Երբ դու ինձ լքեցիր

Երբ դու ինձ լքեցիր, քեզ աստվածացնող իմ մի կեսը քեզ հետ տարար: Երբ դու ինձ լքեցիր, ես կիսվեցի, փոքրացա, անապատացա ու ծարավեցի քո բացակայությունից: Երբ դու ինձ լքեցիր, գիշերն ու ցերեկը մեկ եղան, արև, թե լուսին, մի խավար դարձան, աստղ, թե մոլորակ սահման գծեցին ու հեռացան ինձնից: Երբ դու ինձ լքեցիր, ես մնացի ձեռնունայն, ես մնացի անապատ, ես մնացի անպատ: Ես կորցրեցի հաշիվն օրերի ու ժամերի, չտեսա էլ լույս, սիրեցի աչքերիս մութը, պատերի սևը, դռների փակը: Ես մոռացա ժպիտ ու ծիծաղ, ես դարձա անժպիտ, անծիծաղ, ես կորցրեցի քուն, կորցրի դադար, ես կորցրի քեզ: Երբ դու լքեցիր ինձ, ես անեծք կապեցի երջանկության վրա, մոռացա  ինձ, մոռացա բառերն ու խոսքերը: Երբ դու լքեցիր ինձ, ես սիրեցի քեզ առավել, ատեցի ինձ նույնչափ, որչափ ատեցի միայնությունս: Երբ դու լքեցիր ինձ, ես խենթացա, ու հասկացա, որ խենթացա: Ես ծամեցի ցավերս, կուլ գնացին լացերս, մարսվեցին կարոտներս: Երբ դու լքեցիր ինձ, ես մոռացա դիմագծերդ, մոռացա ձայնդ շշուկ դարձած, մոռացա ձայնդ մեղեդի դարձած: Երբ դու ինձ լքեցիր, ես մոռացա փափուկը մազերիդ, ծովն աչքերիդ: Լուռը աղմուկ դարձավ, լույսը ցավոտ դարձավ, սերը փշոտ դարձավ, սպասումը այրող դարձավ: Երբ դու լքեցիր ինձ, սպասումը հավիտենական դարձավ:  Երբ դու լքեցիր ինձ, ես նույնպես լքեցի ինձ, դարձա անապատ, դարձա անպատ:

Tags:

Share:

3 մեկնաբանություն

  1. shaaaaaaat gexecik es grum, apres :)

    ReplyDelete
  2. barev Admin jan inchpes karox enq kapnvel dzez het???

    ReplyDelete
    Replies
    1. https://www.facebook.com/maritheswagger

      Delete