Mari Love
  • Գլխավոր
  • Պատմվածքներ
    • Երբ թրջվում ես անձրևի տակ
    • Չորս եղանակ
    • Մարիա
    • Այնտեղ, որտեղ ճայերն են
    • Տանգո
    • Թռի՛ր, Էրիկ, թռի՛ր
    • ՄիշԷլիս
    • Այն, ինչ պիտի կիսվեր
    • Պատուհան
    • A: B: SMS
    • Կողպեք
    • * * *
    • Մահից կյանքվածը
  • Փոքրիկ սերեր
    • Մի զույգ ձեռնոց
    • Մազերի ու բնավորությունների մասին
    • Հանրակացարաններից մինչև հիվանդանոցներ
    • Վաֆլե տորթ ու տաք շոկոլադ
    • Կատուներն ու հարբեցողները
    • Մուգ վարագույրների հետևում
    • Փողկապներ և կարմիր վարդեր
    • Առաջին ձյան հեքիաթը
    • Նարինջներ և բանաստեղծություններ
    • Կարկանդակներ ու երջանկություն
    • Դու ամուսնացած էիր
    • Տիեզերքներ և փոշու հատիկներ
  • Հետադարձ կապ
Զարմանում եմ, թե ինչքան բան չգիտեմ: Վախենում եմ, թե ինչքան բան պիտի իմանամ և չգիտեմ: Չգիտեմ, թե ինչպես են փողոցային լույսերը դիմանում անձրևին: Չգիտեմ, թե մայթի մի փոքրիկ խանութ ինչպես է դիմակայում կողքի սուպերմարկետի հետ մրցակցությանը: Չգիտեմ, թե արդյոք մարդիկ տխրում են ամայի շենքերից: Կամ թե արդյոք նրանք էլ են սրտնեղում մետրոյի գնացքների անցած գորշ ճանապարհից: Չգիտեմ, թե ինչպես են կառուցվում քաղաքները, չէ՞ որ նախկինում ոչ փողոց է եղել, ոչ էլ շենք. հարթ կանաչություն: Չգիտեմ, թե ինչպես ստացան վարդագույնը: Չգիտեմ, թե ինչպես են մարդիկ թռչում: Չգիտեմ, թե ինչպես է ստեղծվում երաժշտությունը: Չգիտեմ, թե ով է որոշում երջանկության սանդղակը: Չգիտեմ, թե արդյոք երջանկությունը անվերջ ծիծաղե՞լն է, թե երբեմն նաև արտասվելը: Չգիտեմ մարդուն: Չգիտեմ անգամ ինքս ինձ: Այնքան բան չգիտեմ, որ սարսափում եմ: Սարսափում եմ, որովհետև մի բան գիտեմ միայն. այդպես էլ շատ հարցերի պատասխան չեմ գտնելու:
Մթության մեջ սիրտս լուռ աշխատում է: Մթության մեջ է սիրտս լռում: Երբ պառկում եմ սառը անկողնում, ծածկվում վերմակով, մինչև վերջ ծածկվում, փակվում, կողպում անկողնուս դուռը, գրկում եմ բարձս, շնչում նրա մեջ, բացում եմ աչքերս, ոչինչ չեմ տեսնում: Փակում եմ աչքերս: Մի քանի րոպե այսպես պառկում եմ, և երբ մարմինս հանդարտվում է, սիրտս դադարում է ուժեղ հարվածել: Մարմինս հարմարվում է լուռ մթությանը: Վերմակով փակված տարածության մեջ օդը դադարում է հերիքել: Եթե նա կողքիս լիներ, ուղիղ կես ժամանակով շուտ օդի կարիք կլիներ: Զգում եմ, որ անիմաստ մտքեր են գալիս, այնպես եմ ցանկանում լռեցնել նրանց, բայց նրանք անողոքաբար հարվածում են ուղեղիս, որ քուն է պահանջում: Եթե նա կողքիս լիներ, վերմակի տակ թաքնվելու կարիք չէր լինի. պարզապես գլուխս կդնեի կրծքին, ու մեր սրտերը կգրկեին իրար: Անելանիությունը սպանում է ինձ, այն ինձ իսկապես սպանում է:
Արդեն մի քանի ամիս է` վախենում եմ քնել: Ատում եմ գիշերը: Գիշերն է, որ զգում եմ, թե որքան միայնակ եմ: Օրվա ընթացքում կողքիս են բազմապիսի մարդիկ, նրանք շարժվում են, խոսում են, ժպտում են, ծիծաղում են, զայրանում են, արտասվում են: Ես էլ: Ես էլ եմ նրանց նման: Բայց գիշերն է, որ ամեն օր հուշում է, որ ամբողջ էությամբ միայնակ եմ: Չգիտեմ, գուցե մյուսներն էլ են այդպես: Ինձ պես մյուսները:  Այնքան շատ են միայնակ մարդիկ: Միայնակ մարդկանց բոլորի աչքերը նույն բանն են բացականչում. «Ես միայնակ եմ»: Ոմանց աչքերը, ինչպես օրինակ իմը, դա շշնջում են, որովհետև հոգնել են գոռալուց: Երբեք չեմ սիրել «գոռալ» բառը: Բառը չսիրելու աստիճան չեմ սիրում նաև բարձր ձայնը: Մարդիկ չեն հասկանում, որ ցածր ձայնը բարձրից բարձր է: Միայնակ բարձրությունը: Կամ էլ բարձր միայնությունը: Ես իջել եմ մենության բարձրությունից և բարձրաձայն շշնջացել եմ, որ միայնակ եմ: Նա ինձ լսել է: Նա էլ է միայնակ: Բայց նա կողքիս չէ: Ամեն գիշեր նրա բացակայությունը սառեցնում է առանց այդ էլ սառը անկողինս, ամեն գիշեր նրա` կողքիս չլինելը ստիպում է ատել մութ լռությունը: Կամ էլ լուռ մթությունը: Անելանելիության զգացումը ստիպում է ուժասպառ լինել. միշտ չես ճչա: Սենյակում ոչ մի կենդանի շունչ չկա սրտիցս բացի: Ականջներիս մեջ խշշոց է: Արդեն վստահ չեմ, որ սենյակում լռություն է: Գուցե ես չեմ պարզապես լսում: Գոնե թկթկացող ժամացույց լիներ, ինչպես ֆիլմերում, որ հուշեր լռության մասին: Կրկին փորձում եմ քնել: Քնում եմ, իհարկե, բայց դատարկության և այդ դատարկությունը լցնելու անհույս զգացումով:
Եվ այսպես արդեն մի քանի ամիս: Օրվա ընթացքում ապրում եմ ինչպես բոլոր սովորական մարդիկ: Երեկոյան արդեն վախենում եմ: Զգում եմ, որ ստիպված եմ լինելու նորից մրսել և զգալ նրա կարիքը:
Գիտեմ, որ չեմ հասկացվում: Գիտեմ, որ բոլորի համար հորինված կերպարից այն կողմ այդ բոլորից և ոչ մեկը չի ցանկանում բացահայտել իրական ինձ: Բոլորին ձեռք է տալիս այն կերպարը, որ իմն է: Բոլորը համակերպվել են, ընդունել, շատերն էլ չընդունել: Բայց ոչ ոք չի ցանկացել, իրոք չի ցանկացել ճանաչել ԻՆՁ: Եվ ոչ իմ հորինածը, թեկուզ և հաջող հորինածը:
…այդպես էլ ապրելու է Մարին, հորինված ու չբացահայտված, փնտրած և չգտած…

Ների՛ր ինձ… Ես դավաճանել եմ քեզ: Գիտեմ, որ կներես, որովհետև ողջ անծայրածիր տիեզերքում իր ուժով, գեղեցկությամբ չկա քեզ հավասարը… Իսկ ես`միամիտս, կարծում էի, թե դու միշտ ինձ հետ կլինես, որովհետև արժանի եմ քեզ: Ների՛ր, որ արժանի չեմ:
Հիշում եմ, որ ամեն առավոտ արթնանում էի քո մասին մտածելով: Շուտ դասի էի շտապում, որովհետև մեքենայից տեսնում էի քեզ և միասին դասի էինք գնում: Ուղեկցում էիր ինձ մինչև համալսարանի շենք, իսկ այնտեղ էլ ամեն վայրկյան զգում էի քեզ, քո շունչը: Զգում էի, որ կողքիս ես, և միշտ ժպտում էի:
Տարվա յուրաքանչյուր եղանակին դու տարբեր էիր լինում: Բայց միշտ սիրելի ու սպասված ես եղել ինձ համար: Գիշերները հազիվ էի քնում. րոպեներն էի հաշվում, թե երբ է առավոտը գալու, որ քնաթաթախ վեր կենամ անկողնուց, ոտաբոբիկ, ծածկոցով փաթաթված գամ քեզ մոտ: Սառած ոտքերիս տակ ճռճռում էր հատակը, իսկ ես գալիս էի ողջունելու քեզ: Եվ ոտքերս էլ չէին սառչում:
Ների՛ր ինձ… Մի նշան արա՛, որ հասկանամ, որ ներել ես: Քանի-քանիսին ես ներել: Իսկ հենց հերթը հասավ ինձ, լռում ես: Հասկանում եմ, որ այդ քանի-քանիսին քեզ այդքան մոտ չես թողել, որքան ինձ: Ինձ ներում չկա՞…
Առանց քեզ ես կիսատ եմ, ոչ ամբողջական, առանց քեզ ես կեղծ եմ ժպտում և անկեղծ տխրում: Ասում են` աչքերումս չկա վաղեմի փայլն ու անմեղությունը: Ես միայն կեղծորեն ժպտում եմ: Նախկինում աչքերս քեզ էին տեսնում և հիացած մենախոսում էին քեզ հետ: Նախկինում իմ աչքերից շլացումից ծնված արցունքներ էին միայն հոսում, իսկ այժմ աչքերս այնքան սառն են, որ սառցե արցունքներ են հոսում միայն: Դու գիտես, թե ինչու են աչքերս մրսում: Դավաճանել եմ ես քեզ… Եվ եթե անգամ ծնկաչոք ուղի բռնեմ դեպի քեզ, երբեք չեմ հասնի: Տիեզերքը գիտի միայն, թե քանի կյանք հետո կհասնեմ քեզ: Գիտնականներն ասում են` երբեք էլ չեմ հասնի: Իսկ ես սիրում եմ քեզ այնքան, այնքան եմ սիրում քեզ, այնքան ուժգին, այնքան քնքուշ: Գիտեմ, որ մեր սերը հնարավոր բան չէ, բայց երկրային ոչ մի արարած չի սիրել և չի սիրի երկրային մեկ այլ արարածի այնպես, ինչպես ես եմ սիրում երկնային քո էությունը:
Տիեզերքը գիտի միայն, թե որքան եմ զգում քո կարիքն այժմ: Գիտեմ, որ առաջվանը էլ երբեք չենք լինի, բայց գոնե փորձենք սառույցների միջից գտնել ջերմության այն վերջին փշրանքները և մանկական խաղի նման հավաքենք այն: Դու չե՞ս կարող: Սառույցը վախենու՞մ է քեզնից: Հոգ չէ. ես կանեմ ամենը: Միայն խոսք տուր, որ գոնե կհուշես, թե ինչպես հավաքեմ ջերմության ամեն փոքրագույն մասնիկը: Դողացող մատներով կգտնեմ ամեն փշուրը, կհավաքեմ ամենը, միայն թե դու եղի՛ր կողքիս:
Ների՛ր, խնդրում եմ, ների՛ր… Ա˜խ, եթե միայն կարողանայի գրկել քեզ: Զգալ քո ջերմությունը: Մոլորակին կյանք տվող ջերմությունիցդ ընդամենը մի չնչին շողիկ է ինձ պետք: Բայց պետք է, որ իմը լինի շողիկն այդ: Որ ասեմ, որ դու ես նվիրել: Իսկ դու ինձ չես ներում:
-Ես ներել եմ քեզ, հիմարի՛կ… Ես միշտ եմ քեզ ներում: Քո մոլորակը թիկունք է դարձրել ինձնից: Մյուսներն էլ իմ կարիքն ունեն:
-Ոչ այնպես, ինչպես ես:
-Գիտեմ… Դու ունես մի փոքրիկ գաղտնիք, որ քեզ կյանք է տալիս:
-Ես պաշտում եմ նրան:
-Այնպես, ինչպես ի՞նձ:
-Այնպես, ինչպես քեզ:
-Ուրեմն ժպտա, փոքրիկս… Ժպտա, որովհետև քանի-քանիսն են փնտրում իրենց գաղտնիքը: Իսկ դու գտել ես: Ես կգամ, և կտեսնեմ, թե ինչպես ես երջանկանում և երջանկացնում: Եվ այդժամ իմ ջերմությունն արդեն պետք չի լինի քեզ: Իմ փոքրի՛կ…
-Իմ արև…
Newer Posts Older Posts Home

Արխիվ

  • ►  2020 (8)
    • ►  July (2)
    • ►  June (1)
    • ►  April (1)
    • ►  March (4)
  • ►  2018 (1)
    • ►  September (1)
  • ►  2015 (14)
    • ►  December (5)
    • ►  October (4)
    • ►  July (1)
    • ►  March (3)
    • ►  January (1)
  • ►  2014 (36)
    • ►  November (2)
    • ►  October (13)
    • ►  September (1)
    • ►  August (3)
    • ►  July (1)
    • ►  June (4)
    • ►  May (4)
    • ►  March (3)
    • ►  February (4)
    • ►  January (1)
  • ►  2013 (44)
    • ►  December (2)
    • ►  November (3)
    • ►  September (2)
    • ►  July (2)
    • ►  June (4)
    • ►  May (2)
    • ►  April (6)
    • ►  March (8)
    • ►  February (14)
    • ►  January (1)
  • ►  2012 (51)
    • ►  December (6)
    • ►  November (1)
    • ►  October (1)
    • ►  September (2)
    • ►  August (2)
    • ►  July (4)
    • ►  June (5)
    • ►  May (2)
    • ►  April (5)
    • ►  March (8)
    • ►  February (6)
    • ►  January (9)
  • ▼  2011 (53)
    • ►  December (7)
    • ►  November (4)
    • ►  October (8)
    • ►  September (7)
    • ►  August (5)
    • ►  July (5)
    • ►  June (6)
    • ►  May (1)
    • ►  April (1)
    • ►  March (3)
    • ▼  January (6)
      • Չգիտեմ
      • Լուռ մթություն [մութ լռություն]
      • Կարոտ
      • Գուցե չես էլ հիշում [2006]
      • Սիրելի ոչինչ
      • Իմ փոքրիկ, անպաշտպան աղջիկ
  • ►  2010 (1)
    • ►  November (1)

Bonjour ու բարի գալուստ

Բարի գալուստ իմ հոգու ամենանուրբ աշխարհ… Ես այստեղ բացել եմ իմ սիրտը. խնդրում եմ` զգույշ կլինես:

Բաժիններ

  • N1 40
  • N2 19
  • N3 13
  • N? 42
  • Է 60

Հետևիր ինձ Instagram-ում

Copyright © 2016 Mari Love . Created by OddThemes