Մեր սիրո քերականությունը

Գիտեմ, որ գոյություն ունես: Գուցե գիտեմ քեզ, գուցե երբևէ չեմ տեսել, գուցե փողոցում մեր հայացքները հանդիպել են, գուցե տարիներ շարունակ քեզ ճանաչում եմ: Գիտեմ, որ մի օր կհասկանանք շատ կարևոր մի բան: Ես սպասում եմ այդ օրվան: Կգա այն օրը, երբ բոլոր սխալ ընտրություններս կմաքրվեն, կվերանան հիշողությունից, ու միայն դու կմնաս: Ես հավատում եմ ու աչքերս երկնքին հառելով աղոթում եմ, որ այդ օրը շուտ գա: Այլևս հոգնել եմ սպասելուց ու սխալվելուց, զուր հուսալուց ու արդարացնելուց: Ես սպասում եմ քեզ: Եվ ցանկանում եմ, որ մեր առաջին հանդիպումը իմ մտքերի պես գեղեցիկ լինի: Դու կլինես լավագույնն իմ կյանքում, և ես այլևս չեմ վախենա: Դու կլինես նուրբ, իսկ ես քեզ ինձ կնվիրեմ: Դու կլինես ուժեղ, իսկ ես քո կողքին ինձ ապահով կզգամ: Դու կլինես բարի, իսկ ես քեզ կվստահեմ ամենանվիրական երազանքներս: Դու կլինես խելացի, իսկ ես քեզ հարցեր կտամ: Դու կլինես երջանիկ, իսկ ես կփորձեմ… Դու կգաս, իսկ ես քեզ կընդունեմ: Դու գուցե ամենագեղեցիկը չլինես, բայց ես էլ ամենագեղեցիկը չեմ: Դու գուցե ամենա-ամենան չլինես, բայց ես կտեսնեմ քո մեջ բոլոր ամենաներն ու կսիրեմ քեզ առանց գերադրականների: Ինձ բավարար կլինի քո` «կողքին» կապը, «սիրում եմ» բայը, «միշտ» պարագան ու «իմ» դերանունը: Ես մակդիրներով չեմ զարդարի մեր սերը: Մեր սիրո քերականությունը ուղղագրություն չի ճանաչի: Մեր սերը բացականչականաշատ կլինի, մեր սերը լի կլինի ածականներով, սակայն երբեք չի տողադարձվի. այն մի բարդ ստորադասականի պես կձգվի ու կձգվի: Մեր սերը իմ բառերի պես անսպառ կլինի, իմ սերն իմ երազանքների պես երկնային կլինի: Ես սպասում եմ քեզ… Գուցե գիտեմ քեզ, գուցե երբևէ չեմ տեսել…

Tags:

Share:

9 մեկնաբանություն

  1. ))))))))))) դու հրաշք ես

    ReplyDelete
  2. Bnakanabar

    ReplyDelete
  3. Շատ շնորհակալ եմ :)

    ReplyDelete
  4. Mar jan pshaqaxveci mi pah jans, keces qaxcr jan shat gexecik es sharadrum mtqert ...!

    ReplyDelete
  5. Մերսի :)

    ReplyDelete
  6. Mersi shaaaaat Mari Love. Sharunaki grel , qo mot da shat lav a stacvum.. Isk es ksharunakem kardal, hianal u huzveeeel....

    ReplyDelete
  7. Անպայման կհանդիպես. . .

    ReplyDelete
  8. Անպայման կհանդիպես, Մարի ջան. . .

    ReplyDelete