Երկինք դարձար


Ինչու՞ ինձ լքեցիր այն պահին, երբ ամենաշատն ունեի քո կարիքը: Գրողը տանի, աստված ինքն է որոշում դա: Բայց ես չէի ուզում, երդվում եմ: Ես այնքան էի սիրում քեզ, դու իմ նոր կյանքն էիր, ես քեզ մի ամբողջ կյանք սպասել էի և մի ամբողջ կյանք պիտի սիրեի, բայց… Դու գնացիր և մենակ թողեցիր իմ գիշերներն ու հեռացար, երկինք դարձար: Մթնեց երկինքս: Մենակ եմ, փոքրիկս… Ես ինքս էլ մի փոքրիկ եմ, բայց երբ դու կայիր, ես այնքան մեծ էի, այնքան պատասխանատու, ես մի ամբողջ աշխարհ կհոշոտեի քեզ համար: Սևացան ժպիտներս: Կարոտում եմ քեզ: Դու դեռ պետք է այնքան մեծանայիր, ես պետք է կողքիդ լինեի, պետք է բռնեի ձեռքդ ու համբուրեի քնելիս: Ես քեզ այնքան պատմելու բան ունեի, արևս: Խեղդվեցին հույսերս: Եվ հիմա ինչ ուժ էլ ունենամ, դու հետ չես գա: Իսկ ես այլևս չեմ դիմանում առանց քեզ: Քեզ, ինձ, երբ դու կայիր, երբ այդքան սիրում էի քեզ ու սպասում: Բայց աստված… Նա ոչինչ էլ չարեց: 

Tags:

Share:

0 մեկնաբանություն