Եվ այն, ինչ գտնում եմ
Աչքերս անձրևամեջ փնտրում են մի քանի տասնյակ կիլոգրամ սիրո,
Եվ այն, ինչ գտնում են, մի քանի գրամ հայացքներն ու մի քանի
սանտիմետր ցանկություններն են:
Գետինը ճաք է տալիս ողորմալի երկրաշարժով, գետինը մի քանի տոննա
բարության կարիք ունի:
Ձեռքերս աղերսալի միայնակ են, ձեռքերս հասկացվածության են ձգտում,
Եվ այն, ինչ ստանում են, պաշտոնական ձեռքսեղմում, սառը ողջագուրում:
Քամին դառն է սուրում, դառն հարվածում ծառերի մերկ բներին:
Մարմինս ջերմություն է կանչում, սիրո կրակ, մի ժամ գոնե, վաթսուն
րոպե, շա՞տ բան է,
Եվ այն, ինչ ստանում է, զրո րոպե, զրո վայրկյան, զրո կրակ ու
զրո սեր...
Բնությունը սեր է փնտրում, սեր տալիս է, մաղձ ստանում, մահ տեսնում,
Ես միայնակ իմ անձնական բնության հետ, նույնքան սիրոտ, նույնքան
մահոտ,
Այն, ինչ ստանում եմ, այն չէ, ինչ փնտրում եմ: Անձրև...
Tags:
Է
1 մեկնաբանություն
Այն, ինչ ստանում եմ, այն չէ, ինչ փնտրում եմ...
ReplyDeleteshat sirun e ...