2 3 Mari Love : Չմահացա, չէ՞
Մտքեր

Չմահացա, չէ՞

By Thursday, December 20, 2012


Թե պիտի քարկոծվեմ, թող քարկոծվեմ ինքս իմ փշերից. չկա առավել ցավ ու տանջանք: Փախուստս փրկություն կկոչվի, սարսուռս` աղերսանք: Ազատություն, հանգստություն այնտեղ, որտեղ տուն ես կոչում: Սխալների ճահճում փրկություն կա, թե թևերդ ձգես ու բռնվես աղոթքների շիվերից: Վեր կելնես, կեղտոտ, կեղտոտված, կիսամեռ կամ կիսակենդան, բայց կապրես, ուժեղ կապրես, ճիշտ կապրես ու վեր կելնես ավելին, քան վեր էիր մինչ ճահիճը: Թե չես մեռել, ուժեղ ես: Կյանքոտ ես, արժան ապրելու: Ճիշտ իմ պես: Ես չեմ մահացել, չես մահանա և դու, մարդ արարած: Դու կապրես ուժեղ, մենք կկոչվենք կյանք տեսած ու պատրաստ ամեն դժվարության: Ես ուժեղ եմ, ես ապրում եմ:

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն