Գեղեցիկ չեմ

Տարիքի հետ հասկանում ես, որ գեղեցիկ չես: Երևի ինձնից շատ ոչ մի մանուկ իր մայրիկին չի հարցրել` մամ ես սիրուն ե՞մԻսկ ես միշտ ստանում էի նույն պատասխանը` իհարկեՀայելին ինչ ոչինչ չէր ասում այնքան ժամանակ, մինչև  ուրիշ աղջիկներին նայելիս սովորեցի համեմատել: Ես հասկացա, որ գեղեցիկ չեմ: Սարսափելի ոչինչ չկա, բայց ուրախանալու առիթ էլ չկա: Ամեն աղջիկ էլ ցանկանում է գեղեցիկ լինել: Բայց բոլորին չի տրվում դա: Ինձ էլ չի տրվել: Ես արդեն համակերպվել եմ և զուր ջանքեր չեմ գործադրում գեղեցիկ երևալու համար, որովհետև գեղեցիկ մարդն ամեն ձևի էլ գեղեցիկ է: Պարզապես դադարել եմ ջանքեր գործադրելուց, պարզապես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Մի օր ժպտում եմ, մի օր տխրում, մի օր չեմ մտածում այն մասին, որ գեղեցիկ չեմ, մի օր էլ մտածում եմ, հատկապես այն ժամանակ, երբ ինձնից հենց գեղեցիկ լինելն է պահանջվում: Ինչ արած, ես գեղեցիկ չեմ և փակ են բոլոր ուղիներն այնտեղ, որտեղ դա են պահանջում: Ես համակերպվել եմ, բայց կոկորդում հարազատ կծիկն է, իսկ մի քիչ ներքև անծանոթ ծանրություն է, որ խանգարում է շնչել: Իսկ այսօր նրա գեղեցկությունը ապշեցրեց ինձ: Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացի, երբ տեսա նրան: Նա հենց այնպիսին էր, ինչպիսին ես էի պատկերացնում տղամարդու գեղեցկությունը նկարագրելիս: Նա կարծես այս աշխարհից չլիներ, նրա հայացքը անցնում էր իմ միջով, իսկ ես ցանկանում էի ստուգել` արդյոք այն իմ նկարագրածներից էր, թե ոչ: Նրան տեսա մոտ տաս րոպե, բայց հետո մի քանի ժամ չէի կարողանում վերադառնալ իրականություն: Նա կոչվող երևույթը պարալիզացրել էր ինձ, սովորական արագ քայլվածքս վերացել էր. քայլում էի շատ դանդաղ: Իսկ նրա գեղեցկությունը մտքիցս դուրս չէր գալիս: Ես նրա պես գեղեցիկ չեմ: Նրա հանդարտությունը, մի-փոքր տարօրինակությունը, որ բազմաթիվ մտքերի տեղիք էր տալիս: Եվ մեկ ու կես վայրկյանանոց հայացքը, որ ուղղվեց ինձ, զինաթափեց ամբողջովին: Ես սիրահարված չեմ, ո՛չ, պարզապես ես տեսա մեկին, ով իմ հերոսներից էր: Ես պատկերացրել եմ նրա գեղեցկությունը, այն գեղեցկությունը, որ ինձ չի տրվել: Փոխարենը հնարավորություն է տրվել գրելու այդ գեղեցկության մասին` ընդամենը որպես վկա, երջանիկ վկաՆա գեղեցիկ էր

Tags:

Share:

10 մեկնաբանություն

  1. et chishta,vor asum en amen mard uni ira yurovi gegheckutyun@....es im masin en karciqin em,vor kilometrerov heru em geghecik kochvacic u etqani het hamntac TQAC unem koghqi vat hayacqneri vra(en vor asum en es inchhhhhhhh gesha!!!!)P.S. du shat el sirun es im karciqov

    ReplyDelete
  2. Եթե դու սա քո մասին ես գրել ուրեմն դու շատ սխալ կարծիքի ես քո մասին: Իսկ յուրաքանչյուր կին , աղջիկ իր սիրունությունն ունի, պարզապես դա ամեն մեկը չի նկատում

    ReplyDelete
  3. Բոլոր աղջիկներն էլ գեղեցիկ են: Ու հնարավոր չի գեղեցկության նույն սահմանումը տալ բոլորի համար: Ամեն մեկի համար գեղեցկության սահմանումը տարբեր է:

    Իմ ամենասիրած խոսքն ա. "Սիրիր քեզ, որպեսզի ուրիշներն էլ քեզ սիրեն": Ես սրանով եմ առաջնորդվում: Ինչպիսին էլ որ դու լինես քո աչքերում, միևնույն է, սիրի'ր քեզ, ու ամեն ինչ շատ հեշտ կլինի աշխարհում:

    Հ.Գ.
    Էգոիստական ինքնասիրության մասին չէր խոսքս ;)

    ReplyDelete
  4. Մարի ջան մի հատ գաղտնիք ասեմ քեզ որպես տղա: Արտաքինից պարտադիր չի որ գեղեցկուհի լինի աղջիկը, որպեսզի տղայի ուշադրությանն ու սիրուն արժանանա: Շատ ավելի կարևոր է, թե ինչպես է աղջիկը իրեն զգում, ինչ թեմաներից է խոսում, ինչպես է ժպտում, ձայնի ինչ տոնայնությամբ է խոսում, ինչպես է շարժվում: Երբ նա իր վրա վստահ է զգում, շրջապատում իրեն ազատ է պահում, խոսում է թեմաներից, որ զգում ես ոչ թե ինչ-որ հասարակ, առօրյա մտքեր է արտահայտում, այլ ամեն մի խոսք ուշադրության է արժանի, ձայնի տոնայնությունը շատ բարձր ու կտրուկ չէ, իսկ
    շարժումները կանացի են ու նուրբ ու առավել ևս, եթե ավելի խելացի է քան տղան,
    կարծում եմ գրեթե բոլոր տղաները այդ աղջկա վրա ուշադրություն կդարձնեն: Հետո իմ կարծիքով շատ տղաների ավելի շատ դուր են գալիս այն աղջիկները, որոնք իրենցից խելացի են: Կարևոր պիտի աղջիկը իր վրա շատ վստահ լինի: Հավատա, որ այդ ներքին վստահությունը
    փոխանցվում է նաև արտաքինին: Օրինակ ֆրանսուհիների մեջ կան կանայք,
    որ եթե փողոցում կողքովդ անցնի, միգուցե ուշադրություն չդարձնես նրա վրա: Բայց երբ սկսում են խոսել, այդ նրբություն ու կանացի շարժումները, միմիկան ու ժեստերը այնպես են
    ազդում, որ շատ քչերի վրա դա տպավորություն չի թողի: Մի խոսքով ...

    ReplyDelete
  5. OLIA DAVTIANMarch 13, 2011

    Meke , yes gtnum em vor sirunutyunov arjnordvel@ vorosh texer sxale
    orinak sirunutyun@ ancoxiq bane
    bayc en ,inchvor veraberume:
    - qo bnavorutyan gexeckutyan@ ,
    -qo kecvacqin hastat mnayune
    SIRUN u gesh mard chka , menak menq sovorenq mardun nayelov tesnenq en "sirunutyun@" vor mez mec cahmanov gcac nkaragrel en ...

    ReplyDelete
  6. AnonymousJune 07, 2011

    Գեղեցկությունը կյանքի մի քանի տարիների պարգև է:
    Օսկար Ուայլդ

    ReplyDelete
  7. AnonymousJune 26, 2011

    MARI JAN SHAT EN HANDIPUM SIRUN AXCHIKNER BAYC ASTVAC CHANI BERAN@ BACUM EN UZUM ES PAXNES ANGRAGITUYAN GAGATNAKETN EN LINUM ANGAM DZAYNNA VANOX LINUM EL CHEM ASUM VOR XOSALU TEMANERN EL CHEN GRAVUM IRENC HETAKRKRUYAMB!!!P.S DU VOR HASTAT GEXECKUYAN PAKAS CHUNES!!!

    ReplyDelete
  8. Gexeckutyun@ arajin 15 ropei hamar e,bavakan e mardy berany baci.............ev ayd gexeckutyuny kam aveli e bardzranum, kam ispar chqanum e.

    ReplyDelete
  9. Mari du shat el sirun es...

    ReplyDelete