Պատուհան
Երբ ես ծնվում էի, ոչ ոք ինձ չասաց, թե ով եմ ես: Առաջին բանը, որ տեսա, ինձ գրկած բանվորներն էին, առաջին բանը, որ զգացի` ինչ-որ մութ արկղում թափահարվելը: Հետո տեսա ինչ-որ գեր կին խալաթով,
ով
ձեռքերը
դրած
ճարպի
տակ
անհետացող
գոտկատեղին`
հրամաններ
էր
տալիս,
թե
ինչպես
ինձ
ճիշտ
տեղադրեն,
ժամանակ
առ
ժամանակ
էլ
մոտենում
էր
ու
փորձարկում
բռնակիս
դիրքը:
Հետո
իմացա,
որ
անունս
Պատուհան
է,
քանի
որ
ամեն
անգամ,
երբ
հնչում
էր
այդ
բառը
կամ
հայացքներ
էին
ինձ
ուղղվում
կամ
ձեռքեր:
Սկզբից
ինձ
լավ
էին
վերաբերվում,
զգուշությամբ
էին
դիպչում,
ժամանակ
առ
ժամանակ
մաքրում
էին:
Անգամ
ընկերներ
ունեի.
երկու
ապակիների
արանքում
մնացած
մոծակները,
ճանճերն
ու
մեղուները:
Ունեի
նաև
ծանոթներ,
որոնց
իհարկե
չէի
կարող
ընկեր
անվանել:
Այդպիսի
ծանոթ
էր
վարագույրը,
որ
իրեն
ինձնից
առավել
էր
դասում,
քանի
որ
իրենով
ծածկում
էին
ինձ
նման
անճոռնուն:
Երբեմն
ես
հավատում
էի
նրան
, բայց
հետո
նրան
հանեցին:
Կարծում եմ` բախտս բերել է նրանում, որ երկու կողմից աչք ունեմ: Մի աչքով տեսնում եմ, թե ինչ է կատարվում ներսում` տանը. ով եկավ, ինչ արեց: Մյուս աչքս դուրս է նայում: Այս աչքս ավելի շատ եմ սիրում: Այն ավելի շատ բան ունի տեսնելու: Սիրում եմ հետևել անցորդներին, որոնք այս կողմերում
բավականին
շատ
են:
Վերջերս
հաճախ
տեսնում
էի
մի
երիտասարդի,
որ
անընդհատ
գալիս
էր,
կանգնում
ու
երկար
նայում
ինձ:
Զարմանալի
էր,
քանի
որ
սովորաբար
մարդիկ
ինձ
վրա
ուշադրություն
չէին
դարձնում:
Իսկ
այս
մեկը
շատ
հաճախ
էր
գալիս,
նույնիսկ
մի
անգամ
ողջ
գիշեր
անց
կացրեց
բակում
ինձ
նայելով:
Հետո
դրանից
մի
քանի
շաբաթ
անց
այս
երիտասարդն
ինձ
քարով
հարվածեց:
Այնքան
ցավեց,
այնքան…
Հարթ
ապակուս
վրա
մի
փոքր
անցք
առաջացավ,
իսկ
դրա
շուրջը
ճառագայթների
պես
ճաքեր
հայտնվեցին:
Գեր
տանտիրուհու
աղջիկը
շտապ
բացեց
ինձ
ու
սրիկայի
վրա
մի
լավ
զայրանալու
փոխարեն
մատը
դրեց
շրթունքներին
ու
լուռ
մնալու
նշան
արեց:
Մի
քանի
օր
անց
նույն
երիտասարդին
արդեն
մյուս
աչքով
տեսա:
Նա
գրկեց
աղջկան
և
հրեց
դեպի
ինձ:
Հարվածից
վերքս
մեծացավ
ու
սկսեց
նորից
ցավել:
Էլ
բան
չտեսա,
որովհետև
աղջկա
իրանը
փակել
էր
աչքս:
Միայն
հոգոցներ
էի
լսում,
իսկ
աչքիս
վրա
զգում
էի
հետ
ու
առաջ
կատարվող
շարժումներ:
Հետո
երիտասարդին
այլևս
չտեսա:
Մի օր էլ եկան ու ինձ տարան: Իմ փոխարեն դրեցին նոր եվրոպականին: Նա նայեց
ինձ
ու
լեզու
հանեց:
Չգիտեի, թե հետո ինչ է լինելու. անհայտը, ճիշտն ասած, վախեցնում է: Բայց պարզվեց, որ նոր վայրն այնքան էլ սարսափելի չէր, պարզապես այն մի-փոքր աղքատիկ էր: Բացի այդ`ոչ ներսի, ոչ էլ դրսի կողմից լավ տեսարան չէր բացվում: Որքան հասցրել էի տեսնել` ինձ տեղադրել էին առաջին հարկում: Դրսում պողպատյա ավտոտնակներից ու այրված
խոտածածկույթից
բացի
ոչինչ
չկար:
Ինձ
այլևս
չէին
մաքրում,
ու
ես
դարձա
միջատների
գերեզմանատուն:
Տանը
մի
ծերունի
էր
ապրում,
ով
շուտով
մահացավ:
Լավ
է`
աչքս
փակել
էին
մի
կեղտոտ
վարագույրով.
չէի
ցանկանա
տեսնել
ծերուկի
հոգեվարքը:
Նրա
դիակը
տարան,
կահույքը
հանեցին,
վարագույրն
էլ
հետը:
Դատարկ
տանը
նայելու
բան
արդեն
չկար:
Հետո բակի երեխաներն ինձ կոտրեցին:
***
Ամեն պատուհան չէ, որ լույս է բերում…