Վերջիվերջո

Վերջիվերջո ամենքս էլ միայնակ ենք մահանում: Մի ամբողջ կյանք պայքարում ենք չգիտենք էլ ինչի համար, հորինում ենք օրենքներ, գծում սահմաններ և տանջվում, երբ ինչ-որ մեկը չի նկատում մեր սահմանն ու անցնում է այն: Հիմար ենք, հիմար... Անսահման կամ գուցե սահմանյալ ժամանակից մեզ տրված կարճ կամ գուցե ոչ այդքան կարճ հատվածտ վատնում ենք անիմաստ պայքարում, որտեղ չկան ոչ հաղթողներ, ոչ հաղթվողներ: Չգիտեմ, երևի շատ տխուր եմ, երևի տխրությունը խրոնիկ հյուր է դարձել ինձ, բայց ես շատ եմ հիասթափվել... Հիասթափվել եմ, որովհետև մարդկանց հանդեպ հավատս եմ կորցրել. ես չեմ հավատում մարդ տեսակին ընդհանրապես, որովհետև վերջիվերջո ամենքս էլ միայնակ ենք մահանում: Այնքան տխուր է, երբ վարդագույն երազների աշխարհից քեզ վռնդում են ու նետում ճշմարտության իրական ճահիճը: Դառնում ես բոլորի նման... Անտարբեր, դաժան, ցինիկ, միայնակ... Եվ չկա մեկը, ում կգրկես ու կպատմես, թե որքան դաժան են մարդիկ: Վախենում եմ ամենքից, զգուշանում եմ, կասկածում եմ... Այլևս անտանելի է, չգիտեմ ինչպես շարունակեմ կյանքս, ուր գնամ, ինձ որտեղ տանեմ, թաքցնեմ, մոլորեցնեմ այնպես, որ էլ չգտնեմ... Ես չէի ուզում 21 տարեկանում այսպես հիասթափվել, կոտրվել, կորցնել հավատս, հույսերս, հոգուս լույսը չէի ուզում կորցնել, չէի ուզում մթնել, հանգչել, կործանվել մարդկանց մեջ մարդկանց պատճառով... Ես կուզեի մի մեծ, լուսավոր բան անել, որպեսզի մարդիկ դուրս գան իրենց գորշությունից, դաժանությունից, կեղտից, սակայն գիտակցում եմ, որ շատ փոքր եմ, աննշան, գիտեմ, որ անկարող եմ փոխել նրանց, ես նրանց եմ նմանվում, ես դառնում եմ նրանցից մեկը... ամենքս էլ միայնակ ենք մահանում վերջիվերջո... մեկն ուշ, մեկը` շուտ...

Tags:

Share:

2 մեկնաբանություն

  1. Այսպիսի տրամադրությունն անցողիկ է: Մարդը վերականգնվող էակ է: Սիրիր, շատ սիրիր, մանրուքներն անգամ: Սիրիր արեւը, ձյունը, որ շուտով կգա, սիրիր դեղին տերեւներն ու դրանցից գեղեցիկ բաներ սարքիր:)))) Սիրիր այն տատիկին, ում օգնում ես փողոցն անցնել: Ու ամենակարեւորը, բոլորի նման մի դարձիր, երբեք, երբեք թույլ մի տուր, որ ուրիշ մարդու վատ լինելը քեզ էլ հանկարծ վատը դարձնի:

    ReplyDelete
  2. Դու չես կարող փոխել բոլորին,բայց կարող ես փոխել նրան ում կարիքը ամենից շատ ես զգում:Եվ ճիշտա մի դարձիր բոլորի նման,մնա միշտ նենց վոնցոր եղել ես,ու թող քեզ սիրեն նենց ոնց կաս:

    ReplyDelete