2 3 Mari Love : Ճայոտ
Մտքեր

Ճայոտ

By Monday, August 29, 2011


Ազատության համն այնքան մոռացված էր, որ գլուխս կորցրել եմ: Ուզում եմ ամեն ինչ միանգամից, առանց հապաղելու, առանց մտածելու: Ես, որ կապված էի զգացմունքներիս հիմարության երկաթներով, հանկարծակի խիզախեցի դուրս պրծնել ու խորը շունչ քաշել: Ազատություն… Դու կրկին ճայոտ ես, ծովոտ, որ երբեք չեմ տեսել: Ազատություն… Դու կրկին իմն ես, ԵՍ կրկին իմն եմ… Ու՞մ եմ խաբում… Խաբում… Ես միշտ եմ խաբում, ու գրեթե միշտ հենց ինքս ինձ… Սակայն մի բան գիտեմ, որ ամեն առավոտ հառաչում եմ. «Անկեղծ ասած` այս ամենից ես հոգնել եմ»… Ես գիտեմ, թե ինչ է նշանակում սիրել, սակայն այդպես էլ չզգացի, թե որն է սիրված լինելը, այնպես, ինչպես ես եմ ցանկանում…
Գուցե ես եմ դեռ երազներում ապրում, գուցե մանուկ ժամանակ շա՞տ եմ կարդացել հեքիաթներ, գուցե շա՞տ եմ հավատում…
Սակայն ես այն սիրուն եմ սպասում, որի մասին երազել եմ, երազում եմ, ու երևի կերազեմ… Կոտրված եմ, չէ՞…

Ցանկանում եմ, որ առավոտյան արթնանամ նրա զանգից և ոչ արևի ճառագայթներից: Ախր աշունն է մոտենում, իսկ աշնանն արևը լքում է ինձ, ես վախենում եմ միայնությունից…
Ցանկանում եմ, որ հպարտությամբ խոսեմ նրա մասին, որ թաքցնելու բան չունենամ…
Ցանկանում եմ, որ մայրիկս հավանի նրան…
Ցանկանում եմ, որ ինձ երբեք չնեղացնի, երբեք-երբեք…
Ցանկանում եմ մոռանալ արտասվելու մասին, ես ատում եմ արցունքներս…
Ցանկանում եմ նրա համար միակը լինել, իմ թերություններով ու առավելություններով…
Ցանկանում եմ այլևս չզգալ կծիկը կոկորդում…
Ես պարզապես ցանկանում եմ սիրված լինել…

Նույն թեմայի մեջ

11 մեկնաբանություն

  1. ................... che,es erazum em.
    Astvac im, es nran karotum em im xentutyan chap!!!

    ReplyDelete
  2. super.......

    ReplyDelete
  3. Naxkinum SER er hordum........hima aredn hiastaputyun.......txur e.

    ReplyDelete
  4. Սակայն մի բան գիտեմ, որ ամեն առավոտ հառաչում եմ. «Անկեղծ ասած` այս ամենից ես հոգնել եմ»… Vorqan harazat toxer..............

    ReplyDelete
  5. Հիասթափության մեջ նույնպես սեր կա, պարզապես այն պետք է զգալ :)

    ReplyDelete
  6. Hiastapvac,bayc dardzyal sirox sirt..........Erjanik e na, um sirum eq duq.Bayc mi spaseq,vor dzez el nuyn kerp en sirelu.Dzer SERY apshelu chap xorn e,NRAN aravel eq sirum/kam sirel/qan inqnerd DZEZ,bayc voch mi txa dran arjani che,havataceq indz.......... u ta Astvats,vor hiastapvelu aritner chlinen,chnayats anhnarin banem asum,erevi......... u hiastaputyuny depi bajanum tanox uxin chlini........

    ReplyDelete
  7. Մի տեսակ այնքան լավ զգացի գրածդ, այնքան ապրված էր..այնքան էի զգացել..ու գիտես` ի՞նչ եմ հասկացել. երեւի թե պետք չի պահանջել, որ քո նման սիրի..չէ՞ որ ոչ ոք չի կարող քո նման սիրել, քո նման զգալ ամեն մի բջիջով, միայն քո շնչած օդն է ներծծված այդ մեեեծ սիրով:
    Ոչ ոք չի կարող սիրել այնպես, ինչպես դու..

    ReplyDelete
  8. Ես շատ շնորհակալ եմ իմ ընթերցողին, որ այս պահին իմ կողքին է: Դուք եք ինձ ուժ տալիս, ես անչափ շնորհակալ եմ, որ հասկանում եք ինձ ու ձեր ամեն խոսքով ապացուցում, որ դեռ այնքան բան ունեմ անելու: Ես երջանիկ եմ, որովհետև իմ սերը չի կարող միայն մեկինը լինել, իմ սերն իմ ընթերցողինն է...

    ReplyDelete
  9. MAr inqn iran chi xabum erbeq, havata, uxxaki jamanaka galis, erb chshmartutyan araj pakum es achqerd,vor havatas ,vor spases, vor huysd chmari, u et jamanak du voch te xapum es inqd qez, ayl uj es talis, havatalu qo ujerin u araj sharjvelu hamar..............

    ReplyDelete
  10. U amen inch lav e linelu.......... che vor arev@ shoxum e erknqum,isk erb axbyur@ bacumes jur e galis........... kyanqy sharunakvum e.......

    ReplyDelete
  11. И это пройдет :))))

    ReplyDelete