2 3 Mari Love : Ես սիրում եմ իմ մահը
Մտքեր

Ես սիրում եմ իմ մահը

By Thursday, September 08, 2011


Խենթությունների ու ստերի ճահճում խեղդվելով` ձեռքս մեկնեցի ու բացականչեցի` օգնի՜ր ինքդ քեզ, դուրս արի, հե՜տ արի… Ու եկա, սակայն ու՞ր… Ստերի կեղտից վերադարձա դատարկություն, որտեղ գոնե այդ սուտը չկա, որ զգամ, թե մի բան ունեմ` իմ մեծ, կեղտոտ, կործանիչ սուտը… Այնքան հաճախ եմ պատկերացնում իմ մահը, պատկերացնում եմ հաճույքով, մի ներքին հրճվանքով, ազատություն տենչող վանդակացած ճայի նման, որ դեռ թափ է տալիս թևերը, սակայն միայն մի փոքրիկ երկաթյա վանդակի համար, փոքրիկ, ճղճիմ ներկայացում երկաթյա ձողերի համար, որոնց մեկ է` թե ով ինչ թափ կտա իրենց համար… Ձողերը կարծում են, թե ճայն իրենց համար է թափ տալիս իր թևերը… Հիմար, հիմար ձողեր… Ճայը ձեզնից ազատվելու տենչանքով է թափ տալիս թևերը, հուսահատ, լքված… Ես սիրում եմ իմ մահը… Ֆիզիկական մահը… Ես ամեն օր եմ մահանում. մի սուտ, մի կեղծիք, մի հիասթափություն, ու ես մահանում եմ ինքս իմ աչքի առաջ: Ես խելագար չեմ, սակայն երբեմն այնպես եմ ցանկանում խենթանալ, կորցնել իրականության զգացումը, որ չտեսնեմ այն ողջ չարիքը, որ ապրում է մարդկանց մեջ: Ու կպպտվեմ, կպարեմ, կծիծաղեմ, և թող ինձ գիժ համարեն, թող մատով ցույց տան… Ես օրենքով գիժ կլինեմ… Ես երջանիկ կլինեմ… Գրողը տանի, ինչու՞ եմ այսքան բազմակետեր դնում, ինչու՞ եմ վախենում վերջակետերից, երբ կյանքում այդքան հեշտ եմ վերջակետ դնում.. Առաջարկում եմ օրենքով արգելել վերջակետ դնելը, ես դրա փոխարեն երկու կետ կդնեմ, որ ոչ վերջակետ է, ոչ էլ բազմակետ.. Մի՞թե խենթանում եմ, չլինի՞ այժմ ազատ կլինեմ..

Նույն թեմայի մեջ

7 մեկնաբանություն

  1. chgitemel el inch comment grem, miayn hiacac, inch vor tex hetaqrqrvac jpit

    ReplyDelete
  2. kuzei xent linel..............

    ReplyDelete
  3. մահը մարդու կյանքի ամենամեծ փիլիսոփայությունն է...

    ReplyDelete
  4. Es kasei mardu kyanqn e amboxjovin pilisopayutyun..........

    ReplyDelete
  5. Ու կպպտվեմ, կպարեմ, կծիծաղեմ, և թող ինձ գիժ համարեն, թող մատով ցույց տան… Ես օրենքով գիժ կլինեմ… Ես երջանիկ կլինեմ…
    Մարի ջան շնորհակալ եմ քեզ ...ինձ շատ ես օգնում

    ReplyDelete