Վանդակված սիրտն իմ

Որքա՞ն ստեմ, բառեր հյուսեմ ու զուր մատներս ջարդեմ, որ համոզեմ` ապրում եմ. կողքիդ եմ, և կողքիս չես: Այդպես ճիշտ է, բայց ոչ գեղեցիկ: Գեղեցիկ չէ, երբ իմ հեքիաթներում տեղ չունես, թեև գլխավոր հերոս` դու: Դատարկվում է ներսս, այրվում խենթ մտքերի կրակից, սեղմվում են հայացքներս ու քայլերս, ոլորվում եմ մենության ցավերից, քեզ մոտ եմ ուզում վազել, բայց վազելու համար թևեր են պետք, որ այրել եմ անցյալներիս հիմարության մեջ: Սառն է միայնությունը, խենթին հատուկ մտքերի մեջ մի հույս է ճրագվում. դու կգաս մի օր: Բայց կգաս ոչ դու (դու սխալ ես). կգա մեկը քո պես, կսիրի ինձ ճիշտ այնպես, ինչպես դու: Եվ երբ արտասվեմ մարմնիս ցավից, ինձ, ճիշտ քեզ պես, քարշ կտա բժշկի ու կստիպի բուժվել (նա իմ մահը չի կարող տեսնել): Միայնության ցավից ես մի պառավ խեղճ եմ դառել. երիտասարդ մարմնում գորշ ժպիտներ են պտտվում, հրճվալից ոռնում ու ծիծաղում: Սիրտս վանդակների մեջ է առնված. հիշողություններս պաշտպանում են: Միայնության մթի մեջ ես հոսում եմ դեպի քեզ. կողքիս չես: Այդպես ճիշտ է և գեղեցիկ:

Tags:

Share:

0 մեկնաբանություն