Ինչ-որ տեղ դու շնչում ես, հանգիստ, խաղաղ: Գուցե երկար ոսկրոտ մատներդ գրկել են ծխախոտը, որ պտտում ես ու թեթև թխկացնում մոխրոտ մոխրամանի պատին: Քեզ մոտ լույսերն արդեն հանգե՞լ են: Իսկ անձրև գալի՞ս է:
In

Թաղելով երազներս

By >Mari Love
Wednesday, February 20, 2013
Այսօր իմ երազների թաղման օրն է: Մեծացել ենք` ես ու երգերս, հուշերս, փափագներս: Ինչու՞ ես ցավեցնում հիվանդ թոքերս, որ հիասթափություն են հազում: Սիրտս, որ գիտեր, թե մեծ է, խեղճացել է, փոքրացել, մի բուռ
In

Երկինք դարձար

By >Mari Love
Sunday, February 17, 2013
Ինչու՞ ինձ լքեցիր այն պահին, երբ ամենաշատն ունեի քո կարիքը: Գրողը տանի, աստված ինքն է որոշում դա: Բայց ես չէի ուզում, երդվում եմ: Ես այնքան էի սիրում քեզ, դու իմ նոր կյանքն էիր,
In

Եվ կցավես

By >Mari Love
Saturday, February 16, 2013
Փոքրիկ քաղաքի փոքրաչ լույսերը` սառն ու անմասնակից, անտարբեր տողեր են երգում մենության ու հիասթափության մասին: Իմ հույսերը քեզ եմ փաթաթում, ներիր: Դու ուժեղ ես ինձնից. անգամ թե փշրվեմ քեզ մոտ վազելիս, դու հատ-հատ
Իմ քաղաքի արևները, որ ծագել են անամոթաբար ու քուն մտել` անսովորաբար, ինձ սիրել են հենց սկզբից: Եվ կողքիս են եղել իմ ծննդյան առաջին պահից` շոգ ու լուռ հուլիսյան մի տաք օրվանից: Բայց արի
In

Ամբոխների մեջ սևասեր

By >Mari Love
Thursday, February 14, 2013
Մրսում եմ, մրսում այն անսեր պահերից, որ պատել են մատներս անքեզ թթվածնով: Չես պատկերացնի երևի, հավանաբար, թե որքան եմ կարոտել սպասումը դեպի քեզ: Երբ շուրջս բոլոր կեղծավոր մարդիկ գտնում են իրենց փուչ երջանկությունը,
In

Վանդակված սիրտն իմ

By >Mari Love
Wednesday, February 13, 2013
Որքա՞ն ստեմ, բառեր հյուսեմ ու զուր մատներս ջարդեմ, որ համոզեմ` ապրում եմ. կողքիդ եմ, և կողքիս չես: Այդպես ճիշտ է, բայց ոչ գեղեցիկ: Գեղեցիկ չէ, երբ իմ հեքիաթներում տեղ չունես, թեև գլխավոր հերոս`
In

Այդպես է կարգը

By >Mari Love
Wednesday, February 13, 2013
Ես միշտ մտածում էի, որ եթե ունես մի բաժակ տաք թեյ, և դրսում կաթող անձրևը չի հասնում անգամ ականջներիդ, ապա ամեն ինչ լավ է: Պարզվում է, որ որպեսզի ամեն ինչ լավ լինի, թեյն
In

Ցուրտ է, շատ ցուրտ…

By >Mari Love
Wednesday, February 13, 2013
Ներիր, խնդրում եմ, ներիր: Շշնջացի, բացականչեցի, տողադարձեցի հազար ներիր-ներ, բայց ի՞նչ. քեզ մո՞տ եկա: Որպես քաղցր թմրանյութ սիրում եմ քեզ և երբ քեզ հետ եմ, գտնում եմ ինձ ու սիրում ինձ: Կյանքում մեկ
Ամեն ցերեկ կամ երեկո մենք բարևում էինք իրար: Դե միշտ այդպես է. դուք ապրում եք նույն բակում և արդեն իսկ ինչ-որ ընդհանուր բան ունեք: Հատկապես երբ ապրում եք կողքի մուտքերում, այն էլ` վերջին
Ինչ-որ շատ տարօրինակ բան կա նրանում, որ ոչինչ չգիտեմ քո մասին, բայց հպարտորեն ինքս ինձ հայտարարել եմ, որ մենք հարազատներ ենք: Մենք հանդիպում ենք ամեն օր. դու նստում ես այդտեղ, իսկ ես անշտապ
Աղմկոտ ու փոշոտ քաղաքը, որի փողոցները ճկվում են ավտոմեքենաների և մարդկանց հոգսերի ծանրությունից, այս գիշեր ողբում էր իմ և քո մահը: Այսօր առավոտյան լուրերով հայտնեցին, որ նախորդ գիշեր քաղաքի բանուկ փողոցներից մեկի վրա
Ամեն անգամ, երբ քաղաքի թաքստոցներում գլուխդ կրծքիս դրած հանգիստդ էիր առնում, մտքիս էր գալիս, թե ինչպես մի անգամ ասացիր, որ ինձ նմանների հետ չեն ամուսնանում: Մատներս խառնում էի մազերիդ հետ, շրթունքներս սահեցնում մաշկիդ
Դու ինձ միշտ տեսնում էիր իմ ամենաանփույթ հագուստով: Ի՞նչ արած. ամենատաք հագուստը միշտ անփույթ տեսք է ունենում: Շքեղ սրճարանները մեզ համար միայն այն բանի համար էին, որ այնտեղ ճաշող մարդկանց լեզու ցույց տայինք