Սիրելի ոչինչ
Իմ հիվանդությունն
անբուժելիներից
է:
Այն
ծնվեց
ամենաանսպասելի
պահին,
երբ
ոչինչ
չէր
կարող
գուժել
փոթորկի
մոտալուտ
լինելը
կամ,
օրինակ,
երկրաշարժը:
Միշտ
էլ
այդպես
է
լինում:
Ես
չէի
սպասում,
և
ժպտում
էի:
Գրկաբաց
ընդունում
էի
այն
ամենը,
ինչ
առաջարկում
էր
պահը:
Իսկ
պահը
գեղեցիկ
էր
ու
խորհրդանշական:
Ինչ-որ բան էր պետք տարին
գեղեցիկ
ու
հույսով
լի
ավարտելու
համար:
Այդ
ինչ-որ բանն էլ ինքն իրեն հայտնվեց:
Ինձ
ընդամենը
մնում
էր
պարզել
ձեռքերս
ու
ընդունել:
Երբ
հարազատդ
հիվանդ
է
լինում,
նրան
խնամում
ես,
առանց
վայրկյան
անգամ
մտահոգվելու,
որ
կարող
է
ինքդ
վարակվես:
Ես
նույնպես
չէի
երկմտում.
ես
ընդունում
էի:
Առանց
վայրկյան
անգամ
մտածելու,
որ
կարող
եմ
անբուժելիորեն
հիվանդանալ:
Այդ հիվանդությունն անբուժելիներից ամենաանբուժելին է: Այն գալիս է անսպասելիորեն և մնում մինչև կքայքայվես: Այդ հիվանդությունը սեր չէ կոչվում: Այն կոչվում է պատերազմ սիրո դաշտում: Երբ բախվում ես ինքդ քո ինքնասիրության հետ, թքած ունենում ամեն ինչի վրա ու անգիտակցաբար գնում մինչև վերջնակետ: Իսկ վերջնակետ չկա: Կա անդադար առաջ մղում: Առաջ էլ չկա: Ոչինչ չկա, ոչինչ: Բայց մարդիկ սիրում են, սիրվում, ու ոչինչ: Պայքարում են, հաղթվում, կրկին նետվում մարտի դաշտ ոչնչի համար: Այս ոչնչի համար այնքան կյանքեր են գնացել, այնքան սրտեր են փշրվել ինքնակամ, ժողովուրդներ ու ազգեր են ոչնչացել ոչնչի համար: Սիրելիի հետ լինելու համար: Իսկ սիրելի չկա, սիրելին ոչինչ է: Սիրելին պայքարի նպատակակետն է, որին հասնելիս անցնում են մյուս սիրելիին: Պայքարում են, հասնում ու գնում: Նորից պայքարում ու նորից գնում: Անդադար: Անդադրում: Այս հիվանդությունը երբեք էլ չի բուժվի, որովհետև մարդիկ են այն արհեստականորեն ստեղծում: Ի՞նչ արած, աշխարհիս բանն է այդպիսին: Այն ժամանակ, երբ Եվան` Ադամի սիրելին, համոզեց նրան փորձել ախորժելի խնձորը: Սկսվեց պայքարն ու այդպես էլ չավարտվեց:
Իսկ ես ուզում եմ բուժվել: Ես հոգնել եմ հիվանդ լինելուց, հոգնել եմ սիրտս ու միտքս ոչնչով լցնելուց: Էլ չեմ ուզում զոհել ամենն ու ամեն ինչը մի չնչին ոչնչի համար: Ես ուզում եմ ուժեղ լինել, ուզում եմ զգալ ազատության շունչը, ուզում եմ միայնակ զգալ այն: Ու չեմ ուզում ոչնչի տաքուկ գիրկը, ուժեղ ձեռքերը, սիրելի մատները մազերիս մեջ, շրթունքներն այտերիս վրա: Չեմ ուզում պայքարը ոչնչի համար: Վախը` կորցնելու այդ ոչինչը: Վախը կրկին միայնակ լինելու: Կոտրված, արյունաքամ, հոգնած… Պարտված… Հանձնված…
Կարծում էի, թե բուժվել եմ, որ ազատ եմ ու ուժեղ, բայց հիվանդությունը ևս մի անգամ այցի եկավ: Ես նրա մոտ այցետոմսս էի թողել, ինչպես երջանկությունը` հայտնի երգում: Այն ամեն անգամ ավելի ուժգին է հարվածում, թեև առաջին անգամ թվում է, թե էլ չես դիմանա: Բայց դիմանում ես ու նետվում մեկ այլ մարտի մեկ այլ դաշտ: Ու միակ երազանքը հերթական պայքարի վերջին լինելն է: Օրինականորեն վերջ է դրվում պայքարներից մեկին: Բայց իհարկե այն վերջինը չի լինում: Սկսում է պայքարն ավելի լուրջ ու ավելի օտար միջավայրում: Ու արդեն ոչ միայն ինքդ քո, այլև ոչնչի ու նրա շրջապատի հետ:
Ինչ էլ լինի, ես սիրում ես այն ոչինչը,
որ կազմում է ապրածս ամեն վայրկյանը ամեն շունչը: Ես սիրում եմ ինձ ապրեցնող ոչինչը:
Tags:
N?
0 մեկնաբանություն