Չգիտեմ

Զարմանում եմ, թե ինչքան բան չգիտեմ: Վախենում եմ, թե ինչքան բան պիտի իմանամ և չգիտեմ: Չգիտեմ, թե ինչպես են փողոցային լույսերը դիմանում անձրևին: Չգիտեմ, թե մայթի մի փոքրիկ խանութ ինչպես է դիմակայում կողքի սուպերմարկետի հետ մրցակցությանը: Չգիտեմ, թե արդյոք մարդիկ տխրում են ամայի շենքերից: Կամ թե արդյոք նրանք էլ են սրտնեղում մետրոյի գնացքների անցած գորշ ճանապարհից: Չգիտեմ, թե ինչպես են կառուցվում քաղաքները, չէ՞ որ նախկինում ոչ փողոց է եղել, ոչ էլ շենք. հարթ կանաչություն: Չգիտեմ, թե ինչպես ստացան վարդագույնը: Չգիտեմ, թե ինչպես են մարդիկ թռչում: Չգիտեմ, թե ինչպես է ստեղծվում երաժշտությունը: Չգիտեմ, թե ով է որոշում երջանկության սանդղակը: Չգիտեմ, թե արդյոք երջանկությունը անվերջ ծիծաղե՞լն է, թե երբեմն նաև արտասվելը: Չգիտեմ մարդուն: Չգիտեմ անգամ ինքս ինձ: Այնքան բան չգիտեմ, որ սարսափում եմ: Սարսափում եմ, որովհետև մի բան գիտեմ միայն. այդպես էլ շատ հարցերի պատասխան չեմ գտնելու:

Tags:

Share:

2 մեկնաբանություն

  1. Հետաքրքիր բացահայտում էր Բլոգդ:) Կլինեմ ակտիվ ընթերցող:)

    ReplyDelete
  2. Շատ լավ է Մարի ջան!! Պարզվում է մենք էլ քո մասին շատ բան չգիտեինք:

    ReplyDelete