A: Երբևէ մտածե՞լ
ես, որ մենք տիեզերքի ամենամեծ մասնիկներն ենք, և մնացյալ բոլորը մեզնից այնքան փոքր
են, որ մենք նրանց պարզապես չենք նկատում:
B: Իսկ մոլորակնե՞րը: Դրանք մեծ են:
A: Այդ մասին չեմ մտածել: Երբ նայում եմ աչքերիդ, մոլորակներն
անգամ անհետանում են ու փոքրանում:
B: Ուրեմն իմ աչքերն ամենամեծ մասնիկներն են տիեզերքում:
A: Ուրեմն քո աչքերը տիեզերք են:
A: Կբացե՞ս դուռը:
B: Վերնաշապիկս չեմ գտնում:
A: Ավելի լավ:
A: Ինչու՞ չթողեցիր գիշերեմ քեզ մոտ:
B: Առավոտյան աշխատանքի ես:
A: Իսկ դու ՝ դասի:
B: Տես՝ ինքդ էլ ամեն ինչ շատ լավ գիտակցում ես: