Իմ փոքրիկ, անպաշտպան աղջիկ
-Չգիտեմ էլ` ինչ է կատարվում ինձ հետ, բայց այն, ինչ կատարվում է, կոչվում է ամենամաքուրը, ամենագեղեցիկը: Վախենում եմ ամուր փակված շուրթերիս ազատություն տալ ու շշնջալ. «սե˜ր»… Կարծում ես` սիրու՞մ եմ քեզ…
-Չգիտեմ…
-Բոլոր ճանաչածս մարդկանց մեջ ամենախելացին ես, ինչպե՞ս թե չգիտես:
-Վախենում ե՞ս ինձնից:
-Բացարձակ: Վախենում եմ խոստովանել, որ ինչ-որ ամուր կապով կապված եմ քեզ հետ ու չեմ ուզում ոչ ոքի, բացի քեզնից: Քեզ հետ ասես երեխա լինեմ, որ զգում է, որ կողքին իսկական տղամարդ է: Քեզ հետ այնքան պաշտպանված եմ: Առաջին անգամ կյանքում` իսկապես պաշտպանված: Երևի նրանից է, որ հայր չեմ ունեցել: Ոչ էլ եղբայր: Ոչ էլ… սիրած էակ…
-Սիրում ե՞ս ինձ:
-Սերը լավ բառ չի: Սերը կործանում է: Դրան փոխարինող մի ուրիշ բառ կհորինենք և այդպես կասենք: Բայց քանի դեռ ոչ մի բառ չենք հորինել, կասեմ այն, ինչ միլլիոնավոր մարդիկ են ամեն վայրկյան ասում, բայց կասեմ այնպես, ինչպես ոչ ոք. սիրում եմ քեզ… Սիրում եմ հենց այնպես: Սիրում եմ, որովհետև սիրում եմ ու ժպտում եմ քեզ հետ: Սիրում եմ, որովհետև վախենում եմ…
-Սիրում եմ քեզ: Ու դեռ շատ եմ սիրելու, ի՛մ աղջիկ: Միայն թե թույլ տուր երջանկացնել քեզ: Մոռացիր, որ ուրիշների համար դու ուժեղ ու վստահ մեկն ես, որին անհնար է կոտրել: Հիշի՛ր, որ ուրիշներն այդպես էլ ուրիշ են մնում: Այսօրվանից մեզ համար չկա ոչ ոք: Միայն մենք ու մեր սերը: Մի՛ վախեցիր այդ բառից, այն է մեզ միացրել: Քո անունն ու միայնակությունը քեզ շրջապատող ուրիշների մեջ: Սիրելու եմ քեզ այնպես, ինչպես ոչ ոք. առավոտները խոսքերով, ցերեկները` գործերով, երեկոներն` աչքերով, գիշերները` ձեռքերով: Միայն թե թույլ տուր: Հայտնվել է մեկը, որ դուրս կբերի քեզ այս քաոսից, մարդկանց կեղտոտ ու փուչ աշխարհից: Միայն թե ձեռքս բաց չթողնես:
-Թե չէ կկործանվեմ…
-Ես էլ քեզ հետ, իմ փոքրիկ, անպաշտպան աղջի՛կ:
Tags:
Է
2 մեկնաբանություն