2 3 Mari Love : Այնտեղ, որտեղ...
Մտքեր

Այնտեղ, որտեղ...

By Wednesday, August 22, 2012


Այնտեղ, որտեղ անցյալները հալչում են ու դառնանում գետերով, լճանում դարերով, գոլորշանում հույսերով, ես թողել եմ ինքս ինձ ու վերածնվել:

Այնտեղ, որտեղ անձրևները գալուց էլ փոշիանում են ամպերի ծանրության տակ, եռում հուսահատությունից, մռնչում անսերությունից, ես իմ մատներն եմ թողել ու իմ աչքերն եմ թողել, ես իմ սերերն եմ թողել ու իմ մտքերն եմ թողել:

Այնտեղ, որտեղ ծիածանները երգեր են հյուսում արևավախ երկինքների մասին, հուզվում, արտասվում, գունազրկվում ու սեռափոխվում, ես իմ անուրջներն եմ սպանել, հարվածվել քարե նպատակներիս, լացել, լացել սրտիս ցավից, խորը վերքից, անտակ բարձունքների նվաստությունից:

Այնտեղ, որտեղ սահմանները սարանում են, լեռնանում ու սողանքվում, արևները մահանում ու փյունիկվում, քամիներն ինձ ինձ մոտ բերում ու հետ տանում, քշում, բախում լեռնե սառնություններին, ես ինքս ինձ եմ թողել ու մահացել…

Նույն թեմայի մեջ

1 մեկնաբանություն