Սիրում եմ

Սիրում են ոչ թե ինչ-որ բանի համար, սիրում են պարզապես, առանց պատճառ: Բայց այնքան բան կա, որի համար սիրում եմ քեզ...


Սիրում եմ քեզ, որովհետև անունդ տալով եմ արթնանում առավոտյան...


Սիրում եմ քեզ, որովհետև ժպտալուս պատճառն ես...


Սիրում եմ քեզ, որովհետև սիրո գեղեցիկ երգեր լսելիս քեզ եմ պատկերացնում...


Սիրում եմ քեզ, որովհետև այն պահերին, երբ թուլանում եմ, ինձ ուժ տվողն ես...


Սիրում եմ քեզ, որովհետև հպարտանում ես ինձնով...


Սիրում եմ քեզ, որովհետև քեզ հետ խոսելուց հետո աշխարհն ասես իմը լինի...


Սիրում եմ քեզ, որովհետև միայն քո գրկում եմ ինձ պաշտպանված զգում...


Սիրում եմ քեզ, որովհետև քո ձեռքերն են ամենահարազատը...


Սիրում եմ քեզ, որովհետև գեղեցիկ ենք միասին...


Սիրում եմ քեզ, որովհետև քեզ հետ ամոթ չէ բազմապատկման աղյուսակը չիմանալը...


Սիրում եմ քեզ, որովհետև ստիպում ես սովորել այդ անիծյալ բազմապատկման աղյուսակը...


Սիրում եմ քեզ, որովհետև ինձնից խելացի ես ու հեռատես...


Սիրում եմ քեզ, որովհետև աշխաարհի ամենանուրբ տղամարդն ես...


Սիրում եմ քեզ, որովհետև քո կարծիքն ամենակարևորն է...


Սիրում եմ քեզ, որովհետև ինձնից շատ հեռու ես...


Սիրում եմ քեզ, որովհետև ինձ շատ մոտ ես...


Սիրում եմ քեզ, որովհետև ամեն ինչ անում եմ, որ լավը լինեմ, քեզ համար...


Սիրում եմ քեզ, որովհետև գրկում եմ արջուկիս ու քնում...


Սիրում եմ քեզ, որովհետև օրվա մեջ հազար անգամ քո մասին եմ մտածում...


Սիրում եմ քեզ, որովհետև քո ամեն մի հաղորդագրությունը քսան անգամ կարդում եմ...


Սիրում եմ քեզ, որովհետև չեմ վախենում խոստումներիցս...


Սիրում եմ քեզ, որովհետև սիրելով քեզ սիրում եմ և ինձ...





Սիրում եմ քեզ, որովհետև պարզապես սիրում եմ...

Tags:

Share:

3 մեկնաբանություն