Բլոգս մեկ տարեկան է


Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ծնվեց իմ բլոգը: Իմ սիրելի ու հարազատ բլոգը: Եթե չլիներ բլոգս, երևի երբեք էլ չբացահայտեի գրելու տաղանդս: Բլոգս ինձ մղեց անկեղծության, սիրո, նվիրվածության: Երբ ընթերցում եմ ամենաառաջին գրառումներս, ապշում եմ, թե որքան եմ հղկվել այս մի տարվա ընթացքում: Երբեմն ամաչում եմ, որ նման բաներ եմ գրել, սակայն միաժամանակ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե որքան եմ մեծացել, փոխվել, փոխվել դեպի լավը: Բլոգս ինձ այնքան օգնեց: Օգնեց հասկանալ, թե ինչ եմ սիրում և ինչ չեմ սիրում: Բլոգս օգնեց նաև հարթել անձնական խնդիրներս, որովհետև բլոգիս շնորհիվ գրեցի այն, ինչ զգում էի, այն, ինչ երբեք հնարավորություն չունեի արտահայտել: Անգամ այսօր այն, ինչ գրում եմ, այն խոսքերն են, որոնք իրական կյանքում չեմ կարողանում բարձրաձայնել: Հիշում եմ, որ անցյալ տարի բլոգս օգտագործում էի որպես օրագիր, որովհետև ինձնից բացի այն ոչ ոք չէր այցելում: Հետո ծանոթացա ֆեյսբուք սոցցանցին, կարդացի ուրիշների բլոգերը և հասկացա, որ կարող եմ կիսել մտքերս ուրիշների հետ: Այսօր բլոգս ունի օրական մոտ  300 այցելություն: Մեկ տարվա ընթացքում 50.000-ից ավել այցելություն… Երբեք չէի կարող մտածել, որ իմ գրածները լայն զանգվածների կողմից կսիրվեն, թեև մանկուց ստեղծագործել եմ, անգամ դպրոցում ուսուցիչներն ասում էին, որ ես նման չեմ ոչ ոքի, իսկ շարադրություններս միշտ լավագույնն էին: Դպրոցում ամենասիրած բանը շարադրություն գրելն էր: Իմ կյանքում պահ եղավ, երբ անձնական ապրումներիցս պարզապես խեղդվում էի: Այդ ժամանակ ինքնաբերաբար դիմեցի գրչին: Ու ստեղծվեց առաջին` «Երբ թրջվում ես անձրևի տակ» ինքնակենսագրական պատմվածքը` գրված ընկերոջս անունից: Պատմվածքս տեղադրեցի բլոգում: Երբեք չեմ մոռանա երջանկության անզուսպ արցունքներս, երբ կարդացի առաջին դրական մեկնաբանությունը: Ուշ գիշեր էր, բոլորը քնած էին, իսկ ես արտասվում էի, որովհետև մարդկանց դուր էր եկել իմ պատմությունը: Դրանից հետո սկսվեց բլոգիս լավագույն շրջանը: Գրվեցին շատ պատմվածքներ, նյութեր: Յուրաքանչյուր նյութի հետ մեծանում էի: Եթե ասեմ, որ կազմածս կտակի մեջ ամենաթանկագին իրերի մեջ առաջինը բլոգս է, գուցե պատկերացնեք, թե որքան եմ սիրում բլոգս` մտքերիս ու երազանքներիս հանգրվանը: Իմ փոքրիկ ու սիրելի բլոգը, որ ապրեցրեց ինձ ու ընթերցողներիս: Այսօր ոչ մի վիճակագրական տվյալներ չեմ հաղորդի, այսօր թվերի օր չէ: Այսօր իմ ու ձեր սիրելի բլոգի մեկ տարին է լրանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամեն ընթերցողիս, այն մարդկանց, ովքեր ամեն նոր նյութիս հետևում են, նրանց, ովքեր գոնե երբեմն հետևում են գրածներիս ու բոլոր այն մարդկանց, ովքեր ոգևորում են ու թև են տալիս ինձ: Շնորհակալություն…

Tags:

Share:

17 մեկնաբանություն

  1. Շնորհավորանքներս)))))

    ReplyDelete
  2. Shnorhavooooooooor

    ReplyDelete
  3. Մար էնքան ծանոթ բաներ գտա էս գրածիդ մեջ,նենց հարազատ տողեր կային:Շնորհավոր Մար ջան,դու իրոք արժանի ես նրան,որ քեզ սիրում են:Հաջողություն հետագայում,պաչիկ :*

    ReplyDelete
  4. Ես էլ ուզում եմ մեզ՝ բլոգիդ մշտական ընթերցողներին շնորհավորել: :) Մար ջան մեծ պատիվ ա քեզ մեր կողքին ունենալ:

    ReplyDelete
  5. erbeq meknabanutyun chem toxel,bayc kardum em blogd Mari jan:)SHnorhavooooooor:)

    ReplyDelete
  6. Mary jan apres vor tenc lavnes :* Blogid hajoxutyun u zargacumner, qez el mussa vor noranor patmutyunnerov zarmacnes,
    LIke :))

    ReplyDelete
  7. Շատ շատ շատ շատ շնորհակալ եմ, իրոք զգացված եմ :)

    ReplyDelete
  8. ՍիրանուշAugust 13, 2011

    Շնորհավոոոոոոոոոոոոոոոոոր Մարի ջան: Ապրես որ կաս, որ նման բլոգ ունես,որը ամենակարևորը գրագետ է և զուրկ փողոցային ամենօրյա բառապաշարից:Չնայած միայն վերջերս հայտնաբերեցի այն, բայց Էդ չխանգարեց, որ այն մի լավ սիրեմ,իսկ ամենասիրածս պոստը չեմ կարող չնշել-"ՀԱՐՍԱՆԻՔԻՍ ՕՐԸ"_էդ իմ համար ամենա - ամենալավնա:Հաջողություններ ու լիքը դրական էմոցիաներ եմ քեզ ցանկանում Մարի ջաաաաաաաաաաաաաաաաաաաան..............

    ReplyDelete
  9. shnorhavorum em, shat hachuyqov em kardum,mi ban aha asem, copypaste.am-ayd kayqum mi erku grarum em nkatel qo blogic, aveli lav e mtnel zgushacnel, verjin@ henc haskanum es mecace es, erb....da er

    ReplyDelete
  10. Շնորհակալ եմ շատ: Գիտեք հա նկատել եմ մի քանի տեղ, արդեն հոգնել եմ պայքարելուց, եթե այդքան անբարոյական են, թող գողանան :))

    ReplyDelete
  11. chisht eq, es arden nshel em, vor da dzer blogic er

    ReplyDelete
  12. Mari uzum em qez het xosel, xorhurd em uzum harcnel, kgres mailis, vor grem?

    ReplyDelete
  13. Իհարկե, hovmari@hotmail.com մեյլիս գրեք :)

    ReplyDelete
  14. շնորհավորում եմ սրտանց...

    ReplyDelete
  15. Շատ շնորհակալ եմ

    ReplyDelete
  16. Համոզված եմ, մյուս տարի կամաչես որ սա գրել ես,իսկ հետո կփոշմանես որ ամաչել ես!!!))))) :D

    ReplyDelete
  17. motenum e 2-rd tarin ))))

    ReplyDelete