2 3 Mari Love : Մի արևոտ նկարիչ եմ
Մտքեր

Մի արևոտ նկարիչ եմ

By Saturday, September 10, 2011


Ես սիրում եմ չանձնականացված քեզ, դու, որ բոլորի համար անհրաժեշտ ես, ինձ համար ավելին ես, քան անհրաժեշտը… Արև… արևային, արևավառ, արևալի, արևածով, արևաօդ, արևասեր, արևակյանք… Ես սիրում եմ իմ կյանքի արևը, որ, ինչպես մյուս բոլոր արևները, երբեմն հոգնում է շողալուց, ջերմացնելուց… Նա հորանջում է ու գնում քնելու, իսկ ես զարմանում եմ, անհանգստանում ու սպասում, սպասում, իսկ նա պարզապես քնած է. արևներն էլ քնելու կարիք ունեն: Ես ինքս եմ արևով ներկում իմ կյանքը, ես գրկում եմ արևս, մի բուռ շող վերցնում ու նկարում, ճառագայթավորում կյանքիս սպիտակ, թարմ էջերը, ապա ինքնագոհ ժպտում եմ ու առաջ թերթում: Երբեմն լավ նկարիչ չեմ, ձեռքս դողում է ու մի խումբ շող թափվում է գրքիս վրա ու այրում էջը: Ես տխրում եմ, սակայն արցունքներով հանգցնում եմ հիմար կրակն ու կրկին ու կրկին նկարում, փորձում գեղեցիկ կերտել, սակայն երբեմն լավ նկարիչ չեմ: Իսկ երբեմն էլ այնքան լավ եմ նկարում, որ ցանկանում եմ բոլոր արևանկարիչներն իմանան այդ մասին, ժպիտը դեմքիս, գիրքը ձեռքիս մեկնում եմ նրանց, իսկ նրանք գոհունակությամբ ժպտում եմ, որոշների ձեռքերն էլ դողում են, մի քանի շող թափվում է նրանց գրքերի վրա, սակայն մի՞թե ես մեղավոր եմ, մի՞թե ես պետք է իմ արցունքներով հանգցնեմ նրանց գրքերի կրակը: Արևաշատ իմ գրքում շատ են վառված էջերը, ախր ես նկարիչ չեմ, ես սովորական եմ` երբեմն խելացի, երբեմն սխալ, այնքան սխալ, որ համոզված եմ, թե ճիշտ եմ: Ես այն եմ, ինչ նկարում եմ իմ արևով, երբեմն լավ, երբեմն` ոչ: Ես այն եմ, ինչ երազում եմ, ես ապրում եմ այնտեղ, որտեղ իրականություն չկա, երկնքոտ, ամպոտ, եթերային, ես հաջողված ու չհաջողված նկարիչ եմ, որ դեռ այնքան էջեր ունի այրելու, արտասուքով հանգցնելու ու առաջ թերթելու: Ես դեռ այնքան ապրելու ժամանակ ունեմ…

Նույն թեմայի մեջ

5 մեկնաբանություն

  1. Ashxarum amenamec adamandy AREVN e .........barebaxtabar ayn bolorinne e u jermacnum e bolorin..............

    ReplyDelete
  2. երբեմն ընթերցում եմ ու անկեղծ զարմանում, թե որտեղից ես գտնում այդ խոսքերը, քո խոսքերը, զգացմունքներդ արտայատելու մենակ քեզ հատուկ ոճը, որի շնորհիվ իմ մայրենին հարստացել է անթիվ-անհամար յուրահատուկ բառերով, որոնց ստեղծումը քո առանձնաշնորհն է: Սովորական դարձած երևույթները միայն քեզ հատուկ գույներով ներկող Մարի, դու ուղղակի փոքրիկ հրաշք ես...

    ReplyDelete
  3. Շնորհակալ եմ իմ լավագույն ընթերցողին, ինձ միշտ ուժ տվող ու կողքիս եղող մարդուն :)

    ReplyDelete
  4. jes shat urax em, vor haj joxovurde qo nman taxandavor stexsagorsox uni......... hrashali es grum, sireli MARI

    ReplyDelete
  5. Շնորհակալ եմ շատ Լիանա ջան :)

    ReplyDelete