Չորս կաթիլ արցունք ու մի քիչ միայնություն
Բոլորի
մեջ
ես
միայնակ
եմ,
ընդհանուրի
հետ`
աննկարագրելիորեն
առանձին,
անջատ:
Այնքան
մտքեր
ունեմ,
որոնք
լսող
են
աղերսում,
այնքան
ջերմություն
ունեմ,
որ
ընդունող
են
կանչում,
այնքան
համբույրներ
ունեմ,
որ
այտեր
են
որոնում:
Ես
այնքան
սեր
ունեմ,
որ
չգիտեմ,
թե
ինչ
անեմ
այդքանը:
Խեղդվում
եմ
չմարմնացած
սիրո
մեջ
և
փնտրում
եմ,
փնտրում,
կրկին
փնտրում
այն
մեկին,
ում
կկարողանամ
նվիրել
սիրուս
գոնե
մի
փոքրիկ,
մի
աննշան
մասը:
Ես
այնքան
եմ
ցանկանում
բողոքել
ինչ-որ մեկի չափից
դուրս
շատ
ներկայությունից:
Ես
էլ
չեմ
ուզում
հորինել
կամ
թե
հորինելուց
ճիշտ
հորինել
եմ
ուզում,
այլ
ոչ
այլանդակել
զգացմունքներս
ու
ներկայացնել
որպես
սիրելի
ներկա:
Հիվանդ
ներկան
այնքան
արագ
եմ
անցյալ
դարձնում:
Աստված
իմ,
ինձ
ուժ
տուր
ճիշտ
ներկա
հորինել,
ինձ
խելք
տուր,
հոգուս
հանգստություն
տուր,
մտքիս`
խաղաղություն,
աչքերիս
ճիշտ
լույս
տուր,
այլ
մի
լուսավորիր
աչքերս
կեղծ,
հիվանդ,
հաշմանդամ
լույսանմաններով:
Ես
պարզապես
սեր
եմ
ուզում,
ես
սիրում
եմ`
չգիտեմ
էլ
ում…
Իսկ
գիտե՞ս
ինչ…
Աստված
իմ,
ինձ
ոչինչ
հարկավոր
չէ:
Ես
ուղղակի
կմնամ
այնտեղ,
որտեղ
այժմ
եմ,
Աստված
իմ,
շատ
եմ
խնդրում`
օգնիր
այն
միակին,
ով
իմ
սիրո
կարիքն
ունի,
ինձ
շուտ
գտնել.
ուղղորդիր
նրան
դեպի
ինձ,
խոստանում
եմ
մոռանալ
հիմար
փորձություններիս
մասին,
խոստանում
եմ
այս
անգամ
օգնել
այն
միակին
ինձ
ճիշտ
սիրել,
թեև
եթե
նա
այն
միակն
է,
ուրեմն
նա
կիմանա
ինձ
սիրելու
բանաձևը,
օրենքները…
Սիրո
մեջ
մի՞թե
օրենքներ
կան:
Չգիտեմ…
Տեսնես` ի՞նչ է նա հիմա անում, գուցե քնա՞ծ է, գուցե դեռ նո՞ր է արթնանում: Ա՜խ, այնքան կուզեի, որ մեր ժամային գոտիները համընկեին… Դա կնշանակեր, որ նա մոտ է… Տեսնես` ի՞նչ երաժշտություն է լսում, տեսնես` սիրու՞մ է կաթով սուրճ, տեսնես` արթնանալիս ինչի՞ մասին է մտածում, տեսնես` երբևէ գողություն արե՞լ է… Տեսնես կտեսնե՞մ նրան երբևէ… Տեսնես` դուստրս նրան հայրիկ կկանչի՞… Տեսնես նա իմ մահը կտեսնի՞… Աստված իմ, խնդրում եմ` նրան ինձ մոտ բեր, ուր էլ նա լինի… Գուցե ես նրան ամեն օր տեսնու՞մ եմ, կամ էլ երազներում եմ տեսել, իսկ նա ինձ տեսե՞լ է, իսկ երազու՞մ… Ես հավատում եմ, որ ամեն մեկն այստեղ իր երկրորդ կեսն ունի, մեկը շուտ է գտնում, մյուսն ընտրում է ուրիշին ու ջարդում ճիշտը, իսկ մյուսներն էլ սպասում են, սպասում ու երբեմն այդպես էլ չեն գտնում… Աստված իմ, ինչու՞ եմ միշտ արտասվում, երբ գրում եմ, Աստված իմ, ինչու՞ արցունքներս մաքրող ու այտերս համբուրող մեկը չկա…
Tags:
Է
16 մեկնաբանություն
.....!!!!....
ReplyDeleteԱրդեն գիտեմ, թե ով է այս մեկնաբանության հեղինակը :D
ReplyDeleteuuuxxx es chkam..inch lavn aaa <3
ReplyDeleteՄերսի :*
ReplyDelete:)
ReplyDeleteIm srti xosqeric en)))
ReplyDeleteParzapes hrashq!!!!!!!!!!!!!!! Ahavora,amboxj marmnovs dox ancav.........Apresssssssssssssss Mari,qo hamar stexcvac erkrord kesy.........sksumem kaskacel,vor kgtnes qo nman taxandi.....
ReplyDeleteՄերսի շատ, ես էլ եմ արդեն կասկածում :D ;)))
ReplyDeleteԵս հավատում եմ, որ ամեն մեկն այստեղ իր երկրորդ կեսն ունի, մեկը շուտ է գնում, մյուսն ընտրում է ուրիշին ու ջարդում ճիշտը, իսկ մյուսներն էլ սպասում են, սպասում ու երբեմն այդպես էլ չեն գտնում…
ReplyDeleteMenak en mnum nranq,ovqer aynqaaaaaaaaaaaaaaaan lavn en,vor irenc nman erkrordy chka,che vor nmany nmanin e gtnum..........
ReplyDeleteԿամ էլ ընտրում են վատին ու կործանում իրենց մեջ ապրող լավին... բայց միևնույն է` ես հավատում եմ...
ReplyDeleteLav e menak linel ...qan um het patahi.Es el em havatum,bayc...........
ReplyDeletesireli Mari, du ajnqan es lave, ajnqan es taxandavor, erb gtnes ajn "MEKIN" anpajman qo nman kdardznes, ete ajdqan lave chlini... jes dran em havatum.. du el havata. du amenalavin es arjani, ajdqan mes sirt unes -anhatak sirt.
ReplyDeleteVernagiry shaaaaaaaaaaaat lavner,mnacaci masin xosq linel chi karox..............
ReplyDeleteMenak mi ban chhaskaca,inchi henc 4 katil?
ReplyDeleteՇնորհակալ եմ :) Որովհետև գրելիս հենց չորս կաթիլ արցունք էր հոսել :)
ReplyDelete