Հարսանիքիս օրը
Հարսանիքիս
օրը
կյանքիս
ամենաերջանիկ
օրերից
երկրորդն
է
լինելու:
Առաջինն
արդեն
ապրել
եմ,
երբ
հասկացել
եմ,
որ
սիրում
եմ
ու
սիրված
եմ:
Երրորդ
օրը
առաջնեկիս
ծննդյան
օրն
է
լինելու:
Հարսանիքիս
օրը
ամենաերջանիկն
եմ
լինելու…
Փոքր ժամանակ չէի երազում ամուսնանալու մասին, չէի պատկերացնում, թե ինչպես եմ հանդիպելու երազանքներիս ասպետին, ամուսնանալու ու երջանիկ լինելու: Փոքր ժամանակ սիրո մասին չէի մտածում: Չէի մտածում այնքան ժամանակ, մինչև չհանդիպեցի նրան, ասպետիս` թեկուզ առանց երազելու:
Հարսանիքս լինելու է տարվա ամենագեղեցիկ օրը: Երևի գարուն կլինի. սիրում եմ մայիսը: Միշտ էլ սիրել եմ: Այդ օրն արթնանալու եմ շատ վաղ. արևը կարթնացնի ինձ ու կասի. «Արթնացի՛ր, փոքրի՛կ, այսօր երջանիկ լինելու քո օրն է»: Կբացեմ աչքերս ու կժպտամ: Հարսանիքիս օրը շատ եմ ժպտալու: Նաև կարտասվեմ: Մի փոքր կմնամ անկողնուս մեջ ու կմտածեմ: Կմտածեմ, որ այդ օրը կյանքս փոխվելու է. մեծանալու եմ: Հետո մայրիկս կգա ու կօգնի պատրաստվել կյանքիս ամենակարևոր օրվան: Հարսանեկան զգեստս գեղեցիկ դրված կլինի աթոռին ու կսպասի ինձ: Այն կլինի եթերային, նուրբ, մաքուր կաթնագույն, մանր նախշերով ու մարգարիտներով: Սիրում եմ մարգարիտներ:
Իսկ
հարսանեկան
կոշիկներս
կլինեն
փոքրիկ,
ինչպես
ոտքերս:
Նրանք
նույնպես
կլինեն
կաթնագույն,
բարձրակրունկ,
բայց
նուրբ
ու
քնքուշ:
Երբ
արդեն
հագնեմ
զգեստս
ու
կոշիկներս
ու
նստած
լինեմ
զարդասեղանի
մոտ,
նա
հաղորդագրություն
կգրի.
«Ինչպե՞ս
է
ապագա
կինս»:
Իսկ
ես
կժպտամ
ու
կգրեմ.
«Երջանիկ»:
Շուտով շտապելիս կլինեմ վարսահարդարի ու դիմահարդարի մոտ: Ողջ սրահի ուշադրությունն ինձ վրա սևեռված կլինի. բոլորն ինձ կշնորհավորեն ու երջանկություն կմաղթեն: Իսկ ես շնորհակալություն կհայտնեմ ու ծիծաղելով գլուխս ցած կիջեցնեմ: Դիմահարդարին կխնդրեմ բնական ու նուրբ դիմահարդարում անել, որովհետև նա չի սիրում, երբ շատ եմ շպարվում: Սրահից կշտապեմ տուն` սպասելու նրան: Իսկ նա չի ուշանա…
Երբ լսեմ մեքենայի ձայն, վազելով կմոտենամ պատուհանին ու դուրս կնայեմ: Նա կգա սև փոքրիկ մեքենայով: Դուրս կգա, կհենվի մեքենային ու ազդանշան կտա: Երբ ես դուրս նայեմ, նա աչքով կանի, ու ես կսավառնեմ նրա մոտ: Նա ինձ կգրկի ու կհամբուրի: Կուղեկցի մեքենայի մոտ: Ես կնստեմ: Մեքենան կվարի նա ու մեզ կտանի եկեղեցի: Փողոցում արդեն մարդիկ կլինեն: Հարսանիքիս օրն ամեն ինչին այլ կերպ կնայեմ. կհիշեմ ամեն փողոց ու շենք, որի կողքով անցել ենք միասին: Նա մերթընդմերթ կնայի ինձ ու կժպտա: Ու կասի, որ ամենասիրունիկ հարսն եմ, իր փոքրիկ հարսը:
Կհասնենք եկեղեցի, որտեղ արդեն կլինեն հարազատներն ու ընկերները: Նրանք կողջունեն մեզ, կգրկեն ու անկեղծ ուրախ կլինեն: Նրա հայրը կուղեկցի ինձ խորանի մոտ, իսկ սիրտս արագ-արագ կբաբախի, ծնկներս էլ կդողան: Երբ մոտենամ նրան, աչքերս կբարձրացնեմ ու կտեսնեմ նրա հարազատ ու սիրելի դեմքը, հանգիստ ժպիտն ու կմոռանամ ամեն հուզմունք: Աստծո տանը կերդվենք հավերժ սիրել իրար մինչև մահը չբաժանի մեզ: Քահանան մեզ այր ու կին կհայտարարի, իսկ մատիս կլինի ամուսնական մատանիս, որ երբեք չեմ հանի: Մենք դուրս կգանք եկեղեցուց ծափերի ներքո ու զույգ աղավնի բաց կթողնենք: Այդ ժամանակ ես կծիծաղեմ ու իմ ծիծաղով կվարակեմ նաև նրան:
Հարսանիքիս օրը կլինի շատ գեղեցիկ: Կլինի մի փոքրիկ կանաչապատ տարածք գեղեցիկ ծառերով: Կլինեն կաթնագույն սեղաններ, կաթնագույն աթոռներ: Կլինի փոքրիկ բեմ. երաժիշտները կնվագեն գեղեցիկ ու նուրբ երաժշտություն: Սպիտակազգեստ սպասավորները կմատուցեն շամպայն ու համեղ խորտիկներ: Հարազատներն ու հյուրերը գեղեցիկ կենացներ կխմեն ու կպարեն: Հետո կգա մեր պարի ժամանակը: Հարսն ու փեսան կպարեն ամենագեղեցիկ պարը, որի ընթացքում նրանք կխոսեն միասին անցկացրած ու դեռ գալիք տարիների մասին: Գլուխս կդնեմ նրա ուսին ու կշշնջամ. «Սիրում եմ քեզ», իսկ նա կհամբուրի վարսերս ու կասի. «Ես եմ քեզ սիրում»:
Երբ հյուրերը տարված լինեն երեկոյով, նա կբռնի ձեռքս ու դուրս կտանի: Կնստեցնի մեքենան ու կտանի հեռու-հեռու: Շատ հեռու… Այնտեղ, որտեղ կլինենք միայն ես և նա ու մեր սերը…
Հարսանիքիս օրը ամենաերջանիկն եմ լինելու: Հարսանիքիս օրը գեղեցիկ է լինելու…
Tags:
Է
23 մեկնաբանություն
Վաղուց սիրտս սենց ուրախություն չէր լցվել: Սեր էր ամբողջությամբ : Կատարելությանը շատ մոտ ընտանիք է քեզ սպասվում համոզված եմ: Սերդ պինդ կպահես: Երջանիկ է կողակիցդ քեզ ունենալով:
ReplyDeleteԱնչափ շնորհակալ եմ Զավեն ջան, քեզ մաղթում եմ նույնը :))
ReplyDeleteՄար ջաաաաան, ամեն ինչ էնպես ա լինելու ոնց դու ուզում ես, համոզված եմ <3
ReplyDeleteՀավատում եմ Նար ջան :))
ReplyDeleteՄար ինչ հուզիչ էր
ReplyDelete:* <3
ReplyDeleteԾոռնիկ եմ ունենալու? :DDD
ReplyDeleteՎայ պապի ջան, անպայման, մեկի փոխարեն երեք :))
ReplyDeleteLikee
ReplyDeleteՀրաշք էր.........իրական սեր,մաքուր զգացմունք,մարմինս փշաքաղվեց,անկեղծ խոսք...Մարի ջան տա Աստված, որ ամեն ինչ լինի ճիշտ այնպես ինչպես գրված է:Մտքերն ու խոսքերը նյութականանում են,էդպես էլ լինելու է....
ReplyDeleteՇատ շատ շատ շնորհակալ եմ Սիրանուշ ջան :)) Իրոք զգացված եմ <3
ReplyDeleteMariiii iroq hrashq er. Es arden indz ei patkeracnum ed deruum.ammen gracd bar@ achqis araj er.Astvac ta vor qo erazats harsaniqn unenas u anchap erjanik lines.
ReplyDeleteՄերի ջան շաաաատ մերսի :* Թող Աստված քեզ նույնչափ սեր պարգևի, դու արժանի ես :))
ReplyDeleteՄարի,իրոք ամեն ինչ հրաշք էր.Գեղեցիկ,նուրբ...Ամեն մի բառը կարդալիս ժպտում էի ու ինձ պատկերացնում այդ դերում...Աստված տա,ամեն ինչ քո ուզածով լինի հարսանիքիդ որը...Իսկ տեքստիդ համար ԿԵՑՑԵՍ,հրաշք էր...
ReplyDeleteՄերսի քեզ նույնպեես :*
ReplyDeleteyerjankutyun em tsankanum dzez Mary
ReplyDeleteՇնորհակալություն և շնորհակալություն 300-րդ մեկնաբանության համար :))
ReplyDeleteՄարի ջան ես ապշած եմ,միթե այսպիսի սերեր դեռ գոյություն ունեն....Աստված տա միշտ երջանիկ լինեք միասին...Աստված տա...
ReplyDeleteԱնչափ շնորհակալ եմ :)
ReplyDeleteArajin angam cankaca amusnanal:))) shaaaat sirun es grel Mari jan.... Shushok
ReplyDeleteՉեմ ուզում կրկնել այն բառերը, որնոք արդեն ասվել են:Ուղղակի կնշեմ, որ դու երջանկացնում ես մարդկանց քո այդ հրաշալի գրառումներով:
ReplyDeleteՀրաշալի էր, նուրբ, քնքուշ, եթերային, սիրագորով, իրական մաքուր զգացումներով ու մեծ, շատ մեծ ՍԵՐ կար....այսօր մի փոքր ավելի ժպիտով կքնեմ` շնորհիվ այս գրառման.....
ReplyDeleteEv ur mnac ays ameny,mer erazkot Mari?
ReplyDelete