Ինձ դժվար է խոստովանել...

Ինձ դժվար է խոստովանել, որ կորցրել եմ ինքս ինձ: Կյանքիս ինչ-որ փուլում, ինչ-որ մի տեղ ես կորցրեցի ինքս ինձ, և այժմ ուշ է վերադառնալ ու ինձ հետ բերել: Միայն այնտեղ մնացած ինչ-որ մեկը կարող է բռնել դողացող ձեռքս ու ինքս ինձ հասցնել-միավորել ինքս ինձ հետ:
Ինձ դժվար է խոստովանել, որ երջանիկ չեմ: Ես տեսել եմ երջանկությունս, ես հասկացել եմ, որ այն, ինչ զգացել եմ, երջանկության ձգտում է միայն, սակայն ես յուրովի երջանիկ եմ եղել` թեկուզ ինքս իմ անգիտության մեջ:
Ինձ դժվար է խոստովանել, որ մոլորվել եմ, որ ինչ-որ մի ուժեղ մեկի աջակցության կարիքն ունեմ, ով կգրկի դողացող մարմինս, կսեղմի իր մարմնին, կհամբուրի ճակատս ու կասի, որ ամեն ինչ լավ է, որ չարտասվեմ, որ արտասվելու պատճառ չկա:
Ինձ դժվար է խոստովանել, որ արտասվելու պատճառ կա
Որքան եմ հոգնել ինձնից: Որքան եմ երբեմն ատում ինքս ինձ: Որքան եմ ուզում երբևէ ճանաչած չլինեի ինքս ինձ:
Ինձ դժվար է խոստովանել, որ զզվել եմ իմ պարզությունից, անհեռատեսությունից, միամտությունից, իրերն իրենց անուններով կոչելու վախից:
Ինձ դժվար է խոստովանել, որ խնդիրների հանդիպելիս ամուր փակում եմ ականջներս ու աչքերս, ջայլամանում եմ, հեռանում, կորչում:
Ինձ դժվար է խոստովանել, որ կորչելու տեղ չունեմ
Որքան եմ ցանկանում գտնել ինքս ինձ: Որքան եմ զգում սիրո, հենց սիրո կարիք: Որքան եմ ցանկանում երջանիկ լինել:

Ինձ դժվար է խոստովանել, որ երջանիկ լինելու պատճառ այդքան էլ չունեմ

Tags:

Share:

4 մեկնաբանություն

  1. Մարի ջան ահա սա նույնպես գողացել են http://statuscka.ru/news/ind_39_djhvar_e_39_xostovanel/2012-08-20-1739

    ReplyDelete
  2. http://www.hottv.am/entertainment/290006

    ReplyDelete
  3. http://www.hottv.am/entertainment/290006

    ReplyDelete
  4. http://www.youtube.com/watch?v=ErrzBDZTFAM

    ReplyDelete