2 3 Mari Love : Իմ նրբության
Մտքեր

Իմ նրբության

By Saturday, April 06, 2013

Իմ նրբության կատաղության մեջ գալարվում են հոգիները սիրուս թելերով կախված ու հոգեվարքվող: Պտտվում են, խճճվում, հառաչ հանում ու ճանկ ցույց տալիս: Իմ նրբության ճանկաթել պտույտներում ժամսլաքի ուղղություններն են ճկվել ու հակառակվել օրենքներին կատաղության սիրո իմ քնքշատենչ ոռնոցներին: Խեղվում են, խեղդվում, շունչ կուլ տալիս ու թույն դուրս հանում սիրաթոք իմ վառված ամրոցներից ծխախոտե: Իմ նրբության մենության հառաչամոլ պատերին ճանկռտվում են անեծքներ, շունչ, հոգոց, ա՜խԻմ նրբության քամիների անապատում տեղ չունի կատաղության հոգեկանչ մռնչոցը, շունչ առ շունչ, ա՜խՍրտադադար, հոգեվարքային թույլ շնչոց, մտադադար, փուչ անցյալի կեղտոտ հաչոց: Իմ նրբության փոշոտ կրքային հոգեվարքին հենված խեղվում է, խեղվում, ա՜խ

Նուրբ: Կատաղի: Նուրբ: Խելագար: Ցավոտ: Նուրբ: Լռություն: Նուրբ...

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն