Համամարդկային

Եվ թող գալիք տարին մեզ ամենալավն ու բարին բերի: Եվ ցանկանում եմ հավատալ, որ գալիք տարին ինչ-որ խորհրդավոր ու գեղեցիկ բան կբերի իր հետ: Ասում են` երազանքները նյութականանում են, եթե շատ ես մտածում դրանց մասին: Ես սովորել եմ երազանքներին հավատալ, թող դրանք կոչվեն ցանկություններ: Ես սովորել եմ համընդհանուր շահը վեր դասել իմ շահից, քանի որ չեմ կարող երջանիկ լինել, երբ մարդիկ շուրջս տխուր են: Ամանորին երազանքներ են պահում, ես էլ չեմ ուզում հետ մնալ
Ցանկանում եմ, որ մարդիկ սկսեն շատ ժպտալ, թեկուզ ժպտալու առիթները քիչ են, իսկ երբեմն բնավ չկան:
Ցանկանում եմ, որ մարդիկ հանդարտվեն, որ բնությանը հանգիստ թողնեն, որ հասկանան, որ իրենք չեն այս մոլորակի տերն ու տիրակալը:
Ցանկանում եմ, որ չարությունը մահանա, շատ դաժան ձևով ոչնչանա: Հավատում եմ, որ մեր փոքրիկ, բայց ուժեղ մոլորակը կուլ տա ողջ չարիքը, որ ապրում է այստեղ:
Ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն պատերազմել ավելորդ տարածքի, բնության բարիքների և այլնի համար:
Ցանկանում եմ, որ մանկատները դատարկվեն, որ ոչ մի ծնողի մտքով անգամ չանցնի, թե իր երեխան կարող է մեծանալ առանց նրա:
Ցանկանում եմ, որ գողություններ, սպանություններ չլինեն: Ցանկանում եմ այլևս չլսել ավտովթարների մասին:
Ցանկանում եմ, որ վերանա բռնությունը, նախանձը, խանդը, խորամանկությունը:
Ցանկանում եմ, որ ամեն կարծրատիպ վերանա, վերանա քաղաքականությունը, վերանան սահմանները, դեսպանատները. աշխարհը դառնա մի մեծ համերաշխ դրախտավայր, որտեղ մարդիկ շնորհակալություն կհայտնեն ապրած ամեն օրվա համար:
Ցանկանում եմ, որ կենդանիներին հանգիստ թողնեն, չորսան, չտանջեն, չծաղրեն:
Ցանկանում եմ այլևս երբեք չտեսնել երեխաների չարացած հայացքներ` պատրաստ ամեն ինչի:
Ցանկանում եմ լավ երգեր գրվեն, լավ ֆիլմեր նկարահանվեն, լավ գրքեր գրվեն:
Ցանկանում եմ, որ մարդիկ սիրեն միմյանց:
Ցանկանում եմ դադարել մտածել ու վախենալ, որ Աստված չզայրանա ու մի նոր ջրհեղեղ չուղարկի, որպեսզի մաքրի իր մոլորակը:
Մարդիկ, դեռ ամեն ինչ չէ, որ կորած է: Քանի դեռ կանք մենք, որ ուզում ենք ինչ-որ բան փոխել, աշխարհը կփրկվի: Ինչու՞ չենք բարի: Ինչու՞ չենք կարող երջանիկ լինել ու բավարարվել այն ամենով, ինչ բնությունն է մեզ շնորհել: Աշխարհն ի սկզբանե մաքուր էր
Ցանկանում եմ, որ նոր տարին մեզ բարություն ու սեր բերի, ծերերին` հույս, մեծերին` ուժ, երիտասարդներին` նպատակներ, փոքրերին` անհոգություն, կենդանիներին` ազատություն, բնությանը` հանգստություն: Թող մեր սրտերը գտնեն այն, ինչ փնտրում են: Եթե սիրում եք` պայքարեք ձեր սիրո համար, եթե միայնակ եք` մի հուսահատվեք, ձեր ժամանակն էլ կգա, եթե ընտանիք ունեք` հավատարիմ մնացեք ձեր կողակիցներին, եթե հարազատ եք կորցրել` մի վհատվեք, կյանքը շարունակվում է, եթե մայր եք` հանդուրժող եղեք, եթե հայր եք` ջերմություն տվեք ձեր ընտանիքին, եթե սովորում եք` գնահատեք ձեզ տրվող գիտելիքը, եթե սովորեցնում եք` արդար եղեք, եթե ղեկավար եք` մտածեք` արդյո՞ք ձեր աշխատողները երջանիկ են, եթե ենթակա եք` սիրեք ձեր գործը, եթե ստեղծագործում եք` անկեղծ եղեքեթե դատում եք` սկսեք ձեզնից, եթե սխալվել եք` ժամանակ ունեք ուղղվելու, եթե դավաճանվել եք` ներեք, բայց մի մոռացեք, եթե դավաճանել եք` ապաշխարեք, եթե ցանկանում եք երջանիկ լինել` եղեք:

Թող շնորհավոր լինի բոլորիս նոր տարին, թող այն պտղաբեր լինի:

Tags:

Share:

3 մեկնաբանություն

  1. <> Ստոպ! Եթե էս գրառումը կարդալուց հետո սենց մտածեցիք, ուրեմն իզուր էլ կարդացել եք: Հնարավորա: Ամեն ինչ էլ հնարավորա փոխել ու ավելի լավը դարձնել: Ամեն մեկս մեր չափով ենք պատասխանատու, ամեն մեկս մեր փոքր լուման ենք ունենալու աշխարհն ավելի լավը դարձնելու գործում: Ու քանի մենք հավատում ենք, որ մեզնից ոչինչ կախված չի, տենց էլ կլինի : Եկեք մի՜ քիչ ավելի պատասխանատու ու համբերատար դառնանք, անենք մեր բաժին բարությունը ու չսպասենք արդյունքի: Չի կարա ամեն ինչ միանգամից իդեալական դառնա, բայց մի՜ քիչ ավելի լավը կարողա: Իսկ դա մեզանից է կախված: Միայն մեզանից :)
    Ու թող 2012-ին իսկապես էնքան լավը դառնանք, որ աշխարհի վերջը ափսոսա գա ))))))

    ReplyDelete
  2. "Շատ լավն էր, բայց ափսոս էս ամենը իրական չի, ափսոս սենց չի կարող լինել" Ստոպ! Եթե էս գրառումը կարդալուց հետո սենց մտածեցիք, ուրեմն իզուր էլ կարդացել եք: Հնարավորա: Ամեն ինչ էլ հնարավորա փոխել ու ավելի լավը դարձնել: Ամեն մեկս մեր չափով ենք պատասխանատու, ամեն մեկս մեր փոքր լուման ենք ունենալու աշխարհն ավելի լավը դարձնելու գործում: Ու քանի մենք հավատում ենք, որ մեզնից ոչինչ կախված չի, տենց էլ կլինի : Եկեք մի՜ քիչ ավելի պատասխանատու ու համբերատար դառնանք, անենք մեր բաժին բարությունը ու չսպասենք արդյունքի: Չի կարա ամեն ինչ միանգամից իդեալական դառնա, բայց մի՜ քիչ ավելի լավը կարողա: Իսկ դա մեզանից է կախված: Միայն մեզանից :)
    Ու թող 2012-ին իսկապես էնքան լավը դառնանք, որ աշխարհի վերջը ափսոսա գա ))))))

    ReplyDelete
  3. P.S. Գրառումն իրոք շատ լավն էր :))

    ReplyDelete