2 3 Mari Love : Ավարտական կրկնելիություն
Մտքեր

Ավարտական կրկնելիություն

By Monday, February 13, 2012


Կամ ծնկի ես գալիս իրականության առջև կամ նա է քեզ ծնկի բերում. այլ տարբերակ չկա, հասկանում ե՞ս: Ուր էլ գնամ, ինչ էլ անեմ: Նույնն է: Հասկանու՞մ եք: Վերջիվերջո ամենքս էլ միայնակ ենք մահանում, որքան էլ շրջապատված լինենք տարբեր մարդկանցով: Պարզապես ցավալի է, երբ կրկին անգամ փշրվում է ամեն ինչ: Գալիս է մի պահ, երբ էլ պայքարելու ուժ չի մնում, պայքարելու իմաստ չի մնում, որովհետև իմաստ չի էլ եղել. դու ես հորինել, գեղեցիկ կառուցել ամեն ինչ, պարզապես մոռացել ես, որ երազանքիդ պատերը օդով ես շաղախել: Եվ սկսում ես ատել ինքդ քեզ, կողքիդ եղած մարդիկ, անցորդներին, քեզ բարևող ու քեզ անտեսող բոլորին: Ցանկանում ես սպանել ամեն ինչ ու ամեն մեկին, որովհետև նրանք քեզ հետ քո կողքին ապրում են նույն աշխարհում, որտեղ դու դժբախտ ես: Ինչու՞ է մահն այդքան ցավում, ինչու՞ չի մահն այցելում այն ժամանակ, երբ որքան ուժ ունես կանչում ես նրան, ուժասպառ լինում, սակայն այդպես էլ ելք չես գտնում. միակ ելքը վերջնական ելքն է, որին այդպես էլ չես համարձակվում, որովհետև թույլ ես, անպաշտպան, անողնաշար: Ծնվելիս ընտրության առջև չենք կանգնում: Ես պահանջում եմ, որ մահը լինի ըստ ցանկության: Ո՞վ գիտե, թե ինչ կա սահմանից այն կողմ: Երբ բռնում են ձեռքդ քեզ միայն ավելի ցած իջեցնելու համար, մի՞թե դա է ճիշտը: Երբ գունավոր թվացող գույները չափից շուտ կորցնում են պիտանելիության ժամկետն ու խամրում են, մաղձանում, ներծծվում մաշկիդ տակ ու քայքայում քեզ: Ես մահ եմ ուզում...

Նույն թեմայի մեջ

9 մեկնաբանություն

  1. Հիանալի էր:Բռավո , ու գիտե՞ս , թե ինչու ինձ այսքան դուր եկավ:Որովհետև ԵՍ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԱՀ ԵՄ ՈՒԶՈՒՄ, ու ավլի շատ, քան երբևէ:Շնորհակալություն այսքան հիանալի գրառման համար:

    ReplyDelete
  2. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete
  3. Շնորհակալություն :)

    ReplyDelete
  4. mah uzel petq chi...erbeq...petq e mejt misht uj gtnes ays anardar payqar@ sharunakelu hamar,vor@,cavoq,kochvum e kyanq...misht...

    ReplyDelete
  5. es el em uzum vor cankutyamb lini amen inch :D

    ReplyDelete
  6. Astvac mardun talis e ayn, inch nran petq e, voch te ayn inch tenchum e:

    ReplyDelete
  7. u heto` inchqan es gitem kyanqy payqarelu hamar e:

    ReplyDelete
  8. Sireli Mari es shat havanetsi ays grarume,ev mi anhamest harts, ete uzum es pataskani du aprel es ays grtatsed zgatsume?

    ReplyDelete
  9. Այո, սիրելի ընթերցող :)

    ReplyDelete