2 3 Mari Love : Գուցե չես էլ հիշում [2006]
Մտքեր

Գուցե չես էլ հիշում [2006]

By Sunday, January 16, 2011

Ինչպես է փոխվել կյանքը
Դեռ երեկ մենք երեխաներ էինք ` անսահման անուրջներով, իսկ այսօր արդեն հասուն երիտասարդներ ենք` կարծրացած աշխարհայացքով:
Դեռ երեկ մեզ թվում էր, թե մենք մեր ապագայի կերտողներն ենք, իսկ այսօր ենթարկվում ենք կյանքի հոսանքին` հանդուրժելով, չբողոքելով:
Ինչպես է փոխվել կյանքը
Ասա՛ ինձ` ինչու՞ ես նեղանում: Ինչու՞ ես զայրանում` չհասկանալով, որ չեմ հասկանում, որ պարզապես փորձում ես պաշտպանել ինձ:
Ինչու՞ ես կարծում, որ խուսափում եմ քեզնից: Ի՞նչ է, մտածում ես` դադարե՞լ եմ քեզ սիրել: Հիմարի՛կ
Երբևիցե կդադարե՞մ քեզ սիրել, այն էլ հիմա, երբ քո աջակցության կարիքն այդքան ունեմ: Իսկ դու չես հավատումՀիմարի՛կ
Միգուցե ես այժմ նստած չէի լինի ատելությամբ ու փոշով լցված այս սենյակում` քունքերս մերսելով ու խմելով վաղուց սառած թեյս` ճաքած բաժակով:
Ու արցունքներս, որ սահում են կորցրածի կարոտից, այս աշխարհի չափ են, քեզնից էլ մեծ, իմ տառապանքից էլ: Դրանք հավասար են քո հանգստությանը, որը ես, ցավոք, անկարող եմ պահպանել, կրկին վերստեղծել`թեկուզև բառերի սարդոստայնից կերտելու հիասքանչ մի աշխարհ` նման հեքիաթի, ուր բոլորը երջանիկ են:
Հիմարի՛կ
Մեղքն իմն է, մեղավոր եմ, կուրացած էի, կուրացած քո սիրով: Ուզում էի, որքան էի ուզում գալ քեզ մոտ, համբուրել, գրկել ու թաքցնել մի անհայտ տեղ` հեռու այս աշխարհից, ուր դեռ պայքար է, և քեզ համար դեռ տեղ չկա:
Մեր վերջին հանդիպումից անցել է ուղիղ կես տարի: Դու, երևի, մեկի հետ հանդիպում ես, իսկ ինձ հիշում`որպես մի վատ երազ: Իսկ, գուցեև, չես էլ հիշում

Հավանանաբար դու կարծում ես, որ մի քանի շաբաթվա ընթացքում հնարավոր չէ սիրահարվել ու սիրել: Իսկ ես գիտեմ

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն