Գուցե ժամանակն է ինձ հանգի՞ստ թողնել


Ինքս էլ չգիտեմ, թե դեպի ուր եմ գնում: Մի բան գիտեմ` ես, երևի, գտել եմ ինձ: Այնքան անհաստատուն եմ, որ երբեմն, երևի հաճախ, գուցե միշտ, հոգնում եմ ինքս ինձնից: Ժամանակավոր երջանկությունը փոխվում է տևական դատարկությամբ, քանի որ գիտեմ ևս մի բան` ուր էլ գնամ, ինչ էլ անեմ, ինչ էլ ասեմ ու փորձեմ փոխել ու ապացուցել, ես միայնակ եմ: Շատ-շատ միայնակ, այնքան միայնակ, որ ծիծաղս գալիս է: Մի հոգի ունեմ, որ այս ու այն կողմ շպրտվելուց արդեն մաշվում է, իսկ ես կռանում եմ ու վերցնում եմ լաթի պես քրքրված հոգիս ու ինքս նետում մեկ այլ պատի, ասում եմ` սա քեզ, սիրելի պատ, հիմա էլ քեզ եմ սա նվիրում: Իսկ պատից ոչ մի պատասխան… Ես այնքան միայնակ եմ, որ խենթանալ կարելի է: Եվ այնքան անկեղծ եմ, որ ամեն սուտ ու խաբեություն հարվածում է ինձ ցավոտ, կործանող, թալանող: Զգում եմ, որ ինձ թալանում են ամենահիմար ձևով. ես ինքս եմ տալիս տան բանալին և բացականչելով հուշում, թե որտեղ են զարդերն ու փողերը: Ստացվում է, որ չար հանցագործից էլ հանցավոր եմ, մեղավոր և միշտ ուշացած ապաշխարող: Ես շատ բան գիտեմ, ամեն բան հասկանում եմ, իսկապես, երդվում եմ, սակայն ցանկանում եմ անել այնպես, ինչպես սիրտս է թելադրում: Ես խելացի եմ, միամիտ չեմ արդեն, սակայն երազում եմ, իսկապես, երդվում եմ, երազում եմ միամիտ ձևանալիս երջանկանալ: Գուցե ճիշտ կլինի ինձ հանգի՞ստ թողնել, խնդրում եմ: Ես ցանկանում եմ ապրել առանց այն էլ կարճ կյանքս, ցանկանում եմ միամիտ ձևանալ, հետո թաքուն արտասվել, որովհետև ախր շատ խելացի եմ: Ցանկանում եմ ապրել այն պահերը, որոնք երջանկացնում են, թեկուզ ժամանակավոր: Ոչինչ հարատև չէ, գրողը տանի, ինձ հանգիստ թողեք, ես ցանկանում եմ ապրել, ապրել այնպես, ինչպես սիրտս է թելադրում, երևի երբեմն, գուցե երբեք նաև ուղեղս… Չգիտեմ ինչու` անընդհատ կրկնում եմ, որ երջանիկ եմ: Գուցե նրա համար, որ չմոռանամ, որ հիշեմ, թե որքան դժբախտ էի: Ինչ էլ այժմ լինի` ես ավելի երջանիկ կլինեմ, թեկուզ մահանամ, թեև դեռ շուտ է, ես ապրել եմ ուզում… Ուզում եմ ապրել իմ սխալ, երբեմն սև-սպիտակ, հաճախ գունավոր, շատերի համար բացահայտված, գրողը տանի, բոլորն իմ պես խելացի չեն, մյուսների համար խորհրդավոր կյանքս: Ես ուզում եմ միամիտ ձևանալիս անկեղծորեն հրճվել և վայելել ինքս իմ հիմարությունը, սիրելի, քաղցր, անբացատրելի ապուշությունս, որ ինձ ապրելու ուժ է տալիս: Գուցե ժամանակն է ինձ հանգի՞ստ թողնել… Խնդրում եմ…

Tags:

Share:

4 մեկնաբանություն

  1. Inch ankexc er Mar, iskapes shat havaneci :*

    ReplyDelete
  2. Mar jan enqan xory mardes,du edpes hangist ches unena havata........... ete kyanqid amen mi or du edpes xorutyamb ynkales,qez voch khaskanan, vochel kyndunen enpisin inchpisin kas, isk posty iroq shaaaaaaaaat ankextser,miayn es posteric kareli e haskanal te hogumd incha katarvum.......

    ReplyDelete
  3. Շատ մերսի մեկնաբանությունների ու անկեղծ խոսքերի համար, մերսի, որ կողքիս եք...

    ReplyDelete