Չորս կաթիլ արցունք ու մի քիչ միայնություն

Բոլորի մեջ ես միայնակ եմ, ընդհանուրի հետ` աննկարագրելիորեն առանձին, անջատ: Այնքան մտքեր ունեմ, որոնք լսող են աղերսում, այնքան ջերմություն ունեմ, որ ընդունող են կանչում, այնքան համբույրներ ունեմ, որ այտեր են որոնում: Ես այնքան սեր ունեմ, որ չգիտեմ, թե ինչ անեմ այդքանը: Խեղդվում եմ չմարմնացած սիրո մեջ և փնտրում եմ, փնտրում, կրկին փնտրում այն մեկին, ում կկարողանամ նվիրել սիրուս գոնե մի փոքրիկ, մի աննշան մասը: Ես այնքան եմ ցանկանում բողոքել ինչ-որ մեկի չափից դուրս շատ ներկայությունից: Ես էլ չեմ ուզում հորինել կամ թե հորինելուց ճիշտ հորինել եմ ուզում, այլ ոչ այլանդակել զգացմունքներս ու ներկայացնել որպես սիրելի ներկա: Հիվանդ ներկան այնքան արագ եմ անցյալ դարձնում: Աստված իմ, ինձ ուժ տուր ճիշտ ներկա հորինել, ինձ խելք տուր, հոգուս հանգստություն տուր, մտքիս` խաղաղություն, աչքերիս ճիշտ լույս տուր, այլ մի լուսավորիր աչքերս կեղծ, հիվանդ, հաշմանդամ լույսանմաններով: Ես պարզապես սեր եմ ուզում, ես սիրում եմ` չգիտեմ էլ ումԻսկ գիտե՞ս ինչԱստված իմ, ինձ ոչինչ հարկավոր չէ: Ես ուղղակի կմնամ այնտեղ, որտեղ այժմ եմ, Աստված իմ, շատ եմ խնդրում` օգնիր այն միակին, ով իմ սիրո կարիքն ունի, ինձ շուտ գտնել. ուղղորդիր նրան դեպի ինձ, խոստանում եմ մոռանալ հիմար փորձություններիս մասին, խոստանում եմ այս անգամ օգնել այն միակին ինձ ճիշտ սիրել, թեև եթե նա այն միակն է, ուրեմն նա կիմանա ինձ սիրելու բանաձևը, օրենքներըՍիրո մեջ մի՞թե օրենքներ կան: Չգիտեմ

Տեսնես` ի՞նչ է նա հիմա անում, գուցե քնա՞ծ է, գուցե դեռ նո՞ր է արթնանում: Ա՜խ, այնքան կուզեի, որ մեր ժամային գոտիները համընկեինԴա կնշանակեր, որ նա մոտ էՏեսնես` ի՞նչ երաժշտություն է լսում, տեսնես` սիրու՞մ է կաթով սուրճ, տեսնես` արթնանալիս ինչի՞ մասին է մտածում, տեսնես` երբևէ գողություն արե՞լ էՏեսնես կտեսնե՞մ նրան երբևէՏեսնես` դուստրս նրան հայրիկ կկանչի՞Տեսնես նա իմ մահը կտեսնի՞Աստված իմ, խնդրում եմ` նրան ինձ մոտ բեր, ուր էլ նա լինիԳուցե ես նրան ամեն օր տեսնու՞մ եմ, կամ էլ երազներում եմ տեսել, իսկ նա ինձ տեսե՞լ է, իսկ երազու՞մԵս հավատում եմ, որ ամեն մեկն այստեղ իր երկրորդ կեսն ունի, մեկը շուտ է գտնում, մյուսն ընտրում է ուրիշին ու ջարդում ճիշտը, իսկ մյուսներն էլ սպասում են, սպասում ու երբեմն այդպես էլ չեն գտնումԱստված իմ, ինչու՞ եմ միշտ արտասվում, երբ գրում եմ, Աստված իմ, ինչու՞ արցունքներս մաքրող ու այտերս համբուրող մեկը չկա

Tags:

Share:

16 մեկնաբանություն

  1. .....!!!!....

    ReplyDelete
  2. Արդեն գիտեմ, թե ով է այս մեկնաբանության հեղինակը :D

    ReplyDelete
  3. uuuxxx es chkam..inch lavn aaa <3

    ReplyDelete
  4. Im srti xosqeric en)))

    ReplyDelete
  5. Parzapes hrashq!!!!!!!!!!!!!!! Ahavora,amboxj marmnovs dox ancav.........Apresssssssssssssss Mari,qo hamar stexcvac erkrord kesy.........sksumem kaskacel,vor kgtnes qo nman taxandi.....

    ReplyDelete
  6. Մերսի շատ, ես էլ եմ արդեն կասկածում :D ;)))

    ReplyDelete
  7. Ես հավատում եմ, որ ամեն մեկն այստեղ իր երկրորդ կեսն ունի, մեկը շուտ է գնում, մյուսն ընտրում է ուրիշին ու ջարդում ճիշտը, իսկ մյուսներն էլ սպասում են, սպասում ու երբեմն այդպես էլ չեն գտնում…

    ReplyDelete
  8. Menak en mnum nranq,ovqer aynqaaaaaaaaaaaaaaaan lavn en,vor irenc nman erkrordy chka,che vor nmany nmanin e gtnum..........

    ReplyDelete
  9. Կամ էլ ընտրում են վատին ու կործանում իրենց մեջ ապրող լավին... բայց միևնույն է` ես հավատում եմ...

    ReplyDelete
  10. Lav e menak linel ...qan um het patahi.Es el em havatum,bayc...........

    ReplyDelete
  11. sireli Mari, du ajnqan es lave, ajnqan es taxandavor, erb gtnes ajn "MEKIN" anpajman qo nman kdardznes, ete ajdqan lave chlini... jes dran em havatum.. du el havata. du amenalavin es arjani, ajdqan mes sirt unes -anhatak sirt.

    ReplyDelete
  12. Vernagiry shaaaaaaaaaaaat lavner,mnacaci masin xosq linel chi karox..............

    ReplyDelete
  13. Menak mi ban chhaskaca,inchi henc 4 katil?

    ReplyDelete
  14. Շնորհակալ եմ :) Որովհետև գրելիս հենց չորս կաթիլ արցունք էր հոսել :)

    ReplyDelete