Գիտե՞ս...
Գիտե՞ս` ես երևի կրկին սխալվեցի` համարելով, որ փակել եմ իմ ու քո բոլոր էջերն ու պատռել անգամ ամենաթաքուն սևագրերը: Գիտե՞ս` ես կրկին հասկանում եմ, որ իմ այս խելագարությունից փախչելու տեղ չունեմ: Ես սիրում եմ քեզ: Այս խոսքերը, որոնց մասին միտքն անգամ սարսափեցնում է, կրկին ու կրկին պտտվում են ուղեղումս ու մի անիմաստ փոթորիկ ստեղծում, փոթորիկ, որ սահմանափակված է գլխուղեղիս հիմար պատերով: Գիտե՞ս` ես երևի կրկին ցանկանում եմ քեզ մոտ գալ, թեև քեզ հետ լավ չէ, երբեմն` անհնար: Քեզ մոտ լինու՞մ են պահեր, երբ ոչինչ չես ուզում, ոչնչի ուժ չես ունենում, զգայարաններդ սառչում են, հրաժարվում քեզնից, կանգնում ես մի տեղ ու չես հասկանում` ու՞ր գնամ, ինչու՞, ի՞նչ կփոխվի դրանից: Գիտե՞ս` ինձ մոտ այդ պահն է: Ու գիտե՞ս որն է սարսափելին... Ես իրավունք չունեմ քո մասին մտածել անգամ, ուր մնաց քեզ մոտ վերադառնալու հույս փայփայեմ: Գիտե՞ս որն է ամենասարսափելին... Որ եթե անգամ դու ինքդ գաս իմ հետևից` կխորշես ու գլուխդ բռնած հեռու կվազես: Այո, սիրելիս, ես այլևս այն չեմ, ինչ եղել եմ: Ես փոխվել եմ 360 աստիճան, ինքնակամ, գուցե գիտակցելով, սակայն հիմա զղջալով... Ոչինչ չես փոխի, սիրելիս: Անգամ եթե ինքդ ցանկանաս բացել իմ ու քո էջերը, կտեսնես, որ դրանք սոսնձված են իմ ներկայի սխալներով: Մենք ունենք մի ընդհանուր անցյալ, ոչինչ ավելին... Իսկ ես, միևնույն է, սիրում եմ քեզ…
Tags:
N1
2 մեկնաբանություն
Նկարագրված էր այն,ինչ հիմա զգում եմ... Երբևէ փակված էջերը էլ չեն բացվում... Հավանեցի
ReplyDeleteշաաաաաաաաաաաատ լավն եր միայն 360 աստիճանը դարձրու 180 որովհետև 360 աստիճան պտտվելով կմնաս նույն տեղում
ReplyDelete