Մրսում
եմ, մրսում այն անսեր պահերից, որ պատել են մատներս անքեզ թթվածնով: Չես պատկերացնի
երևի, հավանաբար, թե որքան եմ կարոտել սպասումը դեպի քեզ: Երբ շուրջս բոլոր կեղծավոր
մարդիկ գտնում են իրենց փուչ երջանկությունը, մնում եմ ես` իմ կիսատ հույսերով ու ջարդված
ժպիտներով: Ինձ ասում են` ուժեղ, ես կոչվում եմ` մահ: Ուժեղները ջարդվում են կեսգիշերից
հետո, որպեսզի լուսաբացին կրկին ոտքի կանգնեն: Եվ ե՞րբ է վերջանալու այս սուտ ճամփան,
ու՞ր է այն տանում, ո՞րն է իմաստը պայքարի այս,
որ ստիպում է ոտքի կանգնել լուսաբացին ու սեր փնտրել այնտեղ, որտեղ օրերից մի օր մեր
մարմիններն են հանգչելու: Մրսում եմ, սառչում այն անես օրերից, երբ առավոտներս լի են
հույսերով, ցերեկները` մտատանջությամբ, երեկոներս` լռությամբ, գիշերներս… Ես գիշերներ
չունեմ: Մենության ճահիճներում ես անունս եմ թաղել, որ երբ գա մարմինների հանգչելու
պահը, մահանալու տեղ չունենամ էլ: Դու չես հասկանա ինձ, ոչ, որովհետև գոյություն չունես:
Դու արժանի ես տողերիս, մեծամիտ ու գոռոզ, և դու չկաս այնտեղ, որտեղ մեր մարմինները
ծնվում են: Ես փնտրում եմ քեզ ամբոխների մեջ սևասեր, բայց դու չկաս: Եվ մրսում եմ,
սառչում անքեզ օդի մեջ, իսկ դու չկաս և չես եղել… Եվ կլինե՞ս…
3 մեկնաբանություն
Mari jan pshaqaxveci,shat huzich er :) apres taxandavor mard :)
ReplyDeleteԵրբ շուրջս բոլոր կեղծավոր մարդիկ գտնում են իրենց փուչ երջանկությունը, մնում եմ ես` իմ կիսատ հույսերով ու ջարդված ժպիտներով: Ինձ ասում են` ուժեղ, ես կոչվում եմ` մահ: Ուժեղները ջարդվում են կեսգիշերից հետո, որպեսզի լուսաբացին կրկին ոտքի կանգնեն:
ReplyDeleteԻնչքան անսահման տաղանդավոր ես դու...
ReplyDelete