2 3 Mari Love : Ինձ «փոքրիկ» կկոչես, իսկ ես փոքրիկ կլինեմ
Մտքեր

Ինձ «փոքրիկ» կկոչես, իսկ ես փոքրիկ կլինեմ

By Wednesday, April 10, 2013

Ու՞մ հետ ես խոսում, երբ աշխարհն աղմկում է: Ո՞վ է գրկում սառած մարմինդ, երբ սիրտդ կրակվում է: Ես մի անհամբերություն դարձած փնտրում եմ քեզ հազարավոր սառած հայացքների մեջ, վստահ, որ կճեղքես մահացած ամբոխները, կգաս ու կգրկես ինձ ու էլ երբեք բաց չես թողնի: Կպաշտպանես ինձ, ինձ «փոքրիկ» կկոչես, իսկ ես փոքրիկ կլինեմ: Ես չեմ պատկերացնի, թե ինչպես էի ապրում առանց քեզ, իսկ դու կստիպես հավատալ, որ թե աշխարհն էլ փուլ գա, դու կլինես կողքիս, և ես փոքրիկ կլինեմ: Քո ուժեղ ձեռքերը կգրկեն ինձ գիշեր-ցերեկ, իսկ ես կսիրեմ քո առնական տղամարդկությունը: Քո ձայնից սիրտս կզարկի մոլագարի պես, քեզ տեսնելիս աչքերս կլցվեն, իսկ դու կլինես կողքիս և ինձ ոչ մի տեղ բաց չես թողնի. ես ինքս ոչ մի տեղ չեմ էլ ուզի գնալ: Քո կողքինԴա կլինի ամենաերանելի վայրը: Եվ աշխարհի մեծությունն այլևս նշանակություն չի ունենա: Ես չեմ ուզի փախչել, որովհետև դու, դու պարզապես իմ կողքին կլինես: Ես կերազեմ հոգ տանել քո մասին, դու կընդունես ինձ ու սխալներս, և ես կլինեմ ամենամեծ սխալդ ու ամենագեղեցիկ երազդ: Կարդուկեմ հագուստդ, իսկ առավոտյան վերնաշապիկդ կմոտեցնեմ քթիս ու կառնեմ բույրդ ու կարբեմ: Կխելագարվեմ քեզ համար, և այդպես ճիշտ կլինի: Դու կոգեշնչվես ինձնից, ու ցույց կտաս, որ ես բնավ էլ վատը չեմ. քո կողքին ես ամենալավը կլինեմ, որովհետև պաշտպանվելու կարիք չեմ ունենա: Երեկոյան մենք գիրք կընթերցենք կամ հին ֆիլմեր կնայենք, առավոտյան միասին նախաճաշ կպատրաստենք կամ կխելագարվենք թարմ անկողիններում, իսկ հանգստյան օրերին կգողանաս ինձ, ու կփախչենք քաղաքից դուրս: Ես կլինեմ քո փոքրիկը, հետո մեզ կմիանա մեր փոքրիկը, և դու կհպարտանաս քո երկու փոքրիկներով: Դու կլինես լավագույն հայրը, իսկ ես կերջանկանամ քո տիեզերքն իմ մեջ կրելուց: Դու կլինես, չէ՞: Չէ՞ որ ես այդքան էլ շատ բան չեմ ուզում

Նույն թեմայի մեջ

2 մեկնաբանություն

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete