►  November (2)
    • ►  October (13)
    • ►  September (1)
    • ►  August (3)
    • ►  July (1)
    • ►  June (4)
    • ►  May (4)
    • ►  March (3)
    • ►  February (4)
    • ►  January (1)
  • ►  2013 (44)
    • ►  December (2)
    • ►  November (3)
    • ►  September (2)
    • ►  July (2)
    • ►  June (4)
    • ►  May (2)
    • ►  April (6)
    • ►  March (8)
    • ►  February (14)
    • ►  January (1)
  • ►  2012 (51)
    • ►  December (6)
    • ►  November (1)
    • ►  October (1)
    • ►  September (2)
    • ►  August (2)
    • ►  July (4)
    • ►  June (5)
    • ►  May (2)
    • ►  April (5)
    • ►  March (8)
    • ►  February (6)
    • ►  January (9)
  • ▼  2011 (53)
    • ►  December (7)
    • ►  November (4)
    • ►  October (8)
    • ►  September (7)
    • ►  August (5)
    • ►  July (5)
    • ►  June (6)
    • ►  May (1)
    • ►  April (1)
    • ▼  March (3)
      • Շատ անձնական
      • Մի բուռ կուրություն
      • Գեղեցիկ չեմ
    • ►  January (6)
  • ►  2010 (1)
    • ►  November (1)

Bonjour ու բարի գալուստ

Բարի գալուստ իմ հոգու ամենանուրբ աշխարհ… Ես այստեղ բացել եմ իմ սիրտը. խնդրում եմ` զգույշ կլինես:

Բաժիններ

  • N1 40
  • N2 19
  • N3 13
  • N? 42
  • Է 60

Հետևիր ինձ Instagram-ում

Copyright © 2016 Mari Love . Created by OddThemes