Եթե վաղը մահանամ…

Եթե վաղը մահանամ, խոստացեք մոռանալ ինձ այնպես արագ, ինչպես արագ ճանաչեցիք:
Եթե վաղը մահանամ, հավաքեք ձեր արցունքներն ու կաթեցրեք սառած այտերիս:
Եթե վաղը մահանամ, մեկ րոպե ժպիտով հարգեք հիշատակս:
Եթե վաղը մահանամ, խնայեք մարմինս ու հողին մի հանձնեք:
Եթե վաղը մահանամ, ինձ ծովի մոտ տարեք ու ազատություն տվեք այրվող աճյունիս:
Եթե վաղը մահանամ, սպանեք կարոտին ու ողջունեք հիշողությանը:
Եթե վաղը մահանամ, թույլ տվեք երջանիկ մահանալ:
Եթե վաղը մահանամ, այրեք գաղտնի մտքերս, այրեք և այն գրիչը, որ գիտի ամենն իմ մասին:
Եթե վաղը մահանամ, անունս նվիրեք ինձ. այն ոչ ոքի չտաք:
Եթե վաղը մահանամ, թող մահանամ այնպես հեշտ, ինչպես ծնվեցի:
Եթե վաղը մահանամ, թող ծնվելուս նման ցավոտ չլինեմ, թող ոչ-ոքի ցավ չպատճառելով մահանամ:
Եթե վաղը մահանամ, թող մի երգ ծնվի, մի թույլ մեղեդի, հազիվ լսելի:
Եթե վաղը մահանամ, թող մի մանուկ ծնվի, թող մի նոր մայր ճչա ցավից, սիրելի ցավից:
Եթե վաղը մահանամ, թող անձրև տեղա, թող մաքրվի ինձնից հետո:
Եթե վաղը մահանամ, թող արև շողա, թող ցույց տա, որ այն միևնույն է շողալու է:
Եթե վաղը մահանամ, թող հոգեվարքիս մի վրեժ մոռացվի, մի ատելություն կորչի, մի տխրություն վերանա, մի սեր ծնվի, մի կարոտ առնվի, մի երջանկություն այցելի:
Եթե վաղը մահանամ, թող վերջին երիտասարդ մահը լինեմ:
Եթե վաղը մահանամ, թող մահը ցանկությամբ լինի:
Եթե վաղը մահանամ, թող մահվան ցանկությունը մեռնի:
Եթե վաղը մահանամ, թող չմահանամ կոտրվելուց, հուսահատությունից, անզորությունից, թախիծից, կորստից:
Եթե վաղը մահանամ, թող մահանամ սիրելով, հուսալով, երազելով, սպասելով, անգիտակցաբար, անգիտակցաբար…

Tags:

Share:

7 մեկնաբանություն

  1. ......Անհասկանալի ես հիմա իմ համար,ինչ ա հետդ կատարվում,ինչի են ուղեղումդ սենց մտքեր ծնվում...Համենայն դեպս մի բան մխիթարում ա.գիտեմ,որ սա անցողիկ պահ ա..
    Սիրուն էիր գրել...

    ReplyDelete
  2. Մար մի հատ փոխի ես տրամը յաաաաաա :@ ամեն ինչ լավա լինելու, դու էլ դեռ ամենաքիչը 100 տարի ապրելու եսսսսս :))))

    ReplyDelete
  3. Տաթ ամեն ինչ լավ ա, կյանքս, ես շուտ էի գրել :)

    ReplyDelete
  4. ավելի լաաաաաավ :)))))

    ReplyDelete
  5. Shat lav es grel...shaaaaat

    ReplyDelete
  6. Wooow.. es uxaki cncvac em.. chisht e shat txur ban e grvac, bayc amen toxy shat xorimast e.. shat lavy..

    ReplyDelete
  7. Շնորհակալ եմ :)

    ReplyDelete