Կբռնե՞ս ձեռքս…

Ամբոխը գունավորվեց, տեսա՞ր: Նայի՜ր, տե՜սՆկատու՞մ եսԹե՞ ինձ թվաց, թե՞ ես այնքան ուժեղ կամեցա, որ մի պահ իսկապես տեսա, որ գորշության մեջ ինչ-որ գույն փայլեց, փոքրիկ-փոքրիկ ծնվեց, մարելու աստիճան պսպղաց, ապա մեծացավ, նկատելի դարձավ, ջերմացրեց: Գուցե ոչինչ էլ չկա՞, պարզապես ես անչափ ուժեղ կամեցաԱյդպես հաճախ պատահում է, երբ մի բան շատ ես ուզում, այնքան շատ, որ սկսում ես այն տեսնել, թեև այն իրականում գոյություն չունի, դեռ չկա, գուցե չլինի:
Ասում էի, որ ուզածս քիչ բան է, բայց ժամանակի հետ հասկանում եմ, որ ուզածս գրեթե անհնարին բան է: Բոլորն են ուզում այն, ինչ ես եմ փնտրում, սակայն քչերին է հերթ հասնում: Հերթի ոչ սկիզբն է երևում, ոչ էլ վերջը, պարզապես երբեմն հերթում կանգնածները հոգնում են սպասելիս, բռնում են միմյանց ձեռքն ու լքում անծայր հերթը, որ գուցե գոյություն էլ չունի: Կբռնե՞ս ձեռքսԵթե չես ցանկանում, ես կհասկանամ, պարզապես մտածեցի, որ գուցե դու էլ ես հոգնել

Ամեն դեպքում ես փորձում եմ չկորցնել հույսս, որ ինչ-որ մեկը, գուցե հենց դու, կբռնես ձեռքս ու ինձ հեռու կտանես այս հիմար գորշ ամբոխից: Քո ձեռքին մի քանի գույն կա, ներկի՜ր ամբոխը, մի՜ վախեցիրԵս նրանից մեկն եմ, ներիր

Tags:

Share:

1 մեկնաբանություն