Mari Love
  • Գլխավոր
  • Պատմվածքներ
    • Երբ թրջվում ես անձրևի տակ
    • Չորս եղանակ
    • Մարիա
    • Այնտեղ, որտեղ ճայերն են
    • Տանգո
    • Թռի՛ր, Էրիկ, թռի՛ր
    • ՄիշԷլիս
    • Այն, ինչ պիտի կիսվեր
    • Պատուհան
    • A: B: SMS
    • Կողպեք
    • * * *
    • Մահից կյանքվածը
  • Փոքրիկ սերեր
    • Մի զույգ ձեռնոց
    • Մազերի ու բնավորությունների մասին
    • Հանրակացարաններից մինչև հիվանդանոցներ
    • Վաֆլե տորթ ու տաք շոկոլադ
    • Կատուներն ու հարբեցողները
    • Մուգ վարագույրների հետևում
    • Փողկապներ և կարմիր վարդեր
    • Առաջին ձյան հեքիաթը
    • Նարինջներ և բանաստեղծություններ
    • Կարկանդակներ ու երջանկություն
    • Դու ամուսնացած էիր
    • Տիեզերքներ և փոշու հատիկներ
  • Հետադարձ կապ
Ներիր, Մարի, ծուլությանս համար: Ներիր, որ հիասթափեցնում եմ քեզ, հաճախ այնպես չեմ վարվում, ինչպես ցանկանում ես: Ներիր, Մարի, որ քեզ չեմ երջանկացնում: Սակայն մի՞թե չեմ փոխհատուցում ամենադժվար պահերին կողքիդ լինելով: Մի՞թե գիշերները չեմ գրկում քեզ ու շոյելով արցունքոտ այտերդ շշնջում. ‹‹Պետք է ուժեղ լինեմ, ինձնից բացի ոչ ոք չունեմ...››: Ինքնագգվանք, ինքնահույս, ինքնահավատ, ինքնասեր... Ինչի՞ս է պետք ֆիզիկական ներկայությունները, երբ հոգեպես գարշելիորեն միայնակ եմ, միշտ էլ միայնակ եմ եղել, ում հետ էլ եղել եմ, ինչ էլ արել եմ, ուր էլ գնացել եմ: Ես սիրում եմ մարդկանց, սակայն նրանք ինձ չեն տեսնում, նրանք չեն գալիս ու ինձ տաք թեյ չեն տալիս, երբ մրսում եմ: Ստիպված ինքս եմ վեր կենում, միացնում թեյնիկն ու սպասում արթնացող գոլորշուն: Կամաց-կամաց խառնում եմ շաքարը թեյի հետ ու մատներով ամուր բռնում բաժակը: Բաժակը գոնե տաքացնում է մատներս...
Ներիր, Մարի, որ քեզ միայնության եմ դատապարտել: Ես գիտեմ, որ դու խենթանում ես սառը մենակությունից, սակայն հասկացիր, խնդրում եմ. երբ դու միայնակ չես, խենթանում եմ ես: Ես չեմ հանդուրժում ոչ մեկի քո կողքին, որովհետև, հասկացիր, Մարի, նրանք քեզ պարզապես օգտագործում են, նրանք չեն ցանկանում ինձ ճանաչել, Մարի, խնդրում եմ, ես պետք է ուժեղ լինեմ, ինձ հանգիստ թող, մոռացիր իմ մասին, երբ պետք լինի` ես կդիմեմ քեզ, կասեմ, թե ինչ անես, որպեսզի ես հանգստանամ: Ներիր, Մարի, որ ստիպում եմ տառապես, սխալներ գործես. առանց իմ սխալների դու գոյություն չես ունենա: Կամ էլ երջանիկ կլինես, ով գիտե... Մարի, ես չեմ հանդուրժի քո երջանկությունը: Ներիր, Մարի, որ այդպես էլ երջանիկ չես լինի` ուր էլ փախչես, ինչ էլ անես: Մարի, միամիտ, հիմար Մարի...
Լսիր ինձ, Մարի... Ես մի պլան ունեմ, որ թե իմ, թե քո սրտով է: Շուտով կպատմեմ քեզ դրա մասին, դու ամեն ինչ, գրեթե ամեն ինչ կիմանաս: Մենք միասին կիրագործենք այն, միայն թե պետք է ուժեղ լինես, ես միայնակ գլուխ չեմ հանի: Մարի, խոստացիր ինձ, որ հետ չես կանգնի մեր պլանից. սա քո փրկության միակ ելքն է, լսում ե՞ս... Դու երջանիկ կլինես, հավատա ինձ, հավատա ինքդ քեզ...


Մարի, միամիտ, հիմար Մարի...
Բոլորի մեջ ես միայնակ եմ, ընդհանուրի հետ` աննկարագրելիորեն առանձին, անջատ: Այնքան մտքեր ունեմ, որոնք լսող են աղերսում, այնքան ջերմություն ունեմ, որ ընդունող են կանչում, այնքան համբույրներ ունեմ, որ այտեր են որոնում: Ես այնքան սեր ունեմ, որ չգիտեմ, թե ինչ անեմ այդքանը: Խեղդվում եմ չմարմնացած սիրո մեջ և փնտրում եմ, փնտրում, կրկին փնտրում այն մեկին, ում կկարողանամ նվիրել սիրուս գոնե մի փոքրիկ, մի աննշան մասը: Ես այնքան եմ ցանկանում բողոքել ինչ-որ մեկի չափից դուրս շատ ներկայությունից: Ես էլ չեմ ուզում հորինել կամ թե հորինելուց ճիշտ հորինել եմ ուզում, այլ ոչ այլանդակել զգացմունքներս ու ներկայացնել որպես սիրելի ներկա: Հիվանդ ներկան այնքան արագ եմ անցյալ դարձնում: Աստված իմ, ինձ ուժ տուր ճիշտ ներկա հորինել, ինձ խելք տուր, հոգուս հանգստություն տուր, մտքիս` խաղաղություն, աչքերիս ճիշտ լույս տուր, այլ մի լուսավորիր աչքերս կեղծ, հիվանդ, հաշմանդամ լույսանմաններով: Ես պարզապես սեր եմ ուզում, ես սիրում եմ` չգիտեմ էլ ում… Իսկ գիտե՞ս ինչ… Աստված իմ, ինձ ոչինչ հարկավոր չէ: Ես ուղղակի կմնամ այնտեղ, որտեղ այժմ եմ, Աստված իմ, շատ եմ խնդրում` օգնիր այն միակին, ով իմ սիրո կարիքն ունի, ինձ շուտ գտնել. ուղղորդիր նրան դեպի ինձ, խոստանում եմ մոռանալ հիմար փորձություններիս մասին, խոստանում եմ այս անգամ օգնել այն միակին ինձ ճիշտ սիրել, թեև եթե նա այն միակն է, ուրեմն նա կիմանա ինձ սիրելու բանաձևը, օրենքները… Սիրո մեջ մի՞թե օրենքներ կան: Չգիտեմ…

Տեսնես` ի՞նչ է նա հիմա անում, գուցե քնա՞ծ է, գուցե դեռ նո՞ր է արթնանում: Ա՜խ, այնքան կուզեի, որ մեր ժամային գոտիները համընկեին… Դա կնշանակեր, որ նա մոտ է… Տեսնես` ի՞նչ երաժշտություն է լսում, տեսնես` սիրու՞մ է կաթով սուրճ, տեսնես` արթնանալիս ինչի՞ մասին է մտածում, տեսնես` երբևէ գողություն արե՞լ է… Տեսնես կտեսնե՞մ նրան երբևէ… Տեսնես` դուստրս նրան հայրիկ կկանչի՞… Տեսնես նա իմ մահը կտեսնի՞… Աստված իմ, խնդրում եմ` նրան ինձ մոտ բեր, ուր էլ նա լինի… Գուցե ես նրան ամեն օր տեսնու՞մ եմ, կամ էլ երազներում եմ տեսել, իսկ նա ինձ տեսե՞լ է, իսկ երազու՞մ… Ես հավատում եմ, որ ամեն մեկն այստեղ իր երկրորդ կեսն ունի, մեկը շուտ է գտնում, մյուսն ընտրում է ուրիշին ու ջարդում ճիշտը, իսկ մյուսներն էլ սպասում են, սպասում ու երբեմն այդպես էլ չեն գտնում… Աստված իմ, ինչու՞ եմ միշտ արտասվում, երբ գրում եմ, Աստված իմ, ինչու՞ արցունքներս մաքրող ու այտերս համբուրող մեկը չկա…
Շնորհակալ եմ, որ այսպես հանկարծակի հայտնվեցիր իմ մտքում: Հենց մտքում. ես այնքան եմ սիրում քո ներկայությունն իմ մտքում: Գրողը տանի, գոնե քեզ մոտ տանի, տանի ու էլ չբերի… Ես սիրում եմ մտածել քո մասին, ինքս ինձ ժպտալ ու խառնվել, շփոթվել, մի հիմարիկ փոքրիկ աղջնակի նման շփոթվել, երբ քեզ եմ տեսնում կամ քեզ հետ եմ խոսում: Ես սիրում եմ այս անհայտությունը, որ ինձ ուժ է տալիս, ապացուցում է, որ սիրտս դեռ սեր է շնչում, որ սպի անգամ չկա այն գարշանքից հետո, որ շնչում էր: Սիրտս բուժվել է, առողջացել է և այժմ քեզնով է լի, քո անունով, գրողը տանի, հեռու տանի, քեզ մոտ բերի, միայն անունդ գիտեմ, բայց մի՞թե դա է կարևորը, ինձ, անկեղծ ասած, ոչինչ ավելին հարկավոր չէ. միայն տեսնեմ քեզ, ժպտամ ու անցնեմ: Հենց հիմա փակում եմ աչքերս ու քեզ եմ տեսնում, այնքան լավ է, պարզ, հանգիստ, ուրախ, անհոգ, մի քիչ շփոթված, մի քիչ հուզված, բայց հետաքրքիր: Ես դեռ ապրում եմ, գրողը տանի, քեզ մոտ բերի: Ես սիրում եմ քո ներկայությունն իմ այսօրում, ես սիրելու եմ քեզ սպասելն իմ վաղվանում, ես սիրում եմ ինքս ինձ, երբ մտածում եմ քո մասին ու հույսեր փայփայում, որ գուցե գրողն իսկապես ինձ քեզ մոտ բերի: Ես սիրում եմ բարևել քեզ, ժպտալ քեզ, քեզ հարց տալ կամ խնդրել օգնել: Ես սիրում եմ այն, որ բոլորը կարդալու են այն, ինչ ես գրում եմ, բացի քեզնից… Ես սիրում եմ քեզ թաքուն ուսումնասիրել ու փորձել հիշել քո ամեն ինչը, որ մտքումս իմն է, իսկ իրականում… Իրականում իրական է, ու կարևոր չէ, թե ումն է: Իմ մտքում ամեն ինչ այլ է, գրողը տանի, քեզ մոտ բերի…
Ես դեռ այնքան փոքր եմ, անմեղորեն անփորձ, ոչինչ չտեսած, սակայն շատ բան զգացած, չհասկացած, երբեմն հասկացած ու երազած, որ հասկացած չլինեմ: Ես դեռ ապրելու շատ ժամանակ ունեմ և անկեղծորեն ուրախանում եմ, քանի որ ես չեմ վախենում, սիրում եմ սխալներս, սխալվելուց հետո ընկնելն ու արյունոտ ծնկներից փոշին մաքրելն ու արցունքներն աչքերիս առաջ քայլելը` սկզբից զգույշ-զգույշ, իսկ հետո ավելի վստահ ու ուժեղ: Սխալներս են ինձ կոփում, ուժ տալիս, հաճախ կոտրում, ցավեցնում, Աստված իմ այնքան ցավեցնում, սակայն սովորեցնում, ցույց տալիս, հասկացնում, զգացնել տալիս: Լավագույն ընկերներս սխալներս են` դրանք միշտ ինձ հետ են, իսկ երջանկությունն ու ուրախությունը մի դավաճան պոռնկուհու նման գալիս են ու գնում: Գրողը տանի ձեզ, ժամանակավոր գեղեցկուհիներ, որ այնքան թանկ եք, իսկ ես դեռ աղքատ եմ, ես դեռ ձեզ գնել չեմ սովորել, իսկ ձեզ արժանանալ չեմ ուզում. դուք ինքներդ պետք է ինձ արժանանաք: Երբ մեծանամ` կգնեմ ձեզ, իսկ հիմա դեռ ժամանակը չէ: Հիմա շատ բաներ հասկանալու ժամանակն է:
Newer Posts Older Posts Home

Արխիվ

  • ►  2020 (8)
    • ►  July (2)
    • ►  June (1)
    • ►  April (1)
    • ►  March (4)
  • ►  2018 (1)
    • ►  September (1)
  • ►  2015 (14)
    • ►  December (5)
    • ►  October (4)
    • ►  July (1)
    • ►  March (3)
    • ►  January (1)
  • ►  2014 (36)
    • ►  November (2)
    • ►  October (13)
    • ►  September (1)
    • ►  August (3)
    • ►  July (1)
    • ►  June (4)
    • ►  May (4)
    • ►  March (3)
    • ►  February (4)
    • ►  January (1)
  • ►  2013 (44)
    • ►  December (2)
    • ►  November (3)
    • ►  September (2)
    • ►  July (2)
    • ►  June (4)
    • ►  May (2)
    • ►  April (6)
    • ►  March (8)
    • ►  February (14)
    • ►  January (1)
  • ►  2012 (51)
    • ►  December (6)
    • ►  November (1)
    • ►  October (1)
    • ►  September (2)
    • ►  August (2)
    • ►  July (4)
    • ►  June (5)
    • ►  May (2)
    • ►  April (5)
    • ►  March (8)
    • ►  February (6)
    • ►  January (9)
  • ▼  2011 (53)
    • ►  December (7)
    • ►  November (4)
    • ►  October (8)
    • ▼  September (7)
      • Ներիր, Մարի
      • Չորս կաթիլ արցունք ու մի քիչ միայնություն
      • Գրողը տանի, ինձ քեզ մոտ բերի
      • Սիրում եմ սխալներս
      • Մի արևոտ նկարիչ եմ
      • Ես սիրում եմ իմ մահը
      • Գուցե ժամանակն է ինձ հանգի՞ստ թողնել
    • ►  August (5)
    • ►  July (5)
    • ►  June (6)
    • ►  May (1)
    • ►  April (1)
    • ►  March (3)
    • ►  January (6)
  • ►  2010 (1)
    • ►  November (1)

Bonjour ու բարի գալուստ

Բարի գալուստ իմ հոգու ամենանուրբ աշխարհ… Ես այստեղ բացել եմ իմ սիրտը. խնդրում եմ` զգույշ կլինես:

Բաժիններ

  • N1 40
  • N2 19
  • N3 13
  • N? 42
  • Է 60

Հետևիր ինձ Instagram-ում

Copyright © 2016 Mari Love . Created by OddThemes